Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղ
անգլ.՝ Sherlock Holmes: A Game of Shadows
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրարկածային ֆիլմ[1][2], քրեական թրիլլեր, մարտաֆիլմ[1][3][2][…], միստիկ ֆիլմ[2][4], գրական ստեղծագործության էկրանավորում և սթիմփանկ ֆիլմ
ՀիմքՇերլոք Հոլմսի մատենագիտություն
Թվականդեկտեմբերի 16, 2011[1][4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳայ Ռիչի[1][3][5][…]
ՊրոդյուսերՍյուզան Դաունի, Ջոել Սիլվեր, Լայոնել Ուիգրեմ և Դան Լին
Սցենարի հեղինակՔիրան Մալրունի[6] և Միշել Մալրունի
ԴերակատարներՌոբերտ Դաունի[7][3][5][…], Ջուդ Լոու[7][3][5][…], Ջարեդ Հարիս[7][8][6][…], Նումի Ռապաս[7][3][5][…], Սթիվեն Ֆրայ[7][8][6][…], Ռեյչել ՄաքԱդամս[7][3][5][…], Փոլ Անդերսոն[7][8][6], Էդի Մարսան[7][8][6], Քելլի Ռայլի[7][8][6], Thierry Neuvic?[7], Վոլֆ Կալեր[7], Ջերալդին Ջեյմս[7][8][6], Ժիլ Լելուշ[9], Քլայվ Ռասել[9] և Ֆաթիմա Ադում[9]
ՕպերատորՖիլիպ Ռուսելո
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՋեյմս Հերբերտ
Պատմվածքի վայրԼոնդոն, Փարիզ, Շվեյցարիա և Անգլիա
Նկարահանման վայրՇվեյցարիա, Ստրասբուրգ[10], Ստրասբուրգի տաճար[10], Քենթ[11], Լոնդոն և Հեմփթոն Քորթ
ԿինոընկերությունԱրծաթե նկարներ և Village Roadshow Pictures
Տևողություն129 րոպե
Բյուջե125 000 000 $
Շահույթ543 848 418 $[12] և 186 848 418 $[13]
ՆախորդՇերլոկ Հոլմս
Պաշտոնական կայքէջ
 Sherlock Holmes: A Game of Shadows Վիքիպահեստում

«Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղ» (անգլ.՝ Sherlock Holmes: A Game of Shadows[14]), ռեժիսոր Գայ Ռիչիի դետեկտիվ մարտաֆիլմը, «Շերլոկ Հոլմս» ֆիլմի սիքվելը։ Ֆիլմի համաշխարհային շնորհանդեսը կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 14-ին Հոնկոնգում, դեկտեմբերի 16-ին՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, դեկտեմբերրի 19-ին՝ Ռուսաստանում։

Ֆիլմը ներկայացվել է «Սատուրն» մրցանակի «Լավագույն մարտաֆիլմ / արկածային ֆիլմ» և «լավագույն զգեստներ» անվանակարգերում[15]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվական։ Վիեննայում ու Ստրասբուրգում ընթանում է ահաբեկչությունների շարք, որոնք կազմակերպել են անարխիստները և ազգայնականներ, ամբողջ Եվրոպայում կատարվում են առեղծվածային սպանություններ։ Շերլոկ Հոլմսը կարծում է, որ այս ամենի հետևում կանգնած է պրոֆեսոր Ջեյմս Մորիարտին՝ մաթեմատիկական հանճարը, քրեական աշխարհի «Նապոլեոնը»։

