Դատարկ տուն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Դատարկ տուն
The Adventure of the Empty House
JohnHWatson.jpg
Հեղինակ Արթուր Կոնան Դոյլ
Տեսակ գրական ստեղծագործություն
Ժանր դետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Շերլոկ Հոլմս և տեսուչ Լեսթրեյդ
Շարք Շերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոկ Հոլմսի մատենագիտություն
Նկարազարդող Սիդնի Փեջեթ
Հրատարակված է Շերլոկ Հոլմսի վերադարձը
Հրատարակման տարեթիվ 1903
The Adventure of the Empty House Վիքիպահեստում

«Դատարկ տուն» (անգլ.՝ The Adventure of the Empty House) Շերլոկ Հոլմսի մասին 56 պատմվածքներից մեկն է, որը գրել է բրիտանացի գրող Արթուր Կոնան Դոյլը: Պատմվածքը ներառված է Շերլոկ Հոլմսի վերադարձը ժողովածուի մեջ: Ըստ հեղինակի, այս պատմվածքը նրա ամենալավ պատմվածքներից է Շերլոկ Հոլմսի մասին[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում «Հոլմսի վերջին գործերից» երեք տարի հետո, որի ընթացքում Լոնդոնի քրեական աշխարհի գլխի՝ Մորիարտի հետ մարտում մահանում է գլխավոր հերոսը՝ Ռայխենբախի ջրվեժի մոտ:

Ռոնալդ Ադերի սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերլոկ Հոլմսի հետ երկարատև ընկերության շնորհիվ Բժիշկ Վատսոնը սկսում է հետաքրքրվել տարբեր քրեական գործերով: Սակայն Ռոնալդ Ադերի ողբերգական մահը հատկապես անհանգստացրեց Վատսոնին: Հարգարժան Ռոնալդ Ադերը շփվում էր լավագույն շրջապատում, ուներ բավականին շատ ունեցվածք: Լինելով խաղաթղթային խաղերի սիրահար՝ անդամագրված էր երեք ակումբներում. «Բոլդվին», «Կավենդիշ» և «Բեգետել»: Իր մահվան օրը նա խաղում էր «Բեգետել»-ում: Ըստ գնդապետ Մորանի և ակումբի այլ խաղացողների ցուցմունքների պարզ դարձավ, որ այդ օրը Ռոլանդը պարտվել է, բայց ոչ ավել քան հինգ ֆունտը: Այդ երեկո Ռոնալդը վերադառնում է տան իր սենյակը՝ փակելով դուռը ներսից: Այդ ժամանակվանից նրա սենյակից ոչ մի ձայն դուրս չի եկել: Սակայն տուն վերադառնալով, նրա մայրը՝ օրիորդ Մեյնուսը, որոշեց այցելել որդուն և մաղթել բարի գիշեր: Չնայած թակոցներին և ճիչերին, ոչ-ոք չարձագանքեց: Երբ կոտրեցին դուռը, Ռոնալդ Ադերին գտան մահացած: Ավելի ուշ հաստատվեց, որ նա սպանվել էր ատրճանակի փամփուշտից: Սպանության պատճառները գաղտնի մնացին հետաքննության համար:

Շերլոկ Հոլմսի վերադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ օրվա ընթացքում Վատսոնը մտածում էր գործի մասին՝ փորձելով գտնել խորհրդավոր սպանության բացատրությունը: Մոտ ժամը վեցին Վատսոնն անցնում էր այն տան մոտով, որտեղ տեղի էր ունեցել հանցագործությունը: Բարձրահասակ տղամարդը մուգ ակնոցներով պատմում էր տեղի ունեցածի մասին իր կարծիքը: Այդ մարդու ենթադրությունների Վատսոնի համար այնքան անմիտ էին, որ Վատսոնը որոշում է հեռանալ այդտեղից: Դրա հետ մեկտեղ նա բրդում է ծերունուն և գցում գրքերը: Ներողություն խնդրելով՝ Վատսոնն օգնում է ծերունուն հավաքել գրքերը և գնալ տուն: Սակայն որոշ ժամանակ անց նրան այցելում է հենց այդ ծերունին: Նա առաջարկեց Վատսոնին գնել իր գրքերից մեկը՝ ցույց տալով նրա դարակի վրայի դատարկ մասը: Վատսոնը թեքվում է, իսկ երբ ետ է թեքվում արդեն, տեսնում է հենց Շերլոկ Հոլմսին, որից հետո ուշաթափվում է: Ուշքի գալով՝ Վատսոնը ցանկանում է իմանալ, թե ինչպես է Հոլմսին հաջողվել ողջ մնալ: Հոլմսը պատմեց, որ նա չի եղել Ռեյխենբախի ջրվեժի մոտ և նրան հաջողվում է փախչել Մորիարտի գործընկեր գեներալ Մորանից: Գաղտնիքի մասին գիտեր միայն Շերլոկ Հոլմսի եղբայրը՝ Մայկրոֆտ Հոլմսը, և միայն դրա պատճառով էր, որ Հոլմսն ուներ ֆինանսական խնդիրներ: Հոլմսի համար կարևոր էր, որ նրան համարեն մահացած: Պրոֆեսոր Մորիարտի գործընկերների դատից հետո ազատության մեջ են մնում Հոլմսի երկու վտանգավոր հակառակորդները, որոնցից մեկը Մորանն էր:

