Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
The Memoirs of Sherlock Holmes
Memoirs of sherlock holmes.jpg
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգիրք
Ժանրդետեկտիվ գրականություն և պատմվածքների ժողովածու
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՇերլոկ Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՇերլոկ Հոլմսի արկածները
ՀաջորդԲասկերվիլների շունը
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՋորջ Նյունս
Հրատարակման տարեթիվ1894
The Memoirs of Sherlock Holmes Վիքիպահեստում

«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» կամ «Շերլոկ Հոլմսի հիշողությունները» (անգլ.՝ The Memoirs of Sherlock Holmes), 11 դետեկտիվ պատմություններից բաղկացած պատմվածաշար՝ գրված Արթուր Կոնան Դոյլի կողմից։ Հրատարակվել է 1894 թվականին։

Պատմվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը Բնօրինակի անվանումը Գործողության ժամանակը Սինոպսիս Ծանոթագրություն
1 Արծաթագույնը Silver Blaze 1888 «Արծաթագույն» մականունն ունեցող ձիու տաղավարից գտնվում է սպանված մարզիչը, իսկ ձին անհետ կորել է։ Անգլիական հրատարակություններում այս պատմվածքին հետևում է «Ստվարաթղթե տուփը» երկը, որը, սակայն, ամերիկյան և ռուսական հրատարակություններում տեղափոխվել է «Նրա վերջին խոնարհումը» պատմվածաշար։
2 Դեղին երեսը The Adventure of the Yellow Face 1888 Ծխամորճով ծխել սիրող անգլիացին պարզում է, որ կինը իրենից ծածուկ գնում է այն տուն, որտեղ ապրում է դեղին երեսով մի մարդ։ Պատմվածք, որում Հոլմսի ենթադրությունները անհաջողության են մատնվում, ինչպես նաև հիշատակվում է «Երկրորդ կետը» պատմվածքը, որը գրվել է 11 տարի անց։ Հանցագործությունը բացակայում է։
3 Կլերկի արկածները The Adventure of the Stockbroker's Clerk 1889 Գրասենյակային ծառայողը աշխատանքի է ընդունվում դրամատանը, բայց, անսպասելիորեն, մեկ այլ անհայտ ձեռնարկություն առաջարկում է պարզապես չտեսնված աշխատավարձ և "վերագնում" նրան։
4 Գլորիա Սքոթ The Adventure of the Gloria Scott 1877 Երիտասարդ Հոլմսը և նրա համակուրսեցին գնում են վերջինիս հոր կալվածքը։ Մի քանի օրվա ընթացքում հոր մոտ է գալիս նրա հին ծանոթը։ Հյուրը որոշ ժամանակ ապրում է տանը և վախեցնում որդուն, ինչի պատճառով հայրը վռնդում է հյուրին։ Արդյունքում հայրը ստանում է մի տարօրինակ գրություն, որն էլ սպանում է նրան։ Հոլմսի երիտասարդության վերաբերյալ պատմվածքներից է՝ «առաջին գործը», նրա սեփական խոսքերով։ Մանրակրկիտ քննության դեպքում պարզվում է, որ դեպքը չէր կարող տեղի ունենալ 1885 թվականից առաջ, ինչը կասկածի տակ է դնում Հոլմսի պատմածի ճշմարիտ լինելը։
5 Մեսգրեյվների տան ծիսակարգը The Adventure of the Musgrave Ritual 1879 Հոլմսի նախկին համալսարանական ծանոթ Մասգրեյվը դիմում է Շերլոկին իր ամրոցում կատարվող խորհրդավոր իրադարձությունների պատճառով։ Պատմվածքներից մեկն է, որը պատմում է Հոլմսի երիտասարդության մասին. նա նոր-նոր հաստատվել է Լոնդոնում և սկսել զբաղվել պրակտիկայով։ Նրա խոսքով սա երրորդ գործմ է, որով նրան դիմել են։
6 Ռեյգեթյան կալվածատերերը The Adventure of the Reigate Squire 1887 Հոլմսի առողջական վերականգնման համար Վաթսոնը նրան տանում է Սուրեյ, որտեղ հակամարտող երկու ընտանիքների տներում կատարվում են հանցագործություններ, որոնց արդյունքում սպանվում է կառապանը, որը ծառայում էր կալվածատերերին՝ հորը և որդուն։ Հոլմսը հետազոտում է սպանվածի ձեռքում գտնված գրության կտորը։
7 Կուզիկը The Adventure of the Crooked Man 1888 Կնոջ հետ ունեցած կռվից հետո՝ սպանված է հայտաբերվում գնդապետը, ով ծառայել է Հնդկաստանում։ Կինը գտնվում է անելանելի վիճակում. նրան կասկածում են ամուսնու սպանության մեջ։ Այն պատմվածքը, որում Հոլմսը վերջապես արտասանում է «Էլեմենտար է» արտահայտությունը (“Excellent!” I cried. — “Elementary,” said he.)։ Հանցագործությունը բացակայում է։
8 Մշտական հիվանդը The Adventure of the Resident Patient 1881 Բժիշկը, որին բարերարը նվիրում է տուն և պրակտիկայի հնարավորություն՝ մշտական սպասարկման պայմանով, նոր հաճախորդ է ձեռք բերում։ Վերջինս ինչ-որ ռուս ազնվական է, որի մասին լուրն անհանգստացնում է բարերարին։
9 Դեպք թարգմանչի հետ The Adventure of the Greek Interpreter 1888 Հույն թարգմանչին ստիպում են թարգմանել երեսին վիրակապ ունեցող մարդու համար, իսկ հետո պահանջում են գաղտնի պահել իմացածը՝ սպառնալով մահվամբ։ Առաջին անգամ հայտնվում է Մայքրոֆթը՝ Շերլոկի եղբայրը։
10 Ծովային պայմանագիրը The Adventure of the Naval Treaty 1888 Վաթսոնի համալսարանական ընկերը՝ բրիտանական ԱԳՆ-ի աշխատակիցը, որը ծանր հիվանդության պատճառով գամված է անկողնուն, նրանից օգնություն է խնդրում՝ կապված կարևոր փաստաթղթի կորստյան հետ։ Վերջինս իրենից ներկայացնում է Անգլիայի և Իտալիայի միջև կնքված գաղտնի պայմանագրի բնօրինակը։
11 Հոլմսի վերջին գործը The Adventure of the Final Problem 1891, ապրիլ-մայիս Եզրափակիչ բախումը Հոլմսի և Մորիարտիի միջև Ռեյխենբախյան ջրվեժի մոտ։ Այն սակավաթիվ պատմվածքներից է, որում Հոլմսը լքում է Բրիտանիան (Ռեյխենբախյան ջրվեժը գտնվում է Շվեյցարիայում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]