Ֆիլմը (որի գործողությունը տեղի է ունենում առաջին ֆիլմի գործողություններից կես տարի անց) սկսվում է նրանից, որ Հոլմսը հագած է չինական վաճառականի շորեր և հետապնդում է Իռեն Ադլերին։ Նա պետք է ծանրոցը հասցնի դոկտոր Հոֆմանշտալին որպես Մորիարտիիի կողմից մատուցվող ծառայությունների վճարում։ Պարզվում է, որ ծանրոցում ռումբ է։ Հոլմսը վնասազերծում է ռումբը և նրանից խլում Մորիարտիի համար բժշկի նամակը։ Այնուհետև նա գտնում է այդ բժշկին փողոցում արդեն մահացած։ Վշտացած նամակի կորստից՝ Մորիարտին ասում է Իռենին, որ հրաժարվում է իր ծառայություններից, քանի որ Իռենը թուլություն է ցուցաբերել։ Ռեստորանից դուրս գալու ժամանակ թունավորված Իռենը ուշափաթվում է։

Դոկտոր Վաթսոնը Մերիի հետ իր հարսանիքի նախօրեին որոշում է այցելել իր ընկերոջը։ Հոլմսը ասում է, որ նա մոտ է իր կերիերայի ընթացքում ամենաամղկահարույց գործի բացահայտմանը։ Երեկոյան տղաները որոշում են հավաքույթի գնալ, որտեղ հանդիպում են Շերլոկի ավագ եղբորը՝ Մայքրոֆթին։ Մայքրոֆթը փոխանցում է, որ երկու տերությունների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև լարվածությունը վերջին շրջանում ավելի է աճել։ Հոլմսը գնում է գնչուական բախտագուշակ Սիմզայի մոտ, որի համար նախատեսված էր գողացված նամակ, որը գրել էր իր եղբոր՝ Մորիարտիի օգնականի Ռենեն։ Հոլմսը կռվում է աստրախանցի կազակի հետ, որին վարձել էին բախտագուշակին սպանելու համար, և, վերջապես, հաղթում է նրան։ Այդ ժամանակահատվածում Սիմզան փախչում է։

Հաջորդ առավոտ Հոլմսը բերում է գզգզված Վաթսոնին իր հարսանիքին։ Հարսանիքից հետո Հոլմսը ինչ-որ մարդու կողմից ստանում է Մորիարտի հետ հանդպիման հրավեր։ Հանդիպման ժամանակ Հոլմսը հայտնում է, որ Վաթսոնը այլևս իր օգնականը չէ և խնդրում է նրան հանել խաղից։ Պրոֆեսորի՝ դեպի Հոլմսը հետաքրքրությունն ու հարգանքը միակն է, ինչը փրկում է Հոլմսի կյանքը։ Որպես պատասխան՝ Հոլմսը ասում է, որ կզոհաբերի իր կյանքը, եթե իմանա Մորիարտիի մահվան մասին։ Մինչև Հոլմսի գնալը՝ պրոֆեսորը պատմում է Իռեն Ադլերի մահվան մասին․ աղջիկը վարակվել էրտուբերկուլոզի ամենավտանգավոր տեսակով, որը սպանում է մի քանի վայրկյանի ընթացքում։ Մորիատին հայտնում է Հոլմսին, որ Վաթսոնը և իր կինը իր կողմից կստանան հարսանեկան նվեր։

Վաթսոնը և Մերին գնացքով մեկնում են Բրայթոն, որտեղ ցանկանում էին անց կացնել իրենց մեղրամիսը։ Սակայն նրանց փորձում են սպանել Մորիարտիի մարդիկ։ Երիտասարդ ընտանիքին օգնության է գալիս կանացի շրջազգեստ հագած Հոլմսը։ Մերիին փրկելու համար Հոլմսը նրան դուրս է նետում գնացքից գետը, որտեղից նրան վերցնում է Մայքրոֆթը։ Շերլոկը և Վաթսոնը, հարձակումներից պաշտպանվելուց հետո մեկնում են Փարիզ, որտեղ պետք է գտնեն Սիմզային։ Նա ապրում է քաղաքից ոչ հեռու գտնվող գնչուական տաբորում։

