Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն
Cinquième République
Դրոշ
Flag of France.svg


France doutre-mer 2007 fr.svg
Կարգավիճակ republican regime in France
Պետական լեզու ֆրանսերեն
Մայրաքաղաք Փարիզ
Պետական կարգ Կիսանախագահական համակարգ
Օրենսդիր մարմին French Parliament
Երկրի ղեկավար
Ազգաբնակչություն 67 087 000(2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ)
Հիմն Մարսելյոզ
Կարգախոս Ազատություն, հավասարություն, եղբայրություն
Հիմնադրված է հոկտեմբերի 4, 1958 թ.
Ժամային գոտի UTC+1 (UTC+2 ամառային)
Հեռախոսային կոդ +33
Ինտերնետ-դոմեն .fr
Կոորդինատներ: 48°49′0.0012001000089074″ հս․ լ. 2°28′59.9988001″ ավ. ե. / 48.816667000027777589821° հս․. լ. 2.483333000028° ավ. ե. / 48.816667000027777589821; 2.483333000028

Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն Ֆրանսիայում գործող հարնրապետական քաղաքական համակարգ։ Հիմնադրվել է 1958 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդելով Ֆրանիսայի չորրորդ հանրապետությանը, որը ստեղծվել էր 1946 թվականին։ Այն կառավարվում է 1958 թվականի հոկտեմբերի 4-ին տնդունված Սահմանադրությամբ, որը նախորդում է սեպտեմբերի 28-ին ընդունված հանրաքվեն: Որի հրահորղը Չարլզ Դե Գոլն է, ով էլ և դարձավ հանրապետության առաջին ընտրված նախագահը։ Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետությունը կիսանախագահական է, որտեղ նախագահի կենտրոնական դերը ամրապնդվել է 1962 թվականի տեղի ուենցած հանրաքվեի ընթացքում։ Տևողությամբ Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն ամենաերկարն է Ֆրանսիայի երրորդ Հանրապետությունից հետո (1870-1940)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադրման ելակետը եղավ ալժիրյան ձգնաժամը, որ Ֆրանիսայի չորրորդ հանրապետությանը իր գործունեության չորս տարիների ընթացքում չկարողացավ լուծել։ 1958 թվականի մայիսի 13-ին տեղի ունեցած իրադարձությոններից հետո((Ֆրանսերեն)), երբ ֆրանսիական բանակի վերին խավը ճնշելով Ալժիրյան ազգային ամստամբությունը դուրս գալով քաղաքացիական իշխանության հնազանդությունից և ավելին սկսեց բացահայտորեն թելադրել իր պայմանները հնարավորություն տվեց նոր քաղաքական վարչակարգի հաստատմանը Ֆրանսիայում։ Ալժրիյան դեպքերից հետո Ֆրանիսայի չորրորդ հանրապետությանը չկարողացավ վճռական պատասխան տալ ինչպես նաև շարունակվող տնտեսական և քաղաքական ճգնաժամերը ևս մեկ հարված հասցրեցիր հանրապետությանը, որը դարձավ վերջինը ստիպելով իրականացնել արմատական փոփխություններկատարել հանրային և պետական մարմիներում։ 1946 թվականին ընդունված չորրորդ հանրապետության սահմանադրությունը գրեթե պահպանել էր երրորոդ հանրապետության տարիներին վարկաբեկված «խորհրդարանական միապետությունը», որի իրենից ներկայացնում էր անուժ պետության ղեկավար, ամենազոր խորհրդարան և նրա իշխանության տակ գտնվող կառավարություն։ Ընդ որում չորրորդ հանրապետությանը դարձավ իր նախորդի արժանի ժառանգորդը․ իր պատմության 12 տարիները ընթացում հարապետությունը փոխել է 22 նախարարաների կազմ, որոնցից յուրաքանչյուրը իշխանության է եղել միջինում վեց ամիս և 12 վարչապետներ՝ պետական իշխանությունը աշխատում էր «մի ճգնաժամից մյուս ճգնաժամը» ռեժիմով։

1958 թվականի գարնանը Ալժիրում 1954 թվականից ֆրանսիական բանակի գործողությունների պատճառով քաղաքացիական պատերազմների շեմին կանգնած Ալժիրր զիվորական իշխանությունները վախենալով, որ կենտրոնական իշխանությունները կհրաժարվեն ֆրանսիական Ալժիրից և իշխանությունը կհանձնեն աբստամբներին մշակել և արդեն պատրաստվում էր իրականացնել ռազմական հեղաշրջում Փարիզում, Ֆրանսիան իշխանության կանչեց գեներալ Շառլ դը Գոլին, ով առաջնորդել էր ֆրանսիական դիմադրական շարժումը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և ժամանակավոր կառավարությանը նախկին ղեկավարն էր: Շառ դը Գոլը ստանալով իշխանություն Ֆրանսիայի ազգային ժաղովից 1946 թվականի սահմանադրությանը համապատասխան նա երեք պահանջ ներկայացրեց, որոնց կատարման դեպքում նա իր ձեռքը կվերցներ երկրի կառավարումը

