Աննամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննամ (վիետ․՝ An Nam, չին.՝ 安南, «անխռով հարավ») նաև Աննամի պրոտեկտորատ - տարածքի անվանումը վիետնամական չէ, որը գրավում է ներկայիս Վիետնամական Հանրապետության հյուսիսային մասը՝ Չինական գաղութացման ժամանակահատվածում («Աննամ Դոխոֆու» (վիետ․՝ đô hộ phủ ), 679—757 и 766—866), իսկ ամենանեղ կենտրոնական մասը ներկայիս Վիետնամական Հանրապետության՝ 1874—1949 թվականներին Հնդկաչինի ֆրանսիական գաղութացման ժամանակահատվածում։

Անվանունը գործածվում էր սկզբում չինական, իսկ հետո գերազանցապես եվրոպական (առաջին հերթին ֆրանսիական) գաղութատիրական գրականությունում։ Հյուսիսային Վիետնամի տարածքի ներկայիս վիետնամական անվանումը Բակբո է, իսկ Կենտրոնական Վիետնամինը՝ Չունգբո:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական պրոտեկտորատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննամ դոխոֆու Տան կայսրության հարավում մոտ 700 թվական

602 թվականին ողջ Չինաստանը համախմբած Սույ կայսրությունը պատերազմ սկսեց վիետնամական՝ Վանսուան պետության դեմ։ 603 թվականին վիետնամական զորքերը ջախջախվեցին, Վանսուանը ստիպված էր ընդունել Սույի իշխանությունը։ Չինացիների կողմից օկուպացված Վանսուանի տարածքները անվանվեցին Զյաոտի, հետո Զյաոտյաու, իսկ 679 թվականից սկսված՝ Աննամ Դոխոֆու[1] (չին.՝ 安南都护府 «անխռով հարավ փոխարքայություն», անգլ.՝ Protectorate General to Pacify the South

Ֆրանսիական պրոտեկտորատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննամի պրոտեկտորատ Հնդկաչինի միության կազմում

1874 թվականին հռչակված էր ֆրանսիական «Աննամի պրոտեկտորատ», ինչը թույլ էր տալիս նրան, ինչպես և հյուսիսվիետնամական ֆրանսիական պրոտեկտորատին՝ Տոնկինին, պահպանել մարիոնետային կառավարություն, որով Նգուենի դինաստիան կառավարում էր ֆրանսիական ադմինիստրատորների հսկեղության տակ։ Մինչդեռ Աննամը մեկուսացված էր սկզբում ընդարձակ Կոխինկխինա մարզից, որը այդ տարածաշրջանի կրճատումից հետո ստացավ ֆրանսիական Կոխունկխինա գաղութի կարգավիճակ, գրավում էր Սյգոն և Մեկոնգայի դելտան՝ դեպի հարավ։ Ֆրանսիական Աննամի մայրաքաղաքը դարձավ Խյու քաղաքը։

Ֆրանսիական Աննամի Նգուեն դինաստիայի կայսրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոնգ Կխան (1885—1888)
  • Տխան Տխայ (1888—1907)
  • Զուի Տան (1907—1916)
  • Կխայ Դին (1916—1925)

Հարավային Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամի նոր բաժանումից հետո 20-րդ դարի երկրորդ կեսին Հարավային Վիետնամն իր մեջ ընդգրկեց նախկին ֆրանսիական Կեխինխինի ամբողջ տարածքը, ինչպես նաև նախկին ֆրանսիական Աննամի հարավի երրորդ մասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]