Շերլոկ Հոլմսի արկածները (հավաքածու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Շերլոկ Հոլմսի արկածները
The Adventures of Sherlock Holmes
Adventures of sherlock holmes.jpg
Հեղինակ Արթուր Կոնան Դոյլ
Տեսակ գիրք
Ժանր դետեկտիվ գրականություն և պատմվածքների ժողովածու
Կազմված է Սկանդալ Բոհեմիայում, Կարմրահերների միություն, Անձի հաստատում, Բոսկոմյան հովտի գաղտնիքը, Նարնջի հինգ սերմ, Կտրված շրթունքով մարդը, Կապույտ զմրուխտը, Խայտաբղետ ժապավեն, Ճարտարագետի մատը, Բարձրաշխարհիկ ամուրին, Բյուրեղյա ապարոշը և Պղնձե հաճարենիներ
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) բժիշկ Վաթսոն և Շերլոկ Հոլմս
Շարք Շերլոկ Հոլմսի մատենագիտություն
Նախորդ Չորսի նշանը
Հաջորդ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Ջորջ Նյունս
Հրատարակման տարեթիվ 1892
The Adventures of Sherlock Holmes Վիքիպահեստում

Շերլոք Հոլմսի արկածները (անգլ.՝ The Adventures of Sherlock Holmes), Արթուր Կոնան Դոյլի հեղինակած պատմվածքների հավաքածուն է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից։ Հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն։ Ի դեպ տասներկու պատմվածքներից չորսում հանցագործությունը, որպես այդպիսին, բացակայում է։ Մի շարք պատմվածքներում հանցագործները, այս կամ այն պատճառով, մնում են անպատիժ, ինչպես նաև անընդհատ առկա է սխալ մեղադրվածի արդարացման թեման։

Պատմվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվածքները Բնօրինակի անվանումը Գործողության ժամանակը Սինոփսիս Ծանոթագրություն
1 Սկանդալ Բոհեմիայում A Scandal in Bohemia 1888 թվական, մարտ Բոհեմիայի թագավորը դիմում է Հոլմսին՝ իր նախկին սիրուհու մոտ մնացած վարկաբեկող նկարները վերադարձնելու խնդրանքով։ Հայտնվում է Իռեն Ադլերը։ Հանցագործությունը բացակայում է։
2 Կարմրահերների միություն The Red-Headed League 1890 թվական, հունիս Կարմրահեր մի տղամարդ ընդունվում է հեշտ ու բարձր վարձատրվող աշխատանքի իր մազերի գույնի շնորհիվ, բայց մի օր հայտնվելով աշխատանքի վայր, պարզում է, որ գործատուները անհետացել են։ Նա խնդրում է Հոլմսին բացահայտել առատաձեռն գործատուների անհետացման առեղծվածի գաղտնիքը։
3 Անձի հաստատում A Case of Identity 1890 Հոլմսին դիմում է մի ապահովված աղջիկ, որի փեսացուն կորել է հարսանիքի նախօրեին, նախապես իրենից երդում վերցնելով՝ համբերատար սպասել չնախատեսված հանգամանքների դեպքում։ Աղջկա խորթ հայրը ամեն կերպ խոչընդոտում է քննությանը։ Հիշատակվում է Իռեն Ադլերը։ Հանցագործությունը բացակայում է։
4 Բոսկոմյան հովտի գաղտնիքը The Boscombe Valley Mystery 1888 թվական, հունիս սպանված է մի ծերունի, որը կարողություն է վաստակել Ավստրալիայում։ Մեղադրվում է որդին, բայց ծերունու հարսը, որը վստահ է փեսացուի անմեղության մեջ, վարձում է Հոլմսին՝ մեղադրյալին փրկելու համար։ Հոլմսը հանցագործին չհանձնեց իշխանություններին։
