Նումի Ռապաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նումի Ռապաս
անգլ.՝ Noomi Rapace
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1979 թ.
ԾննդավայրԽուդիկսվալ, Եվլեբորգ, Շվեդիա
Քաղաքացիություն{{{2}}} Շվեդիա
Ազգությունշվեդ
Մայրենի լեզուշվեդերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունSkara School Scene? (1999)[1] և Södra Latin?
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Աշխատանքդերասանուհի
Աշխատավայր1996 թ-ից մինչ մեր օրերը
ԱմուսինOla Rapace?
Ծնողներհայր՝ Rogelio Durán?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքnoomi-rapace.info
Commons-logo.svg Noomi Rapace Վիքիպահեստում

Նումի Ռապաս[3] (շվեդերեն՝ Noomi Rapace, ծնյալ Հիլդա Նումի Նորեն (Hilda Noomi Norén), դեկտեմբերի 28, 1979(1979-12-28)[4][5][6], Hudiksvall, Gävleborg County, Շվեդիա)[7], թատրոնի և կինոյի շվեդ դերասանուհի[8]։ Կինոյում դերակատարմամբ առաջին անգամ հանդես է եկել 7 տարեկանում՝ նկարահանվելով «Ագռավի ստվերը» շվեդա-իսլանդական ֆիլմում։ 2011 թվականից նկարահանվում է Հոլիվուդում։ Թոմ Հարդիի հետ նկարահանվել է Երեխա-44 կինոնկարում։ Ռապասի մայրը շվեդուհի է, իսկ հայրը գնչուական ծագմամբ իսպանացի Իսպանիայի Բադախոս քաղաքից։

Նումի Ռապասը միջազգային ճանաչում ու համբավ է ձեռք բերել՝ մարմնավորելով Լիսբեթ Սալանդերի կերպարը շվեդական «Վիշապի դաջվածքով աղջիկը» (2009 թ.) թրիլլերում և դրա շարունակությունը հանդիսացող «Կրակի հետ խաղացող աղջիկը» (2009) և «Խաղաթղթե աշտարակը» ( 2009) ֆիլմերում։ Դերասանական իր այդ աշխատանքի համար նա արժանացել է շվեդական հեղինակավոր «Ոսկե բզեզ» կինոմրցանակին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Հոլիվուդում նրա առաջնելույթը եղել է 2011 թվականին, «Շերլոկ Հոլմս. ստվերների խաղը» ֆիլմում, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ ընկերակցելով անվանի կինոդերասաններ Ռոբերտ Դաունի Կրտսերին և Ջուդ Լոուին։ Այնուհետև տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել հոլիվուդյան «Պրոմեթևս», «Կեղտոտ հանձնուք» , «Վրեժի ծրագիր» , «Ինչ պատահեց երկուշաբթի օրը» և այլ կինոնկարներում[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականից Նումին մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվել շվեդ դերասան Պեր Օլա Նորելի հետ։ Զույգը նախընտրել է կրել Ռապաս ազգանունը, որը ֆրանսերենից թարգմանած՝ նշանակում է գիշատիչ թռչուն[10]։ 2003  թվականին որդի են ունեցել, որին անվանել են Լև՝ ի պատիվ ռուս հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի[11]։ 2011 թվականին զույգը բաժանվել է[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]