Վերջին խնդիրը
Վերջին խնդիրը անգլ.՝ The Final Problem | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1891 |
Տեսարան | Լոնդոն, Մայրինգեն և Reichenbach Falls? |
Կերպարներ | Շերլոկ Հոլմս, պրոֆեսոր Մորիարտի և բժիշկ Վաթսոն |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Հրատարակվել է | դեկտեմբեր 1893 |
Շարք | Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
![]() |
«Վերջին խնդիրը» (անգլերեն՝ The Final Problem), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի մասին պատմող 56 պատմվածքներից մեկը, որը գրողը ներառել է «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» պատմվածքաշարում։ Անձամբ Արթուր Կոնան Դոյլը այս պատմվածքը դասել է իր 12 լավագույն պատմվածքների 4-րդ հորիզոնականում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1887 թվականին Արթուր Կոնան Դոյլը հրատարակել է Շերլոկ Հոլմսի մասին պատմող առաջին պատմվածքը։ 1893 թվականին Strand Magazine ամսարգրում տպագրված «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» պատմվածքաշարի համար Կոնան Դոյլը գրել է «Վերջին խնդիրը» պատմվածքը, որը վերջ եր դնելու Շերլոկ Հոլմսի արկածներին։ Ալեքսանդր Վոլկովը գրում է, որ այդ ժամանակ գրողը հոգնել էր «իր խորաթափանց կերպարից», իսկ դետեկտիվ ժանրը համարում էր երկրորդական և ցածրակարգ, նախընտրելով հետագայում պատմական արձակներ գրել։ Այդ պատճառով հեղինակը որոշում է ընդունում այս պատմվածքում «սպանել» իր կերպարին։
Անձամբ Դոյլը պատմվածքը հետևյալ կերպ է սկսում՝
Ծանր սրտով ես անցնում եմ այս հիշողությունների վերջին տողերին, որոնք պատմում են իմ ընկեր Շերլոկ Հոլմսի անսովոր տաղանդների մասին։ Կցկտուր կերպով և ընդհանրապես անհամապատասխան գործելու եղանակով ես փորձում էի պատմել զարմանալի արկածների մասին, որոնք ես ապրելու հնարավորություն ունեցա, սկսած այն դեպքից, որը ես իմ նշումներում անվանել եմ «Ալ կարմիր գույներով էտյուդը» մինչև «Naval Treaty» պատմվածք, երբ իմ ընկերոջ միջամտությունը լուրջ միջազգային բարդություններ կանխեց։ Խոստովանում եմ, ես ցանկանում էի այստեղ վերջակետ դնել և լռել այն իրադարձության մասին, որը իմ կյանքում այնպիսի դատարկություն է թողել, որ նույնիս երկամյա ժամանակամիջոցը չէր կարող այն լրացնել։ Սակայն, վերջերս գնդապես Ջեյմս Մորիարտիի տպագրված նամակները, որտեղ նա պաշտպանում է իր մահացած եղբոր հիշատակը, ստիպում է ինձ վերցնել փետրագրիչը, և ես հիմա իմ պարտքն եմ համարում բացել մարդկանց աչքերը այն բանի վրա, թե ինչ եղել է, քանի որ միայն ինձ է հայտնի ամբողջ ճշմարությունը և ես ուրախ եմ, որ եկել է ժամանակը, որ այլևս պատճառ չկա դա թաքցնելու[3]։
Պատմվածքի վերջի էջում Շերլոկ Հոլմսը մահանում է, 1891 թվականի մայիսի 4-ին պրոֆեսոր Մորիարտիի հետ ժայռից ընկնելով։ Ընթերցողները բողոքում են վերջաբանի դեմ[4], իսկ այդպիսի վերջաբանով վրդոված էր նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան։ Դա ստիպում է Դոյլին 1903 թվականին «վերածնել» Հոլմսին և գրել «Շերլոկ Հոլմսի վերադարձը» ժողովածուն[4]։ Նույն թվականին Strand Magazine ամսագրում Դոյլը հրատարակում է «Դատարկ տուն» պատմվածքը, որում Հոլմսը կրկին «կենդանի» է։
Սովետական գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Պյոտոր Բեյսովը 1957 թվականին գրել է, որ Հոլմսը նախորդ պատմություններից որևէ մեկում չի հետաքրքրվել հանցագործությունների սոցիալական էությանը, իսկ այս պատմվածքում նա առաջին անգամ խոսում է հասարակության կառուցվածքի անկատարելության մասին, որը հանցագործությունների պատճառն է և միաժամանակ հաղորդում է, որ իրեն սկսում է ավելի շատ գրավել «բնության կողմից մեզ ներկայացված առեղծվածների ուսումնասիրությունը»[4]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլմսը, ով Դոյլի այլ պատմվածքներում, հազվադեպ բացառություններով, սառնություն և անտարբերություն է ցուցաբերում այլ մարդկանց նկատմամբ, այս պատմվածքում պրոֆեսոր Մորիարտիին, ում «հանցագործ աշխարհի Նապոլեոն» էին անվանում, նրա հանդեպ բարձր հետաքրքրություն է ցուցաբերում և վտանգավոր թշնամի է համարում[4]։ Մորիարտին հանցագործների ազդեցիկ ցանց է ստեղծել, որն առավել հզոր է Եվրոպայում։ Իր մշտական ուղեկցորդին և ընկերոջը` բժիշկ Վաթսոնին Հոլմսը ասել է` «Եթե ինձ հաջողվեր հաղթել այդ մարդուն, եթե ես կարողանայի ազատել նրան հասարակությունից, ապա դա կլիներ իմ գործունեության թագակիրը»։ Այս հանցագործից աշխարհը ազատելու համար պատմվածքի հերոսը պատրաստ է ինքն իրեն զոհաբերել[4]։
Հոլմսը, բացահայտելով Մորիարտիի ամբողջ ցանցը և նրան Լոնդոնից Շվեյցարիա բերելով, 1891 թվականի մայիսի 4-ին, Ռեյնբախյան ջրվեժի մոտ, նրա հետ մարտի ընթացքում «մահանում» է։
Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքը էկրանավորվել է բրիտանական «Շերլոկ» հեռուստասերիալում։ Այս էկրանավորումում Մորիարտին կրակելով իր բերանի մեջ ինքնասպանություն է գործում, իսկ Շերլոկը, ընկնելով տանիքից, «մահանում» է։ «Այլանդակ հարսնացուն» սերիայում Շերլոկը և Մորիարտին իսկապես ընկնում են ջրվեժը, սակայն դա միայն երևակայությունում է տեղի ունենում։ Հեռուստասերիալի եզրափակիչ սերիայի վերնագիրը համընկնում է պատմվածքի վերնագրի հետ, սակայն սերիայի գործողությունները նման չեն հիմնական պատմությանը։
Շերլոկի Ռեյնբախյան ջրվեժից ընկնելու սյուժեն նաև տեղի է ունենում Գայ Ռիչիի «Շերլոկ Հոլմս. Ստվերների խաղ» ֆիլմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Doyle A. C. The Memoirs of Sherlock Holmes — George Newnes, 1894.
- ↑ «How I Made My List - The Arthur Conan Doyle Encyclopedia»։ www.arthur-conan-doyle.com։ Վերցված է 2019-08-21
- ↑ Doyle Arthur Conan։ The Memoirs of Sherlock Holmes
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «ЗАПИСКИ О ШЕРЛОКЕ ХОЛМСЕ»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|