Վերդենի ճակատամարտ
Վերդենի ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||
Վերդենի ճակատամարտի քարտեզ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ֆրանսիա | Գերմանական կայսրություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ժոզեֆ Ժոֆրի Նոել դը Կաստելնու Ֆերդինանս դը Լենգլե դը Կարի Ֆրեդերիկ-Ջեորջես Հեր Ֆիլիպ Պետայն Ռոբեր Նեվել Ադոլֆ Գուլեմու Օգուստ Հիրշաու Չառլես Մանգին |
Էրիկ վոն Ֆոլկենհայն Արքայազն Վիլհելմ Շմիթ վոն Կնաբելսդորֆ Էվալդ վոն Լոչո Մաքս վոն Գալվիթզ Գեորգ վոն դեր Մարվիթզ | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
1,140,000 զինվոր 75–85 դիվիզիայից | 1,250,000 զինվոր 50 դիվիզիայից | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
315,000–542,000 (156,000–162,000 սպանված) | 281,000–434,000 (մոտ 143,000 սպանված) |
Վերդենի ճակատամարտ (Bataille de Verdun, Schlacht um Verdun,), ճակատամարտ, որը տևել է 1916 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 18-ը։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ճակատամարտերից մեկը։ Տեղի է ունեցել Արևմտյան ճակատում Գերմանիայի և Ֆրասնիայի զորքերի միջև։ Ճակատամարտի վայրը եղել է Վերդենի հյուսիսում գտնվող բարձունքները։ Գերմանական 5-րդ բանակը գրոհեց ֆրանսիական պաշտպանողական դիրքերը Մյոզ (Մաաս) գետի աջ ափին, որտեղից կկարողանային հեշտությամբ թնդանոթային կրակի տակ առնել ֆրանսիական երկրորդ բանակի դիրքերը։ Գերմանացիները ցանկանում էին ստիպել գրոհել ֆրանսիացիներին և ծուղակն առնել նրանց։ Ճակատամարտի սկզբում գերմանացիները կարևոր նվաճումներ ունեցան, սակայն ֆրանսիացիները արագորեն ետ նվաճեցին կորցված դիրքերը։
Փետրվարի 21-25-ին գերմանական զորքերը Մյոզ (Մաաս) գետի աջ ափին չկարողացան ճեղքել ֆրանսիական զորքերի դիմադրությունը։ Մարտ ամսին գերմանացիները գլխավոր հարվածը փոխադրեցին Մյոզ գետի ձախ ափը, սակայն նույնպես անհաջող։ 70 օրվա ծանր մարտերից հետո գերմանական զորքերն առաջացան ընդամենը 6—7 կմ։ Սկսվեցին հյուծիչ մարտեր։ Հունիսին գերմանական զորքերը վերստին փորձեցին ճեղքել դիմադրությունը և դարձյալ անհաջող։ Արևմտյան ռազմաճակատում դաշնակիցների գործողությունները Մոմ գետի վրա գերմանական հրամանատարությանը ստիպեցին պաշտպանության անցնել Վերդենի մոտ։ Հոկտեմբերի 24-ին ֆրանսիական զորքերն անցան հակահարձակման և դեկտեմբերի 21-ին դուրս եկան փետրվարի 25-ին գրաված սահմանագիծը։ 1917 թվականի օգոստոսի 20—26-ի հարձակման հետևանքով ֆրանսիական զորքերը լիովին վերականգնեցին նախկին դրությունը Վերդենի մոտ։ Վերդենի Ճակատամարտում գերմանական հրամանատարությունը չկարողացավ ճեղքել ֆրանսիական ճակատը։ Այս ճակատամարտն աչքի ընկավ իր առանձնակի դաժանությամբ և պատմության մեջ մտավ «Վերդենի մսաղաց» անվամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 398)։ |