Սկանդալ Բոհեմիայում
| Սկանդալ Բոհեմիայում անգլ.՝ A Scandal in Bohemia | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | դետեկտիվ և քրեական գեղարվեստական գրականություն |
| Ձև | պատմվածք |
| Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ[1] |
| Երկիր | |
| Բնագիր լեզու | անգլերեն |
| Կերպարներ | Շերլոք Հոլմս, բժիշկ Վաթսոն, Irene Adler? և Wilhelm Gottsreich Sigismond von Ormstein? |
| Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
| Հրատարակվել է | հուլիս 1892 |
| Շարք | Շերլոկ Հոլմսի արկածները և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
| Հաջորդ | Կարմրահերների միություն |
| Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-adventures-of-sherlock-holmes/text/a-scandal-in-bohemia |
«Սկանդալ Բոհեմիայում» (անգլ.՝ A Scandal in Bohemia), Արթուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» ժողովածուի առաջին պատմվածքը։ Առաջին անգամ հրատարակվել է 1891 թվականին Strand Magazine-ում։ Շերլոկ Հոլմսի մասին պատմող իր սիրելի 12 պատմվածքների շարքում Կոնան Դոյլը այս պատմվածքը դասել է հինգերորդ տեղում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերլոկ Հոլմսին է դիմում դեմքը թաքցրած մի ազնվական, ով ներկայանում է որպես կոմս ֆոն Քրամ։ Հետախույզը դիմակահանդեսին չի խաբնվում, նա այցելուին դիմում է «ձերդ գերազանցությունով» և ասում է նրա անունը՝ Վիլհելմ Գոտտսրեյխ Սիգիզմունդ ֆոն Օրմշտեյն, Քասել Ֆելշտեյնի իշխան և Բոհեմիայի թագաժառանգը։ Հաճախորդին շանտաժ է անում արկածախնդիր Իրեն Ադլերը, ում հետ ժամանակին թագավորը մոտ է եղել, սակայն հետագայում բաժանվել է։ Հիմա թագավորը պատրաստվում է ամուսնանալ իր ծագմանը համապատասխան կնոջ հետ, իսկ Իրենը սպառնում է խափանել հարսանիքը, ընտանիքին ուղարկելով իր և Օրշտեյնի համատեղ լուսանկարը։ Թագավորը ցանկանում է, որպեսի Հոլմսը ամեն կերպ ձեռք բերի այդ լուսանկարը։ Նախկինում նա արդեն վարձել է գողերի, նրանք խուզարկել են Իրենին և նրա ամբողջ տունը, սակայն լուսանկարը չեն գտել։
Առաջադրանը այդքան էլ դուր չի գալիս Հոլմսին, սակայն նա գործի է անցնում։ Հետախուզման ընթացքում Հոլմսը, ով լոնդոնյան գրումի տեսքով հետևում է Իրենի տանը և իր ձիավոր գործընկերներից տեղեկություն է հավաքում, եկեղեցում է հայտնվում այն պահին, երբ Իրենը և նրա սիրեցյալը՝ փաստաբան Գոդֆրի Նորտոնը, ցանկանում են պսակվել, սակայն քահանան կտրականապես մերժում է կատարել արարողությունը, քանի որ զույգը վկաներ չունի։ Հոլմսի՝ «եկեղեցու պատահական այցելուի» հայտնվելը լուծում է խնդիրը։ Նրան հրավիրում են որպես վկա և նա, իր ծառայության համար, Իրենրից ոսկյա սովերեն է ստանում։
Հոլմսը քահանայի տեսք է ընդունում և, Վաթսոնի և վարձու մարդկանց միջոցով, շեղող գործողություն է իրականացնում, որը թույլ է տալիս նրան ներխուժել Իրենի տուն և իմանալ, թե որտեղ է լուսանկարը։ Հաջորդ օրը, երբ թագավորի հետ միասին գնում են Իրենի տուն, նրանք թաքստոցում միայն մի նամակ են գտնում։ Իրենը գրում է, որ ամուսնանում է և այլևս չի պատրաստվում խոչընդոտել թագավորի ամուսնությանը։ Նամակին կցված լուսանկարը, որտեղ միայն Իրենն է պատկերված, Շերլոկ Հոլմսը իրեն է թողնում, որպես, իր կարծիքով, ոչ այդքան հաջողակ գործի վարձատրում։ Իրեն Ադլերը ընդմիշտ մնում է Հոլմսի համար իդեալական կին, միակը, ում կողմից նա պարտություն է կրել, նա, ում նա անվանում է «Այդ կինը» (անգլերեն՝ The Woman)։
Սխալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում 1888 թվականի մարտին և Վաթսոնը նշում է վերջերս ամուսնանալու մասին։ Սակայն Վաթսոնը և Մերի Մորստենը, ով «Չորսի նշանը» պատմվածքի հերոսուհին է, ամուսնացել են 1888 թվականի վերջին։ Բացի այդ, նշվում է Հոլմսի 1889 թվականին սպանված Տրեպովի գործի համար Օդեսա մեկնելու մասին։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983՝ «Ագռայի գանձերը»՝ սովետական հեռուստասերիալ։
- 1984՝ «Սկանդալ Բոհեմիայում»՝ բրիտանական հեռուստասերիալի առաջին սերիան։
- 2001՝ «Թագավորական սկանդալ»՝ կանադական հեռուստատեսային ֆիլմ։
- 2009՝ «Շերլոկ Հոլմս»՝ մարտական դետեկտիվ։
- 2011՝ «Շերլոկ»՝ բրիտանական հեռուստասերիալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ «How I Made My List - The Arthur Conan Doyle Encyclopedia». www.arthur-conan-doyle.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկանդալ Բոհեմիայում» հոդվածին։ |
| ||||||