Ալեքսանդր Բոգոմոլով (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Բոգոմոլով
 
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1900
Վախճանի օր 1969
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Գերեզման Նովոդեվիչյան գերեզմանոց
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
 
Պարգևներ

Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և Լենինի շքանշան

Ալեքսանդր Բոգոմոլով (ռուս.՝ Алекса́ндр Ефре́мович Богомо́лов, 1900 - 1969, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1943):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բոգոմոլովը ծնվել է 1900 թվականին: Եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ: Ավարտել է բարձրագույն ռազմա-քաղաքական ուսումնարանը:

  • 1939-1940 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի ազգային կոմիսարիատի առաջին արևմտյան բաժանմունքի վարիչ, գլխավոր քարտուղար:
  • 1940-1941 թվականներին Ֆրանսիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության լիազոր ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան:
  • 1941 թվականից մինչև 1943 թվականը Լոնդոնում եղել է ԽՍՀՄ դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան:
  • 1942 թվականից մինչև 1943 թվականը՝ Լյուքսեմբուրգի և Բելգիայի կառավարություններին կից ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Լոնդոնում:
  • 1943 թվականին՝ Նիդեռլանդների կառավարությանը կից ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Լոնդոնում:
  • 1943 թվականից մինչև 1944 թվականը եղել է Ֆրանսիայի ազգային ազատագրական կոմիտեի ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ:
  • 1944-1950 թվականներին Ֆրանսիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան:
  • 1950 թվականից մինչև 1952 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
  • 1952-1954 թվականներին Չեխոսլովակիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան:
  • 1954 թվականից մինչև 1957 թվականը Իտալիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան:
  • 1957 թվականից մինչև 1962 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի խորհրդական:

Թեհրանի (1943), Ղրիմի և Պոտսդամի (1945) միջազգային կոնֆերանսների մասնակից:

Ալեքսանդր Բոգոմոլովը մահացել է 1969 թվականին Մոսկվայում՝ 69 տարեկան հասակում և հուղարկավորվել է Նովոդևիչյան գերեզմանատանը:

Մրցանակներ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Богомолов, Александр Ефремович»։ Дипломатический словарь։ Վերցված է 2014-06-17 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985-1986. - Т. 1, с. 140.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Յակով Սուրից
ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսիայում
1940-1941
Հաջորդող՝
Դիվանագիտական հարաբերությունները խզված են
Նախորդող՝
Չկա
ԽՍՀՄ լիազոր արտակարգ և լիազոր դեսպան Լոնդոնում
1941-1943
Հաջորդող՝
Վիկտոր Լեբեդև
Նախորդող՝
Դիվանագիտական հարաբերությունները խզված են
ԽՍՀՄ լիազոր արտակարգ և լիազոր դեսպան Լեհաստանում
1941-1943
Հաջորդող՝
Դիվանագիտական հարաբերությունները խզված են
Նախորդող՝
Դիվանագիտական հարաբերությունները խզված են
ԽՍՀՄ լիազոր արտակարգ և լիազոր դեսպան Հարավսլավիայում
1941-1943
Հաջորդող՝
Վիկտոր Լեբեդև
Նախորդող՝
Դիվանագիտական հարաբերությունները խզված են
ԽՍՀՄ լիազոր արտակարգ և լիազոր դեսպան Հունաստանում
1941-1943
Հաջորդող՝
Նիկոլայ Նովիկով
Նախորդող՝
Դիվանագիտական հարաբերությունները խզված են
ԽՍՀՄ լիազոր արտակարգ և լիազոր դեսպան Լյուքսեմբուրգում
1942-1943
Հաջորդող՝
Վիկտոր Լեբեդև
Նախորդող՝
Դիվանագիտական հարաբերությունները խզված են
ԽՍՀՄ լիազոր արտակարգ և լիազոր դեսպան Նիդեռլանդներում
1943
Հաջորդող՝
Վիկտոր Լեբեդև
Նախորդող՝
Դիվանագիտական հարաբերությունները խզված են
ԽՍՀՄ լիազոր արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսիայում
1944-1950
Հաջորդող՝
Ալեքսեյ Պավլով
Նախորդող՝
Անատոլի Լավրենտև
ԽՍՀՄ լիազոր արտակարգ և լիազոր դեսպան Չեխոսլովակիայում
1952-1954
Հաջորդող՝
Նիկոլայ Ֆիրյուբին
Նախորդող՝
Միխայիլ Կոստիլյով
ԽՍՀՄ լիազոր արտակարգ և լիազոր դեսպան Իտալիայում
1954-1957
Հաջորդող՝
Սեմյոն Կոզիրև