Jump to content

Նոթեր Շերլոք Հոլմսի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոթեր Շերլոք Հոլմսի մասին
անգլ.՝ The Memoirs of Sherlock Holmes[1]
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՇերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՇերլոկ Հոլմսի արկածները
ՀաջորդԲասկերվիլների շունը
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՋորջ Նյունս
Հրատարակման տարեթիվ1894[1]
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-memoirs-of-sherlock-holmes
 The Memoirs of Sherlock Holmes Վիքիպահեստում

«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» կամ «Շերլոկ Հոլմսի հիշողությունները» (անգլերեն՝ The Memoirs of Sherlock Holmes), 11 դետեկտիվ պատմություններից բաղկացած պատմվածաշար՝ գրված Արթուր Կոնան Դոյլի կողմից։ Հրատարակվել է 1894 թվականին։

Պատմվածքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՊատմվածքըԲնօրինակի անվանումըԳործողության ժամանակըՍինոպսիսԾանոթագրություն
1ԱրծաթագույնըSilver Blaze1888«Արծաթագույն» մականունն ունեցող ձիու տաղավարից գտնվում է սպանված մարզիչը, իսկ ձին անհետ կորել է։Անգլիական հրատարակություններում այս պատմվածքին հետևում է «Ստվարաթղթե տուփը» երկը, որը, սակայն, ամերիկյան և ռուսական հրատարակություններում տեղափոխվել է «Նրա վերջին խոնարհումը» պատմվածաշար։
2Դեղին երեսըThe Adventure of the Yellow Face1888Ծխամորճով ծխել սիրող անգլիացին պարզում է, որ կինը իրենից ծածուկ գնում է այն տուն, որտեղ ապրում է դեղին երեսով մի մարդ։Պատմվածք, որում Հոլմսի ենթադրությունները անհաջողության են մատնվում, ինչպես նաև հիշատակվում է «Երկրորդ կետը» պատմվածքը, որը գրվել է 11 տարի անց։ Հանցագործությունը բացակայում է։
3Կլերկի արկածներըThe Adventure of the Stockbroker's Clerk1889Գրասենյակային ծառայողը աշխատանքի է ընդունվում դրամատանը, բայց, անսպասելիորեն, մեկ այլ անհայտ ձեռնարկություն առաջարկում է պարզապես չտեսնված աշխատավարձ և "վերագնում" նրան։
4Գլորիա ՍքոթThe Adventure of the Gloria Scott1877Երիտասարդ Հոլմսը և նրա համակուրսեցին գնում են վերջինիս հոր կալվածքը։ Մի քանի օրվա ընթացքում հոր մոտ է գալիս նրա հին ծանոթը։ Հյուրը որոշ ժամանակ ապրում է տանը և վախեցնում որդուն, ինչի պատճառով հայրը վռնդում է հյուրին։ Արդյունքում հայրը ստանում է մի տարօրինակ գրություն, որն էլ սպանում է նրան։Հոլմսի երիտասարդության վերաբերյալ պատմվածքներից է՝ «առաջին գործը», նրա սեփական խոսքերով։ Մանրակրկիտ քննության դեպքում պարզվում է, որ դեպքը չէր կարող տեղի ունենալ 1885 թվականից առաջ, ինչը կասկածի տակ է դնում Հոլմսի պատմածի ճշմարիտ լինելը։
5Մեսգրեյվների տան ծիսակարգըThe Adventure of the Musgrave Ritual1879Հոլմսի նախկին համալսարանական ծանոթ Մասգրեյվը դիմում է Շերլոկին իր ամրոցում կատարվող խորհրդավոր իրադարձությունների պատճառով։Պատմվածքներից մեկն է, որը պատմում է Հոլմսի երիտասարդության մասին. նա նոր-նոր հաստատվել է Լոնդոնում և սկսել զբաղվել պրակտիկայով։ Նրա խոսքով սա երրորդ գործմ է, որով նրան դիմել են։
6Ռեյգեթյան կալվածատերերըThe Adventure of the Reigate Squire1887Հոլմսի առողջական վերականգնման համար Վաթսոնը նրան տանում է Սուրեյ, որտեղ հակամարտող երկու ընտանիքների տներում կատարվում են հանցագործություններ, որոնց արդյունքում սպանվում է կառապանը, որը ծառայում էր կալվածատերերին՝ հորը և որդուն։ Հոլմսը հետազոտում է սպանվածի ձեռքում գտնված գրության կտորը։
7ԿուզիկըThe Adventure of the Crooked Man1888Կնոջ հետ ունեցած կռվից հետո՝ սպանված է հայտաբերվում գնդապետը, ով ծառայել է Հնդկաստանում։ Կինը գտնվում է անելանելի վիճակում. նրան կասկածում են ամուսնու սպանության մեջ։Այն պատմվածքը, որում Հոլմսը վերջապես արտասանում է «Էլեմենտար է» արտահայտությունը (“Excellent!” I cried. — “Elementary,” said he.)։ Հանցագործությունը բացակայում է։
8Մշտական հիվանդըThe Adventure of the Resident Patient1881Բժիշկը, որին բարերարը նվիրում է տուն և պրակտիկայի հնարավորություն՝ մշտական սպասարկման պայմանով, նոր հաճախորդ է ձեռք բերում։ Վերջինս ինչ-որ ռուս ազնվական է, որի մասին լուրն անհանգստացնում է բարերարին։
9Դեպք թարգմանչի հետThe Adventure of the Greek Interpreter1888Հույն թարգմանչին ստիպում են թարգմանել երեսին վիրակապ ունեցող մարդու համար, իսկ հետո պահանջում են գաղտնի պահել իմացածը՝ սպառնալով մահվամբ։Առաջին անգամ հայտնվում է Մայքրոֆթը՝ Շերլոկի եղբայրը։
10Ծովային պայմանագիրըThe Adventure of the Naval Treaty1888Վաթսոնի համալսարանական ընկերը՝ բրիտանական ԱԳՆ-ի աշխատակիցը, որը ծանր հիվանդության պատճառով գամված է անկողնուն, նրանից օգնություն է խնդրում՝ կապված կարևոր փաստաթղթի կորստյան հետ։ Վերջինս իրենից ներկայացնում է Անգլիայի և Իտալիայի միջև կնքված գաղտնի պայմանագրի բնօրինակը։
11Վերջին խնդիրըThe Final Problem1891, ապրիլ-մայիսԵզրափակիչ բախումը Հոլմսի և Մորիարտիի միջև Ռեյխենբախյան ջրվեժի մոտ։Այն սակավաթիվ պատմվածքներից է, որում Հոլմսը լքում է Բրիտանիան (Ռեյխենբախյան ջրվեժը գտնվում է Շվեյցարիայում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին» հոդվածին։
  1. 1 2 3 Internet Speculative Fiction Database — 1995.