Գնչուն ցույց է տալիս հյուրերին նկարներ, որոնք նա ուղարկել է Ռենեին՝ նրա նրա անհետացումից քիչ առաջ։ Հոլմսը և Վաթսոնը նամակը ուսումնասիրելուց հետո գալիս են այն եզրակացության, որ դրանք գրված են ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրվող անարխիստների ապաստաններից մեկում։ Սիմզայի հետ նրանք գնում են անարխիստների գլխավորի՝ Քլոդի մոտ։ Սիմզան փորձում է իր եղբոր մասին տեղեկություն ստանալ, սակայն նա ոչնչով չէր կարող օգնել։ Քլոդը խոստովանում է, որ նրանց գործողությունները ղեկավարում է մեկ այլ անգլիացի՝ Մորիարտին, որը գերի է վերցրել իր ընտանիքին։ Նա զգուշացնում է, որ Շերլոկը և իր ընկերները ունեն 10 րոպե և ինքնասպան է լինում՝ Մորիարտիի հետ պայմանավորվածության համաձայն։

Հոլմսը գուշակում է շենքից գաղտնի դուրս գալու և հաջորդ՝ թատրոնի շենքում ահաբեկչության մասին։ Սակայն թատրոնի ահաբեկչությունը պարզվում է՝ կեղծ է և ռումբի փոխարեն Շերլոկը գտնում է շախմատի խաղաքար։ Պայթյունը կատարվել էր հյուրանոցում, եվրոպացի արդյունաբերողների ժողովում։ Զննելով դահլիճը՝ Շերլոկը պատի մեջ տեսնում է արձակված գնդակից անցք և գնդակահարված զինագործ մագնատ Ալֆրեդ Մայնհարդի մարմինը։ Հարևան շենքի տանիքին, որտեղից արձակվել է կրակոցը, նրանք գլխի են ընկնում հրաձիգի անձի մասին։ Դա գնդապետ Սեբաստիան Մորանն է՝ Եվրոպայի լավագույն հրաձիգը, որը հեռացվել է բրիտանական բանակում ծառայությունից և այժմ աշխատում է Մորիարտիի մոտ (հենց նա է Հոլմսին հանձնել Մորիարտիի հրավերը)։

Պայթյունից հետո Վաթսոնը և Սիմզան սրճարանում սպասում են Հոլմսին։ Դետեկտիվը պարզել է, որ Մորիարտին մեկնելու է Գերմանիա։ Գնացքը կատարում է մի քանի կանգառ, որոնցից մեկը գտնվում էր Հայլբրոննում, որտեղ տեղակայված էր Մայնհարդի զենքի գործարանը։ Հոլմսը պատմում է, որ գործարանի տերը հենց Մորիարտին է։ Սակայն Ֆրանսիայի և Գերմանիայի միջև սահմանը փակվում է, այդ պատճառով այնտեղ հասնելու միակ ուղին անօրինական մուտքն է։ Գնչուները նրանց ձիերով ուղեկցում են Ալպերով Գերմանիա։

Հասնելով քաղաք, Հոլմսը սկսում է զննել գործարանը, իսկ Վաթսոնին հանձնարարում է հեռագիր ուղարկել Մայքրոֆթին։ Գործարանում Մորիարտիի մարդիկ գտնում են Շերլոկին և նա գերի է ընկնում։ Հոլմսը կիսում է իր՝ Մորիարտիի պլանների ենթադրություններով․ Մորիարտին ցանկանում է հրահրել պահանջ՝ համաշխարհային պատերազմ։ Պրոֆեսորը նրան խոշտանգումների է ենթարկում։ Այդ ժամանակ Վաթսոնը փորձում է թաքնվել գնդապետ Մորանի գնդակոծումից։ Հայտնվելով հաուբիցի մոտ՝ նա կրակում է աշտարակի վրա, բայց Մորանը հասցնում է այնտեղից հեռանալ։ Աշխատարկը ընկնում է պահեստի վրա, որտեղ եղել են Մորիարտին ու Շերլոկը, սակայն երկուսն էլ ողջ են մնում։ Վաթսոնը, Շերլոքը և նրանց սպասով գնչուները դուրս են գնում քաղաքից անտառի միջով։Մորանը զինվորականների հետ հետապնդում են սկսում։ Փախչողները վերապրելով «Մեծ Բերտա» հզոր զենքից կրակոցը՝ հասնում են երկաթուղային ուղիներին և տեղափոխվում անցնող բեռնատար գնացքը։ Հոլմսը կլինիկական մահ է զգում վերքերից, սակայն վերերիկամային քաղվածքն (ադրենալինը), որը դետեկտիվը նվիրվել է Վաթսոնին, վերադարձնում է նրան կյանքի։

