Կան Նորմանդիա համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կան Նորմանդիա համալսարան
Изображение логотипа
ՏեսակՖրանսիայի համալսարան և հասարակական համալսարան
Հիմնադրված է1432
ՀիմնադրիրՋոն Լանքաստեր
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն, Couperin Consortium?[1], Վերափոխվել[2], ORCID[3] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[4]
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունԿան
Կայքunicaen.fr(ֆր.)
Կան Նորմանդիա համալսարան (Ֆրանսիա)##
Կան Նորմանդիա համալսարան (Ֆրանսիա)
Կան Նորմանդիա համալսարան, Ֆրանսիա
 Université de Caen Վիքիպահեստում

Կան Նորմանդիա համալսարան, ֆրանսիական համալսարան, վերաբերում է Կան ակադեմիային, տեղակայված է Կան քաղաքում։ Հիմնվել է 1432 թվակին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնվել է 1432 թվականին Անգլիայի Հենրիխ VI-ի կողմից։ Սկզբում համալսարանում կային միայն երկու ֆակուլտետներ՝ կանոնական իրավունքի ֆակուլտետ և քաղաքացիական իրավունքի ֆակուլտետ։ 1437 թվականին բացվել են 3 լրացուցիչ ֆակուլտետներ՝ արվեստի, Աստվածաբանության և բժշկության։ 1793 թվականին համալսարանը փակ է եղել ֆրանսիական հեղափոխության շրջանում։ 1806 թվականին Նապոլեոն I վերաբացել է համալսարանը։ 1944 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համալսարանը ավերվել է ռմբակոծությունից։ Հարկավոր էր 13 տարի, որպեսզի կրկին վերակառուցել համալսարանի շինությունը։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ներառում է 11 ֆակուլտետներ, 8 ինստիտուտներ, ինժեներական դպրոցներ[5] և 6 դոկտորական դպրոցներ[6]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմության ֆակուլտետ
  • Աշխարհագրության ֆակուլտետ
  • Հոգեբանության ֆակուլտետ
  • Քաղաքագիտության և իրավագիտության ֆակուլտետ
  • Ճշգրիտ գիտությունների ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Օտար լեզուների ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
  • Հումանիտար առարկաների ֆակուլտետ
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետ
  • Դեղագործության ֆակուլտետ

Համալսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձեռնարկությունների կառավարման ինստիտուտ
  • Պետական ծառայողների պատրաստման ինստիտուտ
  • Ալանսոն քաղաքի տեխնոլոգիական համալսարանի ինստիտուտ
  • Կանի տեխնոլոգիական համալսարանի ինստիտուտ
  • Շերբուր-Մանշ տեխնոլոգիայի համալսարանական ինստիտուտ
  • Պրոֆեսորների պատրաստման համալսարանական ինստիտուտ
  • Հիմնարար և կիրառական կենսաբանության ինստիտուտ
  • Մասնագիտական բանկային և ապահովագրության ինստիտուտ

Գիտությունների դոկտորների պատրաստման դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրավունքի դոկտորական դպրոց
  • Տնտեսագիտության և կառավարման դոկտորական դպրոց
  • Կենսաբանության, առողջության և շրջակա միջավայրի դոկտորական դպրոց
  • Քիմիայի դոկտորական դպրոց
  • Դոկտորական գրականության, քաղաքակրթությունների և սոցիալական գիտությունների դպրոց
  • Ֆիզիկայի դոկտորական դպրոց

Հայտնի շրջանավարտները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարբե Դ՛Օրեվիլի Ժյուլ Ամեդե
  • Բարլեուս Կասպար
  • Բեռնարդեն դե Սեն Պյեր Ժակ Անրի
  • Բրյունել Իզամբարդ Քինգդոմ
  • Դյումոն-Դյուրվիլ, Ժյուլ
  • Պիեռ Սիմոն Լապլաս
  • Լեոն Լասիկոտիեր
  • Ուրբեն Լե Վերյե
  • Ռուել Գիյոմ Ֆրանսուա
  • Սենտ Էվրեմոն Շառլ դե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
  2. https://discovery.renater.fr/renater/
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  5. «Университет Кан-Нижняя Нормандия» (ֆրանսերեն) — Состав университета. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  6. «Университет Кан-Нижняя Нормандия» (ֆրանսերեն) — список докторских школ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]