Նոր տարվա գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր տարվա գիշեր
Rio New Year Fireworks.jpg
Տեսակ պետական տոն
Ամսաթիվ դեկտեմբերի 31
Անվանված է Ամանոր և Սեղբեստրոս I

Ըստ Գրիգորյան օրացուցի, Նոր տարվա գիշերը տարվա վերջին օրն է՝ դեկտեմբերի 31-ը։ Շատ երկրներում Նոր տարվա գիշերը մարդիկ տոնում են միասին` պարում են, ուտում, խմում են և հրավառություններ անում: Ընդհանրապես տոնը լինում է կեսգիշերին՝ հունվարի 1-ին։ (նոր տարվա առաջին օր)։ Սամաոն և Կրիբաթիի որոշ մասերն առաջին վայրերն են, որտեղ դիմավորում են Նոր տարին։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվա տոները և ավանդույթները Կանադայում, ըստ տարածաշրջանների, տարբեր են լինում։ Նոր տարվա գիշերը (անվանում են Նոր տարվա Օր կամ Veille du Jour de l'An՝ ֆրանսերենով) ընդհանուր առմամբ հասարակական տոն է։ Շատ քաղաքներում, ինչպիսիք են` Տորոնտոն և Նիագարան՝ Օնտարիոյում, Էդմոնտոն և Քալգարին՝ Ալբերտայում, Վանկուվերը, Բրիտանական Կոլումբիան և Մոնրեալը, Նոր տարին նշում են մեծ տոնախմբությամբ, լինում են համերգներ, ուշ գիշերային խնջույքներ, սպորտային երեկոներ, հրավառություններ։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում Նոր տարին, սովորաբար, տոնում են le Réveillon de la Saint-Sylvestre խնջույքով։ Խնջույքի բաղկացուցիչ մաս են կազմում հատուկ ծովային ուտելիքները, հիմնականում` ոստրե, նաև` շամպայն։ Տոնակատարությունը կարող է լինել շատ հասարակ՝ ընթրիք մտերիմների, հարազատների, ընտանիքի անդամների հետ։

Նոր տարվա գիշերը (le Jour de l'An) ընկերները և ընտանիքի անդամները միմյանց համբուրում են և բարեմաղթանքներ անում: Որոշ մարդիկ էլ պաղպաղակ են ուտում։[1] Տոնակատարությունը ավարտվում է հունվարի 6-ին։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում խնջույքները լայն տարածում ունեն Նոր տարվա շեմին (Սիլվեստերին): Գերմանիայում հրավառություններ կարելի է միայն դեկտեմբերի 31 և դրան հաջորդող երեք օրերին։ Ամեն տարի՝ Բեռլինում, Նոր տարվա շեմին անցկացվում է աշխարհի ամենամեծ տոներից մեկը, որին մասնագցում են միլիոանավոր մարդիկ։ Կենտրոնաական կայանը Բրանդենբուրգյան դարպասներն են, որտեղ կեսգիշերին տեղի է ունենում շքեղ հրավառություն։ Բաժակաճառ են ասում սեկտով (գերմանական փրփրուն գինիով) կամ շամպայնով։

Սկսած 1972-ից` ամեն նոր տարվա նախաշեմին, որոշ գերմանական հեռուստակայաններ հերարձակում են կարճ կատակագական պիես` «Ճաշ` մեկի համար» վերնագրով։[2] Այդ կատակերգությունը «նույն կարգը` ամեն տարում» դարձել է Գերմանիայի թևավոր խոսքը։[3]

Մոլիբդոմանսին (Բլայջըզինը ) ևս մեկ ուրիշ Նոր տարվա նախաշեմյան ավանդույթ է, որն իր մեջ ներառում է հաջողության խոսքեր: Բարենպաստ նշան է համարվում, եթե հպվեն ծխնելույզ մաքրողին կամ էլ նրա վրայի մոխիրից քսեն ճակատին, դա, ըստ հավատալիքների, կբերի հաջողություն և առողջություն։

Վերջապես հասանք «մարսիպան խոզին»: Գերմանիայի հյուսիսային շրջաններում (Արևելյան Ֆրիսիայում ) գոյություն ունի «մարսիպան խոզի յուղի հաստության» պատրաստման այլ ավանդույթ՝ մարդիկ դռնեդուռ են գնում, այցելելով իրենց հարևաններին, այս ուտեստը ճաշակելու համար։ Այն նման է նրբաբլիթի:

