Կոմպիենի զինադադար (1940)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմպիենի զինադադար (այլ կիրառումներ)
| Կոմպիենի զինադադար |
|---|
Կոմպիենի զինադադար (ֆրանսերեն՝ Armistice de Compiègne, գերմ.՝ Waffenstillstand von Compiègne), կնքվել է 1940 թվականի հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմանիայի և Ա. Պետենի ֆրանսիական կապիտուլյանտական կառավարության միջև, նույն տեղում (նույն սալոն-վագոնում), ուր ստորագրվել էր Կոմպիենի առաջին զինադադարը։
Համաձայն Կոմպիենի զինադադարիի, Ֆրանսիան լիովին դադարեցնում էր դիմադրությունը, երկրի 2/3-ը (ներառյալ Փարիզը) օկուպացվում էր, զինաթափվում և զորացրվում էին ֆրանսիական բանակն ու նավատորմը, գերմանական օկուպացիոն բանակի ծախսերը դրվում էին Ֆրանսիայի վրա։
1944 թվականի Ֆրանսիայի ազատագրմամբ Կոմպիենի զինադադարը ինքնաբերաբար դադարեց գործելուց։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 544)։ |