Ուլմի տաճար
Ուլմի տաճար գերմ.՝ Ulmer Münster | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ուլմ[1] |
Դավանանք | լյութերականություն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետ | Ulrich Ensingen? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1377 |
Բարձրություն | 161,53 մետր և 162 մետր |
![]() | |
![]() | |
ulmer-muenster.de |
Ուլմի տաճար (գերմ.՝ Ulmer Münster), լյութերական եկեղեցի Գերմանիայի Ուլմ քաղաքում (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս): Փաստացի մայր տաճար չի համարվում, քանի որ Վյուրթեմբերգի եպիսկոպոսի նստավայրը չէ. նստավայրը գտնվում է Շտուտգարտում:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարը հիմնադրվել է 1377 թվականին, իսկ 1392 թվականին սկսվել է նրա շինարարությունը Ուլրիխ ֆոն Էնսինգենի ղեկավարությամբ: 1405 թվականին տաճարի հիմնական մասը ավարտին է հասցվել, և այն օծվել է, սակայն հետագայում շինարարությունը դադարեցվել է, քանի որ կողային նավերը չէին դիմանում հենասյուների ծանրությանը: 1530-1543 թվականներին, երբ տաճարն անցնում է լյութերականներին, շինարարությունը վերսկսվում է: Աշտարակի սրաձողը հասնում է 100 մ-ի, սակայն հետագայում ֆինանսական խնդիրների պատճառով շինարարությունն ընդհատվում է: 1817-1890 թվականներին տաճարի կառուցումն ամբողջությամբ ավարտին է հասցվում: 1944 թվականի դեկտեմբերի 17-ին տաճարը գրեթե չի տուժել ռմբակոծությունից, որն ավերել էր քաղաքի պատմական կենտրոնի մեծ մասը:
Ուլմի տաճարը աշխարհի ամենաբարձր տաճարն է[2]: Զանգակատան բարձրությունը հասնում է 161.53-161.70 մ-ի: Այս ցուցանիշով նրան հաջորդում է Քյոլնի տաճարը, որի բարձրությունը 157 մ է հիմքից: Այցելուներին տաճարի ամենավերևի մասը բարձրանալու և քաղաքի տեսարանով հիանալու հնարավորություն է ընձեռված: Այն իրականացվում է պարույրաձև 768 աստիճաններով: Պարզկա օրերին կարելի է տեսնել Ալպերը։
Ուլմ քաղաքի խորհրդանիշը ճնճղուկն է: Լեգենդի համաձայն` նա օգնել է քաղաքը կառուցելու գործում: Սկզբում քաղաքի շինարարները կառուցել են քաղաքային դարպասները, սակայն հետո մտահոգվել են, թե ինչպես պիտի այդ դարպասներով ներս բերեն շինարարական գերանները: Մինչ նրանք մտածում էին, խելացի թռչնակ ճնճղուկը ծղոտը ներս է բերում կողքի թեքված: Շինարարները նույնպես այդ միջոցով են ներս բերում գերանները և կառուցում քաղաքը: Որպես երախտագիտության նշան` ճնճղուկի պատվին հուշարձան են կառուցում, որը զարդարում է քաղաքի գլխավոր տաճարի տանիքը[3]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոփոխված նախագծի շնորհիվ նավը ավելի բարձր է, քան խորանը և միջանցքները:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM — 1994.
- ↑ R.O. (2000). "Cathedrals". Metrobooks. Friedman/Fairfax Publishers. Retrieved 6 October 2010.
- ↑ Памятники воробьям // Клуб виртуальных коллекционеров
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուլմի տաճար կատեգորիայում։ |
|