Ալ կարմիր գույներով էտյուդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ կարմիր գույներով էտյուդը
անգլ.՝ A Study in Scarlet
Առաջին հրատարակության շապիկը
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ, միստիկական գրականություն և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)բժիշկ Վաթսոն, Շերլոկ Հոլմս, տեսուչ Լեսթրեյդ, Ստամֆորդ, տեսուչ Գրեգսոն և Enoch J. Drebber?
Նկարագրում էSherlock Holmes' universe?
ՇարքՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՀաջորդՉորսի նշանը
Երկիր Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչWard, Lock & Co.
Հրատարակված էBeeton's Christmas Annual 1887?
Հրատարակման տարեթիվ1887
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/a-study-in-scarlet
 A Study in Scarlet Վիքիպահեստում

«Ալ կարմիր գույներով էտյուդը», հայերեն թարգմանությամբ՝ «Ուշացած վրեժխնդրությունը», ռուսերեն այլ տարածված թարգմանությամբ՝ «Կարմիրով սպիտակի վրա» (անգլ.՝ A Study in Scarlet) Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ ժանրի վեպ, որը տպագրվել է 1887 թվականին։ Հենց այս ստեղծագործության մեջ առաջին անգամ հայտնվում է Շերլոկ Հոլմսը։ Առաջին հրատարակչությունը ամսագրում նկարազարդել է Դեվիդ Հենրի Դոյլը, իսկ երկրորդը՝ Ջորջ Հաչինսոնը։ 27-ամյա Արթուր Կոնան Դոյլը գրել է վեպն ընդամենը 3 շաբաթում։ Մի շարք մերժումներից հետո, վեպն առաջին անգամ տպագրում է Ward and Lock հրատարակչությունը Beeton’s Christmas Annual ամսագրում 1887 թվականին։ Հեղինակը ստանում է 25 ֆունտ ստերլինգ՝ վեպի բոլոր հեղինակային իրավունքների համար (ինքը՝ Դոյլը պնդում էր ռոյալիթիին)։ Արդեն հաջորդ՝ 1888 թվականին նույն տպագրությունը հրատարակում է վեպը՝ որպես առանձնին գիրք, իսկ ևս մի տարուց լույս է տեսնում ստեղծագործության երկրորդ հրատարակչությունը։

Մաս I «Դոկտոր Ջոն Հ. Վաթսոնի՝ ռազմաբժշկական ծառայության պաշտոնաթող սպայի, հուշերից»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարկ տանը դիակ է հայտնաբերվել։ Այդ մարդը՝ ոմն Ենոհ Դրեբբերը, ամերիկացի է։ Խուզարկու-խորհրդատու Շերլոկ Հոլմսը իր «պաշտոնակից-ոստիկանների»՝ Լեսթրեյդի ու Գրեգսոնի խնդրանքով հեշտությամբ որոշում է խեղճի մահվան պատճառը՝ թունավորում։ Մահացածի գրպաններում գտնում են մի հեռագիր՝ «Ջ. Հ.-ն Եվրոպայում է», հանցագործության վայրում գտնվել է նշանի մատանի, իսկ պատի վրա՝ մարմնի կողքին, արյունով թողած է RACHE հաղորդագրությունը (գերմ.՝ «Վրեժ»

Լեսթրեյդը շուտով դուրս է գալիս մահացածի քարտուղարի՝ Սթենջերսոնի, հետքին ու այցելում նրան, որի ժամանակ պարզվում է, որ նա սպանված է՝ դանակահարված է հյուրանոցի իր համարում։ Համարում նաև գտնում են երկու հաբ։ Փորձը, որն անցկացնում է Հոլմսը, ցույց է տալիս, որ հաբերից մեկն անվնաս է, մյուսը՝ թունավոր, այս ձևով մարդասպանն ուզում էր իրեն ու մահացածին հավասար հնարավորություն տալ։

