Միխայիլ Տուխաչևսկի
Միխայիլ Տուխաչևսկի | |
---|---|
ռուս.՝ Михаѝл Никола̀евич Тухачѐвский | |
![]() | |
փետրվարի 16, 1893[1][2][3] կամ փետրվարի 4 (16), 1893 - հունիսի 12, 1937[1] (44 տարեկան) | |
Ծննդավայր | Սլեդնևո, Dorogobuzhsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4][5][6][…] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Կոչում | Խորհրդային Միության մարշալ |
Հրամանատարն էր | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Խորհրդա-լեհական պատերազմ |
Պարգևներ | Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան |
Կրթություն | Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան |
Տուխաչևսկի, Միխայիլ Նիկոլաևիչ (փետրվարի 16, 1893[1][2][3] կամ փետրվարի 4 (16), 1893, Սլեդնևո, Dorogobuzhsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հունիսի 12, 1937[1], Մոսկվա, ԽՍՀՄ[4][5][6][…]), խորհրդային ռազմական գործիչ, զորավար, Խորհրդային Միության մարշալ (1935)։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Սմոլենսկի նահանգում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը (1914 թ.)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914 - 1918), 1915 թվականին գերի է ընկել, 1917 թվականին փախել Ռուսաստան։ 1918 թվականին մտել է կարմիր բանակ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է արևելյան ռազմաճակատի 1-ին, հարավային ռազմաճակատի 8-րդ բանակների, արևելյան ռազմաճակատի 5-րդ բանակի (որը մյուս բանակ ների հետ հաջողությամբ կռվել է Կոլչակի զորքերի դեմ Ուրալն ու Սիբիրն ազատագրելու համար) հրամանատար։ Կովկասյան ռազմաճակատի զորքերի հրամանատարն Էր (1920 թվականի փետրվար-ապրիլ) դենիկինյան զորքերի ջախջախման ժամանակ, արևմտյան ռազմաճակատի հրամանատարը (1920 - 1921) սովետա-լեհական պատերազմում, 7-րդ բանակի հրամանատարը Կրոնշտադտի խռովության ճնշման (1921 թվականի մարտ) և ջախջախման (1921 թվականի ապրիլ-մայիս) ժամանակ։
Քաղաքացիական պատերազմից հետո գործուն մասնակցություն է ունեցել 1924 - 1925 թվականների ռազմական ռեֆորմին։ Եղել Է ԲԳԿԲ ռազմական ակադեմիայի պետ (1921), արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1925 - 1928 թվականներին՝ ԲԳԿԲ շտաբի պետ, 1928 - 1931 թվականներին՝ Պետերբուրգի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1934 թվականից՝ Տուխաչևսկին եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, 1936 թվականից՝ 1-ին տեղակալ և մարտական պատրաստության վարչության պետ։ Մեծ դեր է խաղացել կարմիր բանակի տեխնիկական վերազինման, զորքերի կազմակերպական կառուցվածքի փոփոխման, նոր զորատեսակների և զինված ուժերի տեսակների (ավիացիա, մեքենայացված և օդա-դեսանտային զորքեր, ռազմածովային ուժեր և այլն) զարգացման, բանակի հրամանատարական կազմի պատրաստման գործում։ Եղել է մի շարք ինքնուրույն ռազմական ակադեմիաների (մեքենայացման և մոտորավորման) ստեղծման նախաձեռնող։ Տուխաչևսկին մեծ ներդրում է կատարել ռազմավարության, օպերատիվ արվեստի, տակտիկայի և ընդհանրապես ռազմական գիտության մշակման մեջ։
Տուխաչևսկու գործունեությունը, հատկապես զինվածության պետի և պաշտպանության ժողկոմի տեղակալի պաշտոնում, կարևոր նշանակություն ունեցավ ապագա պատերազմին ԽՍՀՄ Զինված ուժերի կազմակերպական և տեխնիկական նախապատրաստման գործում։ 1934 թվականից ՀամԿ ԿԿ անդամության թեկնածու։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Избр. произв., т. 1 - 2, М., 1964.
- Тодорский А. И., Маршал Тухачевский, М., 1966.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118763091 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.history.army.mil/books/OpArt/russia2.htm
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.dtic.mil/cgi-bin/GetTRDoc?AD=ADA195053
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Հունիսի 12 մահեր
- 1937 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Խորհրդային Միության մարշալներ
- Ռուս զինվորականներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային հուշագիրներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