  • Ալժիրյան ճգնաժամում ֆրանսիական կառավարությանը անսահմանափակ լիազորություններ տալ
  • երկրի կառավարում վեց ամսով հանձնել կառավարությանը իսկ ազգային ժողովը ցրել վեց ամսով արձակուրդ ուղարկելով
  • և վերջապես գլխավորը՝ գործադրի իշանական կառավարությանը պատվրիակներ ուղարկել նոր սահմանադրություն մշակելու համար

բոլոր այդ պահանջների իրականացվեցին։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը Շառլ դը Գոլն էր, ով 1958 թվականի դեկտեմբերին ընտրվեց Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության առաջին նախագահ։ 1965 թվականի դեկտեմբերի 19-ին Շառլ դը Գոլը վերընտրվեց երկրորոդ անգամ, սակայն 1969 թվականի ապրիլի 28-ին հրաժարական տվեց (Մայիսյան իրադաջությոններից հետո)։ Նախագահ ընտրվեց նրաmմոտ զինակիցներից Ժորժ Պոմպիդուն, ով մահացավ 1974 թվականի ապրիլի 2-ին։ Պոմպիդուի մահից հետո ընտրություններում հաղթեց կենտրոնամետ Վալերի Ժիսկար Դ՛եստենը, ով եղավ իշխանության գլուխ մեկ ամբողջական կառավարման ժամկետ (մինչև 1981 թվականը), երբ պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Միտտերանին։ Միտտերանը(վերընտրվեց 1988 թվականին) իշխանության գլուխ եղավ 14 տարի ավելի շատ քան հինգերորոդ հանրապետության որևէ այլ նախագահ։ 1986-1988 և 1993-1995 թվականների նրա կառավարման ներքո գործում էր աջական կառավարության կազմը (նրանց համակեցություն քաղաքականությանբ)։ 1995 թվականին (երբ Միտտերանը չէր դրել իր թեկնածությունը) սոցիալիստները խարտություն կրեցին և իշխանության գլուխ եկավ Փարիզի քաղաքապետը 1974-1977 և 1986-1988 թվականներին վարչապետ գոլական Ժակ Շիրակը։ 1997-2002 թվականներին իր հերթին Ժակ Շիրակի ղեկավարման օրոք վարչապետ եղավ ձախական Լիոնել Ժոսպենը։ 2002 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությոնները սենսիացիա դարձավ։ Բոլոր թեկնածուները հավաքեցին 20 % պակաս ձայն իսկ երկրորդ փուլ Ժակ Շիրակի հետ միասին անցավ ուլտրաաջական ազգայնական Ժան-Մարի Լը Պենը, հավաքելով ավելի քիչ քան 17 % ձայն։ Բոլոր քաղաքական ուժերը ներառյալ Շիրակի ընդիմախոսները միավորվեցին ստեղծելով կոալիցիա Լը Պենի դեմ և արդյունքում երկրորդ փուլում Շիրակը որոշիչ հաղթանակ տարավ հավաքելով ձայների 80 %-ից ավելին։ Շիրակի ղեկավարման երկրորդ ժամկետում(2002—2007 թվականներ) կառավարությունը ձևավորեցին աջականները, որոնց հեղինակությունը ընկավ սոցիալ-տնտեսական մի քանի որոշումներ ընդունելուց հետո։ 2007 թվականին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունները, որոնք տեղի ունեցան հանրային պայքարի բարձր մակարդակով և քվերարկողների ակտիվությամբ։ Երկրոդ փուլում հաղթանակի հասավ աջական Ժողովրդական շարժման միություն կուսակցաության(գոլական կուսակցության փոխարինողներ) նախագահը, 2002-2007 թվականներին ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին։ 2012 թվականին մայիսի 6-ին նախագահական ընտրությունների երկրորոդ փուլի արդյունքում Ֆրանսիայի քսանչորերոդ նախագահ ընտրվեց Ֆրանսուա Օլանդը։ 2017 թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորոդ փուլի արդյունքում նախագան դարձավ Էմմանուել Մակրոնը, ով դարփավ Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը(նախագահ է ընտրվել 39 տարեկան հասակում)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Autres projets