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարին Իտալիայում համարվում է ավանդական ծես, հիմնականում հագնում են կարմիր զգեստներ։ Հարավային շրջանում հին, անպետքական իրեր են փակցնում պատուհանին։

Ընթրիքը, ըստ ավանդույթի, ուտում են ընկերների և հարազատների հետ։ Հիմնականում եփում են զամփոն, որը պատրաստում են խոզի մսից։ 8։30-ին նախագահը իր շնորհավորական ուղերձն է կարդում` ուղղված իտալացիներին։ Իսկ կեսգիշերին հրավառություններ են լինում ամբողջ քաղաքում։

Մակեդոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվա գիշերը տոնվում է ամբողջ Մակեդոնիայում: Այդ օրը նշում են ընտանիքի կամ ընկերների հետ՝ տանը կամ ռեստորաններում, ակումբներում, սրճարաններում կամ հյուրանոցներում: Օրվա տոնի արթիվ երեխաները ստանում են նվերներ:

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական Նոչեվիեյա կամ Ֆին դե Անո տոնախմբությունները հիմնականում սկսվում են ընտանեկան ընթրիքով, ավանդական մանր ծովախեցգետնով և գառան մսով: Հետհաշվարկը տեղի է ունենում Կասա դե Կորեոս շենքի ժամացույցով, որը գտնվում է Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում: Ավանդույթ է ուտել խաղողի 12 հատիկ` ամեն ժամը մեկ: Այս ավանդույթը ծագել է դեռ 1909թ.ին, երբ խաղող աճեցնողները Ալիկանտեում մտածեցին, որ դա լավ ձև է կրճատելու այդ տարվա արտադրանքը: Մեր օրերում ավանդույթին հետևում են գրեթե բոլոր իսպանացիները` խաղողը դարձնելով Նոր տարվա խորհրդանիշ: Հետո մարդիկ իրար շնորհավորում են և կենաց խմում գինիով:

Ավելի շուտ` երեկոյան ժամը 20-ի կողմերը մարդիկ սկսում են վազել: Վազքը սկսվում է Լա Կաստելանդա փողոցից և ավարտվում Վալլեյաս ստադիոնի մոտ: Այս վազքին մասնակցում են նաև պրոֆեսիոնալ վազորդները:

Ընտանեկան ընթրիքից և խաղողներից հետո, երիտասարդները գնում են ակումբներ և նմանատիպ վայրեր: Խնջույքները սովորաբար տևում են մինչ հաջորդ առավոտ: Հաջորդ առավոտ, կազմակերպիչները հիմնականում հավաքվում են միասին և խմում տաք շոկոլադ և համտեսում հրուշակեղեն:

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում, Նոր տարվա գիշերը սովորաբար տոնում են ընտանիքի կամ ընկերների հետ: Կեսգիշերից մի քանի ժամ առաջ ու հետո, մարդիկ սովորաբար լավ ժամանակ են անցկացնում, ուտում են հատուկ ընթրիք, հիմնականում` երեք տեսակ կերակուր: Ամանորյա գիշերը լինում է մեծ հրավառությամբ՝ ամբողջ երկրում: Կեսգիշերին, հրավառություններին նայելու ընթացքում, մարդիկ սովորաբար շամպայն են խմում:

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանայում շատ մարդիկ Նոր տարին նշում են եկեղեցում: Մարդկանց մի մասը նախընտրում է օրը անցկացնել գիշերային ակումբներում, փաբերում կամ միանում են փողոցներում կատարվող զվարճանքներին։ Կեսգիշերին տեղի է ունենում հրավառություն։

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում Նոր տարին նշում են վառվռուն հրավառությամբ, հակահրդեհային կրեկերներով, ապակե շշերով կամ երբեմն փողոցներում կոտրում են կոտրվող առարկաներ։

Մարոկկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարոկկոյում Նոր տարվա նախօրյակին մարդիկ օրը անցկացնում են իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ, ուտում են քաղցրավենիքներ, պարում են և միասին ուրախանում։ Սակայն նրանցից շատերը նախընտրում են օրը անցկացնել գիշերային ակումբներում։ Կեսգիշերին Էին Դիաբում տեղի է ունենում գեղեցիկ հրավառություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Year's Day in France» 
  2. «New Year's Eve in Germany» 
  3. Peake, Mike (December 30, 2006)։ «Gesundheit to an old favourite»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է January 1, 2007 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]