5 Նարնջի հինգ սերմ The Five Orange Pips 1887 թվական, սեպտեմբեր Շատ տարիներ առաջ մի ամերիկացի փոստով ստացավ մի ծրար, որը պարունակում էր նարնջի հինգ սերմ և երեք «К» տառ, իսկ որոշ ժամանակ անց զոհվեց անհասկանալի հանգամանքներում։ Այժմ, նրա երիտասարդ ժառանգ անգլիացուն փոստով գալիս է նույնանման նամակ։ Սարսափած ժառանգը խնդրում է Հոլմսին փրկել իրեն մահից։ Քննվում է Կու-կլուքս-կլանի գործունեությունը
6 Կտրված շրթունքով մարդը The Man with the Twisted Lip 1889 թվական, հունիս Կորում է ընտանիքի երիտասարդ հայրը, որի կինը նրան վերջին անգամ տեսել է լոնդոնյան գետնախորշերում, որտեղ որոշ ժամանակ անց ձերբակալում են այլանդակ մուրացկանի։ Հանցագործությունը բացակայում է։
7 Կապույտ զմրուխտը The Adventure of the Blue Carbuncle 1890 թվական, դեկտեմբերի վերջ Անցորդը փողոցում գտնում է սագ ու գլխարկ և տալիս Հոլմսին։ Սագի ստամոքսում գտնում են թանկարժեք քար, որը նախկինում գողացված է եղել անգլիական արիստոկրատիայից։ Հաշված պատմվածքներից մեկը, որում Հոլմսը բաց է թողնում հանցագործին։
8 Երփներանգ ժապավենը The Adventure of the Speckled Band 1883 թվական, ապրիլ Հոլմսին դիմում է մի աղջիկ, որի քույրը, ոչ շատ վաղուց, մահացել է՝ " Երփներանգ ժապավեն" գոչելով, իսկ նրա խորթ հայրը բազմացնում է էկզոտիկ կենդանիների և տառապում է հոգեկան խանգարմամբ։
9 Ինժեների բթամատը The Adventure of the Engineer’s Thumb 1889 թվական, ամառ Հիդրոտեխնիկ Վիքթըր Հեդըրլիին հրավիրում են խորհրդատվության։ Նրան տանում են քաղաքից դուրս, ստիպում՝ վերանորոգել մամլիչը, այնուհետև քիչ է մնում սպանեն։ Փախուստի ժամանակ նա կորցնում է բթամատը։
10 Բարձրաշխարհիկ ամուրին The Adventure of the Noble Bachelor 1887, աշուն Արիստոկրատը պատրաստվում է ամուսնանալ մի հարուստ ամերիկուհու հետ, բայց վերջինս անհետանում է պսակադրությունից անմիջապես հետո։ Հանցագործությունը բացակայում է։
11 Բյուրեղյա ապարոշը The Adventure of the Beryl Coronet 1886, փետրվար Թագավորական տոհմից մի բարձրաշխարհիկ անձնավորություն դրամատիրոջը գրավ է թողնում ապարոշը։ Գիշերը դրամատերը աշխատասենյակում տեսնում է իր որդուն, որը բողոքում է գումարային խնդիրներից՝ ապարոշը ձեռքում։ Ավելի ուշ պարզվում է, որ ապարոշից մի կտոր պակասել է։ Որդին հերքում է իր մեղավորությունը, բայց հրաժարվում է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ Դրամատիրոջ զարմուհին վստահեցնում է, թե որդին անմեղ է։ Դրամատերը խնդրում է Հոլմսին փրկել նրա աշխատանքային պատիվը և ընտանիքը։ Երկու պատմվածքներից մեկն է, որոնցում Հոլմսը հաճախորդից համառորեն պարգևատրում է պահանջում։
12 Պղնձե հաճարենիներ The Adventure of the Copper Beeches 1890 թվական, գարնան սկիզբ Երիտասարդ աղջկան վարձում են որպես սպասուհու՝ պարտադիր պայման առաջադրելով հյուսքի կտրումը և ճաշի ընթացքում կապույտ համազգեստով հանդես գալը։ Գործատուների տարօրինակ պահվածքը ստիպում է աղջկան առաջարկը ընդունելուց առաջ խոսք վերցնել Հոլմսից, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կօգնի իրեն։ Շուտով առիթ է հանդիսանում կատարելու խոստումը. «Պղնձե հաճարենիներ» կալվածքում որտեղ աշխատում է աղջիկը, իսկապես ինչ-որ բան այն չէ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]