Հունիսի 18-ի կոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունիսի 18-ի կոչ
Շառլ դը Գոլը կարդում է ելույթի տեքստը:
Հուշատախտակ՝ ելույթի տեքստով, ֆրանսիական Վիեն քաղաքում

Հունիսի 18-ի կոչ (ֆրանսերեն՝ Appel du 18 Juin), «Մարտնչող Ֆրանսիա» շարժման առաջնորդ Շառլ դը Գոլի՝ 1940 թվականի հունիսի 18-ի ռադիոելույթը, որն ազդակ է հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մեկնարկի համար։ Լայն զանգվածներին տակավին անհայտ գեներալը այդ ելույթում Լոնդոնից դիմելով գերմանացիների զավթած Ֆրանսիայում գտնվող հայրենակիցներին՝ շեշտել է, որ պատերազմը դեռ չի ավարտվել և հայրենասեր բոլոր ֆրանսիացիներին կոչ է արել ներգրավվելու Դիմադրության շարժման մեջ։ Շառլ դը Գոլի այդ հակիրճ ռադիոելույթը, որը նախօրոք ծրագրված շարքից առաջինն էր[1], համարվում է Ֆրանսիայի պատմության մեջ ամենակարևորներից մեկը և 2005 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ«Աշխարհի հիշողություն» նախագծի գրանցամատյանում[2]։ Ճառը ԲիԲիՍի ռադիոկայանով հեռարձակվելուց հետո՝ հաջորդ օրն իսկ հրապարակվել է մամուլում, հետագայում թռուցիկների տեսքով տարածվել ֆրանսիական բնակավայրերում, հունիսի 22-ին վերստին հեռարձակվել ռադիոյով և այս անգամ քանիցս ավելի ունկնդիրներ ունեցել[3][4]։

Դրանից շուրջ մեկ շաբաթ անց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը հայտարարել է, որ գեներալ դը Գոլը ճանաչվում է որպես «Ազատ Ֆրանսիայի» առաջնորդ, և Ֆրանսիան համարվում է հակահիտլերյան կոալիցիայի լիիրավ անդամ։

2010 թվականին՝ Շառլ դը Գոլի հունիսի 18-ի պատմական ելույթի 70-ամյա տարելիցի կապակցությամբ 2 եվրո անվանական արժեքով հուշադրամ է թողարկվել[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henri Amouroux|, Henri Jacquinet - Le 18 juin 1940, éditeur=Editions J’ai Lu, collection=J’ai lu Leur aventure, numéro dans collection=A174, année=1967, pages totales=512.
  • Charles de Gaulle, Jean-Louis Crémieux-Brilhac - L'appel du 18 Juin et les appels du général de Gaulle des mois de juin et juillet 1940, Paris, éditeur=Armand Colin, année=2010, pages totales=127, isbn=978-2-200-24831-4|oclc=690644790|bnf=42200557.
  • François Delpla, L'Appel du 18 juin 1940, Paris, Grasset, 2000, 314 2-246-59931-8.
  • Jacques Fourmy - 18 juin 1940; l'appel du général de Gaulle (suite), des documents, périodique=Revue historique et archéologique du Maine, Le Mans, éditeur=Société historique et archéologique du Maine, tome=10, année=1990, pages=49–80.
  • Charles de Gaulle, Mémoires de guerre – L'Appel, 1940-1942, Plon, Paris, 1954.
  • Éric Roussel - Charles de Gaulle, Paris, éditeur Éditions Gallimard, année=2002|pages totales=1032|isbn=978-2-07-075241-6|isbn10=2-07-075241-0|isbn2=978-2070752416|bnf=388341717}}
  • Marc Ferro - Pétain, Paris, Librairie Arthème Fayard, année 1987, réimpression 2008, pages totales=789, isbn=978-2-213-01833-1}}
  • Jean Lacouture - Charles de Gaulle, I. Le rebelle – 1890-1944, Paris, Éditions du Seuil, 1984, pages totales=869, isbn=978-2-02-006968-7|isbn10=2-02-006968-7|bnf=34762613}}
  • Aurélie Luneau, L'Appel du 18 Juin, Perrin, 2020.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. |url=http://www.histoquiz-contemporain.com/Histoquiz/Lesdossiers/LaFrance19391945/3/Dossiers.htm |título=Apelo de 18 de junho |série=Les Dossiers HistoQuiz, La Seconde Guerre mondiale |autor=Daniel Laurent |site=histoquiz-contemporain.com |acessodata=29 de agosto de 2008 |arquivourl=https://web.archive.org/web/20160320221024/http://www.histoquiz-contemporain.com/Histoquiz/Lesdossiers/LaFrance19391945/3/Dossiers.htm |arquivodata=2016-03-20 |urlmorta=yes }}
  2. «Memory of the World - Registered Heritage » France - The Appeal of 18 June 1940». UNESCO Memory of the World Programme. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. L'Appel du 18 juin Արխիվացված 2016-02-17 Wayback Machine (fr)
  4. «Appel du 22 Juin – Wikisource». fr.wikisource.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  5. http://www.euro-coins.info/2euro/france/2-evro-frantsiya-70-let-rechi-sharlya-de-gollya-18-iyunya-1940-g.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունիսի 18-ի կոչ» հոդվածին։