Էլիշա Քաթբերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Էլիշա Քաթբերթ
Elisha Cuthbert in 2009.jpg
Ծնվել էնոյեմբերի 30, 1982(1982-11-30) (40 տարեկան)
ԾննդավայրԿալգարի, Ալբերտա, Կանադա
ԿրթությունCentennial Regional High School?
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել և բլոգեր
Ամուսին(ներ)Dion Phaneuf?
Պարգևներ և մրցանակներ

Էլիշա Էնն Քաթբերթ (անգլ.՝ Elisha Ann Cuthbert նոյեմբերի 30, 1982(1982-11-30), Կալգարի, Ալբերտա, Կանադա) կանադացի դերասանուհի և մոդել, նկարահանվել է «Առևանգում», «Մոմե տուն», «Լռության ոգին» ֆիլմերում։ Քիմ Բաուերի դերում նկարահանվել է «24 ժամ» հեռուստասերիալում։ Մանկական հայտնի հեռուստասերիալի համահեղինակ է։ 2011-2013 թվականներին նկարահանվել է «Ուրախ ավարտ» ֆիլմում, որպես գլխավոր դերակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիշան ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 30-ին՝ Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում։ Տնային տնտեսուհի Պատրիսիայի և ավտոմեքենաների ինժեներ Քևինի դուստրն է։ Ունի եղբայր և քույր՝ Ջոնաթանը և Լի-Էննը։ Ինը տարեկան հասակում Էլիշան սկսել է աշխատել որպես մանկական հոգուստի մոդել[3]։ Տասնյոթ տարեկան հասակում Էլիշան ավարտել է ավագ դպրոցը և տեղափոխվել է Լոս Անջելես՝ դերասանուհու կարիերա սկսելու համար։ Նա առաջին ագնամ էկրաններին հայտնվել է «Դուք վախենու՞մ եք մթությունից» մանկական սարսափ շոուում։ Եղել է հաղորդավարուհի մանկական ռեալիթի շոուի մեջ, որը նկարահանվել է Մոնրեալում։ Հեռուստատեսային շոուում նրա մասնակցությունը գրավել է ԱՄՆ-ի այն ժամանակվա առաջին տիկին Հիլարի Քլինթոնի ուշադրությունը, որը նրան հրավիրել է Սպիտակ տուն[4]։ Առաջին կինոնկարը, որտեղ 1997 թվականին նկարահանվել է Էլիշան «Պար լուսնի վրա» ֆիլմն է։ Որպես գլխավոր դերակատար 2001 թվականին Էլիշան նկարահանվել է կանադական «Երջանիկ աղջիկ» ֆիլմում և արժանացել է «Ջեմինի» մրցանակի[5]։ Լոս Անջելես տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Էլիշան նկարահանվել է «24 ժամ» հեռուստասերիալում։ Նկարահանվել է հեռուստասերիալի միայն երեք եթերաշրջանում, իսկ չորրորդ, յոթերորդ և ութերորդ երերաշրջաններում՝ միայն երկու դրվագում։

Էլիշան ընտրվել էր Սարդ-մարդ ֆիլմում Մերի Ջեյն Ուոթսոնի դերում նկարահանվելու համար, սակայն ընտրությունը կանգ առավ ամերիկացի դերասանուհի Քիրստեն Դանստի վրա։ Իր կարիերան նա սկսել է Հոլիվուդում, նկարահանվելով՝ «Իրական սեր» և այլ ֆիլմերում։ «Հարևանուհին» ֆիլմում Էլիշան ստացել է իր կարիերայի առաջ գլխավոր դերը։ Այդ ֆիլմում Էլիշան չէր ցանկացել նկարահանվել, սակայն ռեժիսոր Լյուկ Գրինֆիլդը կարողացել է համոզել դերասանուհուն։

«Մոմե տուն» ֆիլմում Էլիշան նկարահանվել է հայտնի դերասանուհի Փերիս Հիլթոնի հետ։ Ֆիլմը արժանացել է բազում է քննադատությունների, սակայն քննադատները նշել են, որ Էլիշան իր դերը հիանալի է կատարել։ Հաջորդ՝ «Լռության ոգին» ֆիլմում, Էլիշան ոչ միայն գլխավոր դերասանուհին էր, այլև համահեղինակ։ Էլիշան նաև «Լոս Անջելես Քինգս» հոկեյի թիմի երկրպագու է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 6-ին Էլիշան ամուսնացել է կանադացի հոկեյիստ, «Տորոնտո Մեյփլ Լիֆս» ակումբի ավագ ՝ Դիոնոմ Ֆանյոֆի հետ։ Նրանք հանդիպել էին դեռևս ամուսնությունից հինգ տարի առաջ[6]։ Զույգն ունի մեկ աղջիկ՝ Զաֆիր Ֆանյոֆը (ծնվել է 2017թվականի դեկտեմբերի 21-ին)։

Որոշ ժամանակ Էլիշան հանդիպում էր «Լոս Անջելես Քինգս» ակումբի նախկին հոկեյիստ Շոն Էվերիի հետ[7][8][9]։ Մի քանի անգամ էլ հայտնվել է «FHM Maxim » ամսագրի ամենասեքսուալ կանանց ցուցակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]