Վենսան Օրիոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենսան Օրիոլ
Vincent Jules Auriol
Դրոշ
Դրոշ
Ֆրանսիայի նախագահ
հունվարի 16 1947 թվական - հունվարի 16 1954 թվական
Նախորդող Լեոն Բլյում
Հաջորդող Ռընե Կոտի
Դրոշ
Դրոշ
Անդորայի արքայազն
հունվարի 16 1947 թվական - հունվարի 16 1954 թվական
Նախորդող Ֆիլիպ Պետեն
Հաջորդող Ռընե Կոտի
 
Կուսակցություն՝ Ֆրանսիայի աշխատավոր ինտերնացիոնալ բաժանմունք
Կրթություն՝ Թուլուզի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր օգոստոսի 27 1884 թվական
Ծննդավայր Ռևել, Վերին Գարոն, Ֆրանսիա Ֆրանսիա
Վախճանի օր հունվարի 1, 1966 թվական(81 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ(Ֆրանսիա)
Թաղված Մյուրե
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն անգլ.՝ Vincent Jules Auriol
Հայր Ժան Անտուան Օրիոլ
Մայր Անժելիկա դյուրան
Ամուսին (1912 թվականից) Միշել Օրիոլ (1896-1979)
Զավակներ մեկ որդի՝ Պոլը (1918)
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վենսան Օրիոլ (ֆր.՝ Vincent Jules Auriol, օգոստոսի 27, 1884(1884-08-27)[2][3][4][…], Revel[1] - հունվարի 1, 1966(1966-01-01)[1][2][3][…], Փարիզ[1]) Ֆրանսիայի նախագահ (Չորրորդ հանրապետություն 1947-1954) առաջինը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մսագործի ընտանիքում։ Ստացել է իրավաբանական կրթություն։ Մինչև պատերազմը եղել է սոցիալիստական պարտիայի ակտիվ գործիչներից, եղել է Թուլուզի քաղաքապետ (ընտրվել է 31 տարեկանում), այնուհետև եղել է Լեոն Բլյումի երկու սոցիալիսական կառավարությունների մինիստր։

1942-1943 թվականներին Օրիոլը մասնակցել է ֆրանսիական ընդիմադիրների գաղտնի գործունեություններին Ֆրանսիայում, այնուհետև գնացել է Լոնդոն և մուտք է գործել գեներալ Շառլ դը Գոլի կառավարությունում։ Ֆրանսիայի անկախացումից հետո եղել է ժամանակավոր պետական կառավարության տնօրեն, 1946 թվականին ներկայացրել է Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում

Չորրորդ հանրապետության նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ հանրապետության ստեղծումից ի վեր ՝ 1947 թվականի հունվարից եղել է երկրի նախագահը, ուներ յոթ տարվա պարտականություն։ Օրիոլի կառավարման ժամանակաշրջանը եղել է շատ դժվարին, երկրին սպառնում էին անվերջանալի գործադուլները և մասսայական անկարգությունները, գաղութային աշխատավոր Ֆրանսիական իմպերիան ընկնում էր, մետրոպոլիտը պատերազմի մեջ էր ապստամբների և միևնույն ժամանակ Հնդկաչինի, Մադագասկարի և Հյուսիսային Աֆրիկայի հետ։

Մինչ իր կառավարման ժամանակահատվածի ավարտը Օրիոլը հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում իր թեկնածությունը քվեարկության դնել ասելով՝ «Այս աշխատանքը քիչ էր մնում ինձ գերեզման հասցներ, ինձ արթնացնում էին գիշերվա տարբեր ժամերին, որպեսզի, ես ընդունեի պրեմիեր-մինիստրների պաշտոնաթողությունը՜ » և իրոք յոթ տարվա ընթացքում նրա կառավարումը փոխարինվել է տասնութ «ուրվական կառավարություններով»։

Նախագահի պաշտոնը թողնելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիսեյի պալատից հեռանալուց հետո Օրիոլը զբաղվել է քաղաքականական հրապարակախոսությամբ։ 1958 թվականին նա, որպես նախկին նախագահ միացավ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդին։ Դա տեղի ունեցավ հինգերորդ հանրապետության սահմանադրության նախաձեռնության ժամանակահատվածում, որին նա կտրականապես դեմ էր, հաշվի առնելով, որ նախագահի դերը պետք է լինի թույլ և ավելի շատ ձևական ինչպես եղել է երրորդ և չորրորդ հանրապետությունների ժամանակ։

1960 թվականին նա հեռացավ խորհրդից, հակառակվելով հեղինակության հավակնող դը Գոլի քաղաքականությանը։ Մահվանից մեկ տարի առաջ Օրիոլը հասցրեց օրհնել սոցիալիստ Ֆրանսուա Միտերանի իր թեկնածությունը քվեարկության դնելուն նախագահի պաշտոնի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ориоль Венсан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։