Հոլմսը թերթում հայտարարություն է թողում մատանու կորստի մասին (իր օգնական՝ Ջոն Վաթսոնի անունով), հույս ունենալով գտնել հանցագործին, բայց խուզարկուին հեշտությամբ խաբում է մարդասպանի հանցակիցը, ով հագնում է մի պառավի զգեստ։ Հետևելու ընթացքում Հոլմսը ձեռքից բաց է թողում հանցագործին։ Արդյունքում իր կողմից վարձած փողոցային տղաների օգնությամբ նա իմանում է, որ մարդասպանը կառապան է աշխատում, ու տնից տեղափոխվելու պատրվակով նրան կանչում իր տան մոտ։ Իրերը տուն տանելու խնդրանքով նա հրավիրում է ոչինչ չկասկածող մարդասպանին իր մոտ, որտեղ այդ պահին գտնվում էին Հոլմսի երկու ընկերները (Լեսթրեյդն ու Գրեգորին), ովքեր հետաքննում էին այդ գործը, Դոկտոր Վաթսոնն ու ինքը՝ Հոլմսը։ Երբ կառապանը կռանում է Հոլմսի ճամպրուկը վերցնելու, վերջինս նրան ձերբակալում է ու արձագանքում ներկաների՝ Լեսթրեյդի, Գրեգորիի ու Վաթսոնի, առջև. «Պարոններ, թույլ տվեք ձեզ ներկայացնել միստըր Ջեֆերսոն Հոուփին՝ Ենոհ Դրեբբերի ու Ջոզեֆ Ստենջերսոնի մարդասպանին»։ Մարդասպանը փորձում է հեռանալ պատուհանից, բայց երեք հայտնի խուզարկուները նրան կապկպում են։

Մաս II Սրբերի երկիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը տեղափոխվում է անցյալ 30 տարով։ 22 հոգուց կազմված խումբը ճամփորդում է Վայրի Արևմուտքով՝ իրենց բախտը փնտրելու։ Արդյունքում կենդանի են մնում միայն երկուսը՝ ոմն Ջոն Ֆերյեն ու որբացած աղջնակ Լյուսին, ում Ֆերյեն այժմ իր դուստրն է համարում։ Մորմոնների սայլախումբը գտնում է Ֆերյեին ու աղջկան անապատում։ Ճամփորդները հոգնել էին երկար դեգերումներից առանց ջրի ու սննդի ու արդեն հուսահատվել էին ելք գտնել իրենց անելանելի իրավիճակից։ Մորմոնները խոստանում են իրենց համայնք վերցնել թշվառներին, եթե նրանք ընդունեն մորմոնների հավատքը։ Ֆերյեն համաձայնում է։ Շուտով խումբը հասնում է Յուտա, որտեղ էլ կառուցում է իր սեփական քաղաքը։ Ֆերյեն դառնում է հայտնի ու հարուստ մարդ, միայնակ է մեծացնում աղջկան, մնալով ամուրի, ինչի համար հաճախ բազմակին հայրենակիցների նախատինքն է լսում։

