Ռենե Կոտի
Ռենե Ժյուլ Գյուստավ Կոտի (ֆր.՝ René Jules Gustave Coty, մարտի 20, 1882[1][2][3][…], Հավր - նոյեմբերի 22, 1962[1][4][5][…], Հավր), Ֆրանսիայի 17-րդ նախագահ 1954 - 1959 թթ.։
Ծնվել է Հավրում (հյուսիսարևմտյան Ֆրանսիա)։ Ստացել է կրթություն իրավաբանության և փիլիսոփայության բնագավառներում, քաղաքական գործունեությունն սկսել է 1923-ից։ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին բավականին պասսիվ էր քաղաքական հարցերում, նորից ակտիվացավ այդ ասպարեզում միայն պատերազմից հետո՝ 1945-ին։ 1946 թ. Ռ. Կոտին միացավ Ռոբեր Շումանի կառավարությանը, ծառայելով այնտեղ որպես վերակառուցման և քաղաքային գործերի նախարար։ Հետո վերադարձավ Սենատ և ընտրվեց Սենատի փոխ-նախագահ։ Այդ պաշտոնում մնաց մինչև Ֆրանսիայի նախագահ ընտրվելը՝ 1953 թ. դեկտեմբերի 23-ի ընտրություններում։
Ռենե Կոտին իր պաշտոնավարությունը վարեց բարեխղճորեն, բայց շատ ավելի թույլ էր քաղաքականության վրա ազդելու իր ունակություններում, քան նրա նախորդը՝ Նախագահ Վենսան Օրիոլը։ 1958-ի քաղաքական ճգնաժամի ժամանակ Կոտիի՝ պաշտոնից հրաժարվելու սպառնալիքների ազդեցության ներքո Ազգային Ժողովն առաջ քաշեց գեներալ Շառլ դը Գոլին՝ որպես երկրի վարչապետ։ Ռ. Կոտին պաշտոնից հրաժարվեց 1959 թ. հունվարի 8-ին, այդպիսով վերջ դնելով Ֆրանսիայի Չորրորդ հանրապետությանը։ Կոտիի հրաժարականի արդյունքում դը Գոլն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, սկիզբ դնելով արդի Հինգերորդ հանրապետությանը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 186
Նախորդող Վենսան Օրիոլ |
Ֆրանսիայի նախագահ Ռենե Կոտի 1954 - 1959 |
Հաջորդող Շարլ դը Գոլ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-3eme-republique/coty_rene0134r4.html
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.assembly.coe.int/nw/xml/AssemblyList/MP-Details-EN.asp?MemberID=51
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
|