Մայքրոֆթ Հոլմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքրոֆթ Հոլմս
անգլ.՝ Mycroft Holmes
Gree-02.jpg
Ծնվել էմարտի 18, 1847(1847-03-18) (172 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունպաշտոնյա
ԱնդամությունDiogenes Club?

Մայքրոֆթ Հոլմս (անգլ.՝ Mycroft Holmes), Արթուր Կոնան Դոյլի պատմվածքների հերոս, հայտնի հետախույզ Շերլոկ Հոլմսի ավագ եղբայրը[1]:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով դեդուկտիվ մտածողության ավելի լայն հնարավորություններ, քան իր կրտսեր եղբայրը, Մայքրոֆթը, այդուհանդերձ, չի աշխատում որպես հետախույզ, այդ իսկ պատճառով նա ֆիզիկապես միտված չէ հասկանալու իր ենթադրությունների ճշմարտացիությունը:

Բարձր պաշտոն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի կառավարությունում: Դրան զուգընթաց, երբևիցե չի բացահայտվում, թե ինչ պաշտոն է զբաղեցնում նա: Դեռ սկզբնական շրջանում, երբ Շերլոք Հոլմսը և Դոկտոր Վաթսոնը դեռ այդքան մտերիմ չէին, խոսակցություններից մեկի ժամանակ Շերլոքը նշում է, որ իր եղբայրը «նախարարություններից մեկում ստուգում է ֆինանսական հաշվետվությունները»: Շերլոքը, պատմվածքներից մեկում, Վաթսոնի հետ զրույցի ժամանակ, այսպես է նկարագրում իր եղբորը.

Նա ծառայության մեջ է գտնվում բրիտանական կառավարությունում: Եվ ճիշտ է այն պնդումը, որ նա հենց բրիտանական կառավարությունն է: <…> Մայքրոֆթը տարեկան ստանում է 450 ֆունտ, ունի ենթակա կարգավիճակ, չունի ոչ մի կաթիլ պատվասիրություն, հրաժարվում է տիտղոսներից և կոչումներից, և, այդուհանդերձ, նա ամենաանկախ մարդն է ողջ Անգլիայում: <…> Կարելի է ասել, որ նա ունի հատուկ ամպուլա, և նա ինքն է իր համար այն ստեղծել: <…> Նրան տրամադրում են բոլոր դեպարտամենտների եզրակացությունները, նա այն կենտրոնն է, այն հաշվեքննիչ պալատը, որտեղ պահպանվում է ընդհանուր բալանսը: <…> Նրա ուղեղում ամեն ինչ դասակարգված է և կարող է ներկայացվել ցանկացած պահի: Մի անգամ չէ, որ նրա մեկ բառը լուծել է պետական քաղաքականության հարցը: Նա ապրում է քաղաքականության մեջ, նրա բոլոր մտքերը կապված են պետության հետ:

Հոլմսը նաև նշում է, որ Մայքրոֆթի մասնագիտացմումը համարվում է «ամեն ինչ իմանալը»: Ինչպես Շերլոքը, Մայքրոֆթը նույնպես լավ տիրապետում է «դեդուկտիվ մեթոդիկն»: Ընդորում, նա ավելի լավ է տիրապետում մեթոդին, քան կրտսեր եղբայրը, սակայն չի օգտագործում որպես աշխատանքային գործիք: Ահա, թե ինչ է ասում Շերլոքը այս փաստի վերաբերյալ. «Եթե հետախույզի արվեստը սկսվեր և ավարտվեր բազկաթոռի վրա նստած մտածելով, ապա իմ եղբայր Մայքրոֆթը կլիներ հանցագործությունների բացահայտման աշխարհի մեծագույն մասնագետը: Սակայն նա չունի պատվասիրություն և էներգիա»: Մայքրոֆթը համարվում է նաև Ուայթհոլի «Դիոգենես» ակումբի անդամ, որը միավորում է Լոնդոնի ամենաքիչ շփվող մարդկանց: Մայքրոֆթը Շերլոքի հետ հազվադեպ է շփվում: «Բրյուս Պարտինգտոնի գծագրերը» պատմվածքի մեջ, Շերլոքը նշում է, որ Մայքրոֆթը միայն մեկ անգամ է եկել Բեյքեր սթրիթ, այն դեպքում, երբ Շերլոքը արդեն 10 տարի ապրում էր այդ հասցեով: Մայքրոֆթը Շերլոքին անվանում է «տղաս»[2], իսկ հետախույզը ավագ եղբորը անվանում է «սիրելի Մայքրոֆթ»:

Մայքրոֆը համարվում է նաև «Դիոգենես» ակումբի անդամ, որի հավաքներին միշտ մասնակցում է: Շերլոքը, ենթադրաբար, ծնվել է 1854 թվականին: Այդ մասին խոսվում է Արթուր Կոնան Դոյլի «Նրա հրաժեշտի խոնարհումը» պատմվածքում, որտեղ նշվում է, որ Մայքրոթը Շերլոքից մեծ է յոթ տարով, հետևաբար Մայքրոֆթ Հոլմսը ծնվել է 1847 թվականին:

Մայքրոֆթը հայտնվում կամ հիշատակվում է Կոնան Դոյլի չորս՝ «Դեպք թարգմանչի հետ», «Հոլմսի վերջին գործը», «Դատարկ տունը» և «Բրյուս Պարտինգտոնի գծագրեր» պատմվածքներում: Ինչպես նշում է եղբայրը, նա համարվում է «խնդիրների նստած լուծող»՝ օգնելով Շերլոքին գտնել լուծումներ և ապացույցներ: Իրականում Մայքրոֆթը ունի լուրջ թերություն, չնայած իր դեդուկտիվ տաղանդին: «Դեպք թարգմանչի հետ» պատմվածքում նա մեծ սխալ է թույլ տալիս, որի պատճառով կարող էր զոհվել հաճախորդը:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրյուս Պարտինգտոնի գծագրեր» պատմվածքում, որի իրադարձությունները տեղի են ունենում 1895 թվականի նոյեմբերին, Մայքրոֆթ Հոլմսը նկարագրվում է այսպես.

Հաղթանդամ, նույնիսկ ծանր, նա թվում էր ֆիզիկական մեծ պոտենցիալ ուժի մարմնավորում, սակայն այդ հաղթանդամ մարմնի վրա վեր էր խոյացած գլուխ, որն ուներ մտածողի լայն ճակատ, թափանցող, պողպատի գույն ունեցող հիասքանչ աչքեր, խիստ գծված հիանալի շուրթեր և այնքան բարակ դիմախաղ, որ դուք արագ մոռանում էիք հաղթանդամ մարմնի մասին և մտածում էիք նրա ունեցած ուժեղ ինտելեկտի մասին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (editor@cinemafia.ru) Синемафия։ ««Шерлок»: 11 самых запоминающихся моментов с Майкрофтом Холмсом»։ Синемафия (ru-RU)։ Վերցված է 2017-11-18 
  2. «Майкрофт Холмс»։ citaty.info։ Վերցված է 2017-11-18