Jump to content

Ստրասբուրգի տաճար

Ստրասբուրգի տաճար
գերմ.՝ Straßburger Münster / Liebfrauenmünster zu Straßburg, ֆրանսերեն՝ Cathédrale Notre-Dame de Strasbourg
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՍտրասբուրգ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Strasbourg?
Հիմնական ամսաթվերը1015[1]
Կազմված էPilier des Anges?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[2]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետErwin von Steinbach?[3], Johannes von Steinbach?, Johannes Gerlach?, Maître Konrad?, Michael Parler?, Claus de Lohre?, Ulrich Ensingen?, Johannes Hültz?, Matthäus Ensinger?, Jost Dotzinger?, Konrad Vogt?, Hans Meiger von Werde?, Conrat Seyfer?, Lorentz de Vendenheim?, Jacob von Landshut? և Gustave Klotz?
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն
Հիմնադրված1015[1]
Բարձրություն142 մետր
Քարտեզ
Քարտեզ
48°34′55″N 7°45′04″E / 48.581889595647°N 7.7510561803163°E / 48.581889595647; 7.7510561803163
 Cathédrale Notre-Dame de Strasbourg Վիքիպահեստում
cathedrale-strasbourg.fr

Ստրասբուրգի տաճար (գերմ.՝ Straßburger Münster / Liebfrauenmünster zu Straßburg, ֆրանսերեն՝ Cathédrale Notre-Dame de Strasbourg), Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի մայր տաճարը։ Նախորդ երկու դարերում եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։ Եվրոպական ճարտարապետության պատմության մեջ ավազաքարից կառուցված ամենախոշոր կառույցներից է։ Ինչպես Ստրասբուրգ քաղաքն ընդհանրապես, տաճարը ևս կրում է գերմանական և ֆրանսիական մշակութային փոխազդեցությունը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցված է վոգեզներյան կարմիր ավազաքարից (ֆրանսերեն՝  grès rouge des Vosges): Շինարարությունը սկսվել է 1015 թվականին։ Հետագա դարերում տաճարն անընդհատ վերաշինվել է` արտաքին տեսքի փոփոխություն կրելով։ Տաճարի արևելյան մասերը, այդ թվում` երգչախմբի համար նախատեսված մասն ու հարավային պորտալը, կառուցված են ռոմանական ոճով, իսկ երկարավուն նավը և հազարավոր կերպարներով զարդարված ճակատային մասը գոթական ճարտարապետության գլուխգործոց են։

Ճարտարապետները, ինչպես Քյոլնի տաճարի դեպքում, հիմնվել են ֆրանսիական գոթիկայի ավանդույթների վրա, ինչը դրսևորվել է արևմտյան կրկնակի աշտարակների, բազիլիկին բնորոշ երկարավուն նավի առկայությամբ` ի տարբերություն գերմանական տաճարների, որոնց բնորոշ են նույն բարձրությամբ երեք նավերը (գերմ.՝ Hallenkirche): Տաճարի գլխավոր շինարարներից են եղել Ուլրիխ ֆոն Էնսինգենը (գերմ.՝ Ulrich von Ensingen), ով մասնակցել էր Ուլմի տաճարի կառուցմանը և Էրվին ֆոն Շտայնբախը (գերմ.՝ Erwin von Steinbach):

Հյուսիսային աշտարակը, որն ունի 142 մ բարձրություն, ավարտվում է սանդղակներով սրաձողով, որն ամբողջովին կառուցված է ավազաքարից քյոլնցի վարպետ Յոհան Հյուլցի նախագծով։ Մինչև 19-րդ դարի վերջը աշտարակը եղել է ամբողջովին քարից կառուցված ամենաբարձր կառույցն աշխարհում։ Հարավային աշտարակն անավարտ է մնացել, ինչը տաճարին անհամաչափ տեսք է հաղորդում։ Հրապարակը, որտեղ խոյանում է տաճարը, Եվրոպայի քաղաքային ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է։ Հարևանությամբ գտնվում են հարավգերմանական ոճով կառուցված փայտե կոնստրուկցիաներով 4-5 հարկանի տներ, որոնք առանձնանում են բարձր տանիքներով։ Հրապարակի հյուսիսային կողմում կանգուն է Կամերցելի տունը (գերմ.՝ Haus Kammerzell), որը կառուցվել է 15-րդ դարում և Ստրասբուրգի ամենահայտնի շինություններից է։

Աստղագիտական ժամացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են տաճարի աստղագիտական ժամացույցները։ Մինչ այդ տեղադրված են եղել ժամացույցներ` կառուցված 1353 և 1574 թվականներին, որոնցից վերջինն աշխատել է մինչև 1789 թվականը և ունեցել է աստղագիտական գործառույթներ։ 1832 թվականին ստեղծվել է առանձնահատուկ մեխանիզմ, որը ցույց է տվել Երկրի, Լուսնի և այն ժամանակ հայտնի այլ մոլորակների` Մերկուրիի, Սատուրնի ուղեծրերը։ Ժամացույցի առանձնահատկությունն այն է, որ Նոր տարվա գիշերը այն մեկ լիարժեք պտույտ է գործում` նշելով այն տոների հաշվարկի մեկնակետը, որոնք փոփոխական են։ Ժամացույցի ամենադանդաղ պտտվող մասը նշում է երկրի առանցքի առաջընթացը (պրեցեսիա), որի մեկ պտույտը կատարվում է 25.800 տարում։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ամառ երեկոները տաճարի առաջ կազմակերպում են ներկայացում. հեռարձակվում են երաժշտական դասական ստեղծագործություններ, իսկ տաճարը, երաժշտության տոնին համապատասխան, լուսավորվում է տարբեր գույներով։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգի տաճար» հոդվածին։