Սեբաստյան Մորանի ձերբակալումը

Երկու տարի Հոլմսը ճամփորդել էր Տիբեթով, մի քանի օր անցկացրել Դալայ-Լամայի հետ, եղել է Պարսկաստանում, Մեքքայում, Խարթումում: Վերադառնալով Եվրոպա՝ Հոլմսը կանգ է առնում Ֆրանսիայում: Ռոնալդ Ադերի սպանության գործը ստիպում է Հոլմսին ինչքան հնարավոր է արագ վերադառնալ Լոնդոն:

Դատարկ տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրույցից հետո Շերլոկ Հոլմսը և բժիշկ Վատսոնը գնում են անմարդաբնակ տուն, որի պատուհաններից կարելի էր հետևել Բեյքեր սթրիթում գտնվող Հոլմսի տանը: Պատուհանների վարագույրներն իջեցված էին, սենյակը, որտեղ Հոլմսն էր մնում, վառ լուսավորված էր: Պատուհանի ֆոնում նկատվում էր Հոլմսի կրկնօրինակի ուրվապատկերը: Հոլմսը նկատեց, որ իր տանը ետևում են, տեսնելով դիտակալին, ով հետևում էր իրեն: Իմանալով դա՝ նա պատկերում է իր մոմե արձանը և դնում է իր սենյակում: Յուրաքանչյու 15 րոպեն մեկ տիկին Հադսոնը փոփոխում էր արձանի դիրքը: Վատսոնը նկատում է երկու մարդկանց, ովքեր իր կարծիքով պատսպարվում էին ցրտից ոչ հեռու այն տեղից, որտեղից նրանք հետևում էին իր սենյակին: Կեսգիշերից հետո տանը հայտնվում է Սեբաստյան Մորանը: Բացելով պատուհանը՝ նա հանում է զենքը և դնում է փողի ծայրը պատուհանագոգին: Նշան բռնելով՝ նա կրակում է նշանակետին: Կրակոցից անմիջապես հետո նրա վրա է հարձակվում Հոլմսը, սակայն Մորանը կարողանում է պատասխան տալ և բռնել Շերլոկի կոկորդից: Այդ ժամանակ Վատսոնը հարվածում է Մորանին իր ատրճանակի կոթով: Դրանից հետո Հոլմսը սուլոցի միջոցով կանչում օգնություն, և սենյակ են մտնում երկու ոստիկաններ և քննիչ Լեսթրեյդը: Սեբաստյան Մորանը կդատապարտվի Ռոնալդ Ադերի սպանության համար: Ըստ Հոլմսի, նրա սպանության պատճառը Ռոնալդ Ադերի կողմից խաբեբայությունն էր. եթե Մորանին հեռացնեին ակումբից, նա կզրկվեր իր միակ ֆինանսական աղբյուրից:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Երկիր Ռեժիսոր Հոլմս Վատսոն
1929 Շերլոկ Հոլմսի վերադարձը / The Return of Sherlock Holmes[3] ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բեզիլ Դին[4] Կլայվ Բրուկ[5] Ռիվզ-Սմիթ[6][7]
1980 Շերլոկ Հոլմսի և Բժիշկ Վատսոնի արկածները[8] {{{2}}} ԽՍՀՄ Իգոր Մասլեննիկով[9] Վասիլիյ Լիվանով Վիտալիյ Սալոմին
1986 Շերլոկ Հոլմսի վերադարձը / The Return of Sherlock Holmes[10] {{{2}}} ՄԹ Փիթեր Համմոնդ Ջերեմի Բրետ[11][12] Էդվարդ Հարդվիկ[13]

Պատմվածքի այն հատվածը, որտեղ Հոլմսը վերակենդանանում է, ներառված է Շերլոկ բրիտանական սերիալի յոթերորդ սերիայի մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Doyle A. C. Շերլոկ Հոլմսի վերադարձը George Newnes, 1905.
  2. Энциклопедия для детей. Всемирная литература. — ISBN 5-94623-107-3
  3. The Internet Movie Database։ «The Return of Sherlock Holmes (1929)» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  4. TVGuide։ «Basil Dean: Credits» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  5. The Internet Movie Database։ «Filmography of Clive Brook» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  6. The Internet Movie Database։ «Filmography of H. Reeves-Smith» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  7. TVGuide։ «H. Reeves-Smith» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  8. The Internet Movie Database։ «Priklyucheniya Sherloka Kholmsa i doktora Vatsona: Okhota na tigra (1980)» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  9. Телеканал "Культура"։ «Масленников Игорь: «Всегда занимайтесь тем, что вам дарит судьба»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  10. The Internet Movie Database։ «The Return of Sherlock Holmes (TV Series 1986)» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  11. The Internet Movie Database։ «Jeremy Brett» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  12. TVGuide։ «Jeremy Brett Credits» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08 
  13. TVGuide։ «Edward Hardwicke Credits» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08