Օրերից մի օր Լյուսիին փրկում է մի երիտասարդ՝ Ջեֆերսոն Հոուփը, որ բարեպաշտ քրիստոնյա էր ու Ֆերյեի հին ծանոթի որդին։ Նա մնում է Ֆերյեի տանը։ Հոուփը զբաղվում է լեռներում արծաթ հայթայթելով ու այն Սոլթ-Լեյք-Սիթիում վաճառելով, որ գումար աշխատի իր իսկ բացահայտած հանքատեղերի մշակման համար։ Շուտով Հոուփը Լյուսիին ասում է, որ պետք է երկու ամսով հեռանա, բայց դրանից առաջ առաջարկում է ամուսնանալ իր հետ։ Աղջիկը համաձայնում է, նրա հայրը նույնպես շատ ուրախ է այդ որոշման համար, քանի որ երբեք որոշում չէր կայացնի աղջկան ամուսնացնել մորմոնի հետ։ Ջոն Ֆերյեն համարում է բազմակնությունը ամոթալի։ Երբ Հոուփը հեռանում է, Ֆերյեի մոտ է գալիս մորմոնների խմբի ավագը՝ Բրիգհեմ Յանգը։ Նա պարտադրում է Ֆերյեին աղջկան ամուսնացնել կամ Դրեբերի որդու, կամ Սփենջերսոնի որդու հետ։ Զրուցելով աղջկա հետ՝ Ֆերյեն որոշում է սպասել Հոուփի վերադարձին ու երեքով փախչել ցեղից։ Բայց հաջորդ օրը Սթենջերսոնն ու Դրեբերի որդին գալիս են խնամախոսվելու, Ֆերյեն էլ կոպտորեն դուրս է անում երկուսին էլ, ինչը ցեղի ավանդույթներով համարվում է մահացու հանցագործություն։ Շուտով Ֆերյեն Յանգից մի գրություն է ստանում.

«Մեղքը քավելու համար քեզ տրվում է քսանինը օր, իսկ հետո...»

Տրված ժամկետից մի օր առաջ վերադառնում է Հոուփը։ Փախստականները կարողանում են անցնել պահակներին, իբր ունենալով Չորսի Խորհրդի (Դրեբբեր, Սթենջերսոն, Քեմբոլ, Ջոնսոն) թույլտվությունը։ Նրանց սկսում են հետապնդել։ Հաջորդ օրը սննդային պաշարները սպառվում են, ու Հոուփը գնում է որսի։ Գիշերը նա որսի հետ վերադառնում է ճամբար։ Այստեղ նա չի գտնում ոչ Ֆերյեին, ոչ Լյուսիին։ Հոուփը հասկանում է, որ անդառնալի մի բան է տեղի ունեցել։ Նա գտնում է մի գերեզման հետևյալ գրությամբ.

«Ջոն Ֆերյե Սոլթ-Լեյք Սիթիից, մահացել է օգոստոսի 4-ին, 1860»

Հոուփը վերադառնում է հետ, որտեղ մորմոն Կուպերից իմանում է, որ Լյուսիին բռնի ուժով ամուսնացրել են Դրեբերի հետ։ Հարսանիքից մի ամիս անց Լյուսին մահանում է։ Թաղման ժամանակ վայրենի դարձած, պատառոտված Հոուփը անցնում է դագաղի մոտ ու աղջկա մատից հանում պսակի մատանին։ Նա հեռանում է լեռներ, դեգերում է, վայրի կյանք է վարում։ Որոշ ժամանակ անց Հոուփը վերադառնում է իր նախկին զբաղմունքին, բայց նրա համար, որ որոշակի գումար հավաքի ու վրեժ լուծի այն տականքներից, որոնք սպանեցին իր հարսնացուին ու նրա հորը։ Նևադայում նա իմանում է, որ մորմոնական համայնքի կրտսեր անդամները, այդ թվում Դրեբերի ու Սփենջերսոնի որդիները, ապստամբել են ու հրաժարվել մարմոնական կրոնից ու հեռացել են։ Տարիներով նա թափառում էր քաղաքներով։ Նա գիտեր, որ Դրեբերն ու Սթենջերսոնը լքել են Ամերիկան ու հաստատվել Եվրոպայում։ Նրանք եղել են Պետերբուրգում, Կոպենհագենում, շուտով թշվառ հերոսը գտնում է նրանց Լոնդոնում ու իրականացնում վրեժի ակտը։ Մինչև դատը կկայանար՝ Ջեֆերսոն Հոուփը մահանում է աորտայի անևրիզմայից (հիվանդության առկայությունը վկայել է Դոկտոր Ջոն Վաթսոնը Բեյքեր-Սթրիթ 221Բ-ում դեռ հանցագործի կալանավորման փորձի ժամանակ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]