Հոլմսը մտադիր է մեկնել Շվեյցարիա, որտեղ պետք է անցներ եվրոպական վեց պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Ռումինիա) ներկայացուցիչների խաղաղ խորհրդաժողովը։ Մայքրոֆթը նույնպես ներկայանալու է այնտեղ որպես Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ։ Նրանք վստահ են, որ պատերազմը սանձազերծելու ավելի լավ պահ չկա, քան բանակցությունները, որտեղ Մորիարտին ինքը կլինի որպես դիտորդ։ Շերլոկը հանգում է այն եզրակացության, որ գագաթնաժողովում տեղի կունենա Մորիարտիի կողմից ֆրանսիացի կամ գերմանացի դեսպանի սպանությունը։ Պարահանդեսի ժամանակ Շերլոկ Հոլմսը Վաթսոնին իր ենթադրությունն է հայտնում. դոկտոր Հոֆմանշտալը մարդասպանին (Ռենեին՝ Սիմզայի եղբորը) պլաստիկ վիրահատություն է կատարել՝ նրան քողարկելով դեսպաններից մեկի տակ։ Հոլմսը հանձնարարում է Վաթսոնին և Սիմզեին գտնել Ռենին և հեռանում է, մատուցողի միջոցով փոխանցելով Մորիարտին գրություն։ Ստանալով գրությունը՝ Մորիարտին հանդիպում է Հոլմսի հետ, որը առաջարկում է շախմատի 5 րոպեանոց պարտիա։ Այդ ժամանակ, հուսահատվելով մարդասպանին արտաքինով ճանաչել, Վաթսոնը Հոլմսի խորհրդով շպրտում է շամպայնով սկուտեղը և հրահրում հանրության ինքնաբուխ արձագանքը, որպեսզի մարդասպանը իրեն ներկայացնի։ Արդյունքում Սիմզան ճանաչում է իր եղբորը, որից հետո Ռենեն հանում է ատրճանակը, սակայն Վաթսոնը հասցնում է վնասազերծել նրան։  Երբ պահակները տանում են Ռենին, Մորանն աննկատ սպանում է նրան թունավորված տեգով։

Հոլմսը, ջրվեժի մոտ՝ պատշգամբում, Մորիարտիի հետ շախմատ խաղալու ժամանակ պատմում է նրան, որ զենքի գործարանում կտտանքների ժամանակ գողացել է իր նոթատետրը, որտեղ պարունակվում են պրոֆեսորի ֆինանսների մասին տեղեկություններ։ Բնօրինակը նա ուղարկել է Լոնդոն՝ Մերիին և տեսուչ Լեսթրեյդին, իսկ Մորիարտիին տվել էր կեղծը։ Արդյունքում Մորիարտին զրկվել էր իր ֆինանսների մեծ մասից։ Պրոֆեսորը խոստանում է, որ բժշկի և նրա կնոջ համար հորինելու է ամենածանր վախճանը։  Երկուսն էլ հասկանում են, որ մենամարտի դեպքում միայնակ Հոլմսը ուսի վնասվածքի պատճառով կպարտվի։ Այդ պատճառով Հոլմսը որոշում է ռազմի դաշտում ձգձգված մարտի փոխարեն Մորիարտիի հետ միասին նետվել Ռեյխենբախյան ջրվեժի անդունդը։ Երբ Վաթսոնը գալիս է պատշգամբ, արդեն ուշ է լինում, և տեսնում է Շերլոկին Մորիարտիի հետ բազրիքի մյուս կողմում։

