Արևմտյան ֆլամանդերեն
Արևմտյան ֆլամանդերենով տեքստ | |
| Տեսակ | կենդանի լեզու և բնական լեզու |
| Ենթադաս | ստորինֆրանկյան լեզուներ |
| Մասն է | Ֆրանսիայի տարածաշրջանային լեզուներ[1], Բելգիայի լեզուներ և Նիդերլանդների լեզուներ |
| Երկրներ | |
| Շրջաններ | Արևմտյան Ֆլանդրիա, Ֆրանսիական Ֆլանդրիա, Զելանդյան Ֆլանդրիա |
| Խոսողների քանակ | 1 400 000 մարդ (1998) |
| Լեզվակիրների թիվը | 1,06 մլն․ մարդ |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի |
| Դասակարգում | Հնդեվրոպական լեզուներ |
| Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
| IETF | vls |
| ԳՕՍՏ 7.75–97 | ― |
| ISO 639-1 | ― |
| ISO 639-2 | ― |
| ISO 639-3 | vls |
| Արևմտյան ֆլամանդերենի աշխարհագրական տարածումը (ավազագույն) Բենելյուքս երկրների մյուս փոքրամասնական և տարածքային լեզուների և բարբառների թվում։ | |
Արևմտյան ֆլամանդերենը (ինքնանվանումը Westvlams, հոլ.՝ West-Vlaams, ֆրանսերեն՝ flamand occidental) հոլանդական բարբառների խումբ է, որոնք գործածվում են Նիդերլանդներում, Բելգիայում և Ֆրանսիայում։
Արևմտյան ֆլամանդերենով խոսում են Արևմտյան Ֆլանդրիայի (Բելգիայում)1,05 միլիոն բնակչությունը, ևս 90,000 հարևան Հոլանդիայում Զեյլանդական Ֆլանդրիայի ծովափնյա շրջաններում և մոտավորապես 20,000 մարդ Ֆրանսիայի հյուսիսում, որտեղ այն դասակարգվում է որպես հոլանդերենի ընդունված բարբառ և համարվում է Ֆրանսիայի լեզուներից մեկը։ Արևմտյան ֆլամանդերենը գործածվում է նաև Բրյուգես, Կորտրիյկ, Օսթենդ, Ռոյսլեյր և Իպրես քաղաքներում։
Հոլանդիայի զեյլանդական գավառներում գործածվում է զեյլանդերենը, որը երբեմն նույնպես համարվում է Արևմտյան ֆլամանդերենի բարբառ։ Զեյլանդական Ֆլանդրիայի բարբառները համարվում են ֆլամանդերենի արևմտյան և արևելյան ճյուղերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան ֆլամանդերեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||||||||||||
