Ռընե Կոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռընե Կոտի
René Coty
René Coty-1929.jpg
Ծնվել է մարտի 20, 1882({{padleft:1882|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:20|2|0}})[1]
Ծննդավայր Հավր և Փարիզ
Մահացել է նոյեմբերի 22, 1962({{padleft:1962|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:22|2|0}})[1] (80 տարեկանում)
Մահվան վայր Հավր
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Կրթություն Ստորին Նորմանդիայի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Q3104179?
Զբաղեցրած պաշտոններ Ֆրանսիայի հանրապետության նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի սենատի անդամ
Քաղաքական կուսակցություն Q761433?, Q11502881? և Q2344776?
René Coty Վիքիպահեստում

Ռընե Ժյուլ Գյուստավ Կոտի (ֆր.՝ René Jules Gustave Coty, մարտի 20, 1882 - նոյեմբերի 22, 1962), Ֆրանսիայի 17-րդ նախագահ 1954 - 1959 թթ.։

Ծնվել է Հավրում (հյուսիս-արևմտյան Ֆրանսիա)։ Ստացել է կրթություն իրավաբանության և փիլիսոփայության բնագավառներում, քաղաքական գործունեությունն սկսել է 1923-ից։ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին բավականին պասսիվ էր քաղաքական հարցերում, նորից ակտիվացավ այդ ասպարեզում միայն պատերազմից հետո՝ 1945-ին։ 1946 թ. Ռ. Կոտին միացավ Ռոբեր Շումանի կառավարությանը, ծառայելով այնտեղ որպես վերակառուցման և քաղաքային գործերի նախարար։ Հետո վերադարձավ Սենատ և ընտրվեց Սենատի փոխ-նախագահ։ Այդ պաշտոնում մնաց մինչև Ֆրանսիայի նախագահ ընտրվելը՝ 1953 թ. դեկտեմբերի 23-ի ընտրություններում։

Ռընե Կոտին իր պաշտոնավարությունը վարեց բարեխղճորեն, բայց շատ ավելի թույլ էր քաղաքականության վրա ազդելու իր ունակություններում, քան նրա նախորդը՝ Նախագահ Վենսան Օրիոլը։ 1958-ի քաղաքական ճգնաժամի ժամանակ Կոտիի՝ պաշտոնից հրաժարվելու սպառնալիքների ազդեցության ներքո Ազգային Ժողովն առաջ քաշեց գեներալ Շառլ դը Գոլին՝ որպես երկրի վարչապետ։ Ռ. Կոտին պաշտոնից հրաժարվեց 1959 թ. հունվարի 8-ին, այդպիսով վերջ դնելով Ֆրանսիայի Չորրորդ հանրապետությանը։ Կոտիի հրաժարականի արդյունքում դը Գոլն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, սկիզբ դնելով արդի Հինգերորդ հանրապետությանը։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 186


Նախորդող
Վենսան Օրիոլ
Ֆրանսիայի նախագահ
Ռընե Կոտի

1954 - 1959
Հաջորդող
Շարլ դը Գոլ
  1. 1,0 1,1 http://www.senat.fr/senateur-3eme-republique/coty_rene0134r4.html