Լոնդոնում տեղի է ունենում Հոլմսի հոգեհանգիստը, իսկ Վաթսոնն իր բնակարանում տպագրական մեքենայի վրա գրում է ո՛չ մահախոսականը, ո՛չ էլ իր գրքի վերջին գլուխը։ Մերին ծանրոց է բերում և խնդրում է Ջոնին հավաքել իր իրերը դեպի Բրայթոն հարսանեկան ճանապարհորդության համար։ Տուփում Վաթսոնը գտնում է անսովոր սարք՝ Մայքրոֆթի թթվածնային բալոնը, որը Շերլոքը վերցրել է եղբորից Շվեյցարիայում։  Վաթսոնը գիտակցում է, որ Հոլմսը ողջ է մնացել ջրվեժի մեջ ընկնելու ժամանակ և դուրս է գալիս սենյակից՝ հարցնելով կնոջը, թե ով է ուղարկել ծանրոցը։

Վերջում Հոլմսը՝ հատուկ քողարկման շորերով՝ Վաթսոնի գրասենյակում մոտենում է տպագրական մեքենային և հարցական նշան է դնում (?) «Վերջ» բառից հետո։

Սաունդթրեքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Կատարող Տևողություն
1. «I See Everything» Hans Zimmer 30
2. «That Is My Curse (Shadows — Part 1)» Hans Zimmer 1:52
3. «Tick Tock (Shadows — Part 2)» Hans Zimmer 8:13
4. «Chess (Shadows — Part 3)» Hans Zimmer 7:34
5. «It’s So Overt It’s Covert» Hans Zimmer 3:19
6. «Romanian Wind» Hans Zimmer 1:56
7. «Did You Kill My Wife?» Hans Zimmer 2:42
8. «He’s All Me Me Me» Hans Zimmer 1:58
9. «The Mycroft Suite» Hans Zimmer 1:41
10. «To The Opera!» Renato Girolami 4:03
11. «Two Mules For Sister Sara» Ennio Morricone 2:34
12. «Die Forelle» Julius Drake 3:23
13. «Zu Viele Füchse Für Euch Hänsel» Hans Zimmer 1:47
14. «The Red Book» Hans Zimmer 4:00
15. «Moral Insanity» Hans Zimmer 1:31
16. «Memories Of Sherlock» Hans Zimmer 2:11
17. «The End?» Hans Zimmer 2:26
18. «Romani Holiday (Antonius Remix)» Hans Zimmer 5:39

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt1515091/
  2. 2,0 2,1 2,2 https://www.filmaffinity.com/en/film937637.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=173048.html
  4. 4,0 4,1 http://www.metacritic.com/movie/sherlock-holmes-a-game-of-shadows
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.adorocinema.com/filmes/filme-173048/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 https://www.siamzone.com/movie/m/6269
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 http://www.imdb.com/title/tt1515091/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.filmaffinity.com/es/film937637.html
  9. 9,0 9,1 9,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,0 10,1 https://petitsfrenchies.com/lieux-mythiques-de-tournage-france/
  11. https://kentfilmoffice.co.uk/2011/12/sherlock-holmes-game-of-shadows-2011/
  12. Box Office Mojo — 1999.
  13. Box Office Mojo — 1999.
  14. Lenta.ru: Кино: Второму «Шерлоку Холмсу» Гая Ричи придумали название>
  15. «Saturn Award» (անգլերեն). IMDb. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղ» հոդվածին։