Կարմրահերների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմրահերների միություն
The Red-Headed League
Redh-02.jpg
ՀեղինակԱրտուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Շերլոկ Հոլմս
Ստեղծման տարեթիվ1891
Նկարագրում էԼոնդոն
ՇարքՇերլոկ Հոլմսի արկածները և Շերլոկ Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՍկանդալ Բոհեմիայում
ՀաջորդԱնձի հաստատում
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակված էՇերլոկ Հոլմսի արկածները
Հրատարակման տարեթիվ1891
The Red-Headed League Վիքիպահեստում

Կարմրահերների միություն (անգլ.՝ The Red-Headed LeagueԱրԹուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» ստեղծագործության առաջին սերիան: Առաջին անգամ հրապարակվել է ամենօրյա թերթ Strand Magazine-ում 1891 թվականի օգոստոսին: Շերլոկ Հոլմսի մասին 12 պատմություններից հեղինակն այս մեկը համարում է իր ամենասիրելի երկրորդ պատմությունը:

Սյուժեի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն: 1890 թվական: Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի մոտ է գալիս մի տղամարդ՝ Ջաբեզ Ուիլսոն անունով: Նա պատմում է Հոլմսին մի տարօրինակ պատմություն, որը կատարվել է նրա հետ վերջերս: Ըստ նրա, նա ունի մի փոքրիկ վարկային գրասենյակ, որտեղ աշխատում է իր երիտասարդ օգնականի՝ Վինսենթ Սպոլդինգի հետ: Մի քանի շաբաթ առաջ Սպոլդինգը կարդում է թերթում մի հայտարարություն, որտեղ գրված էր, որ «Կարմրահերների միությունը» աշխատանքի է հրավիրում միայն կարմրահեր մարդկանց և շատ բարձր վարձատրում: Ուիլսոնը գալիս է հարցազրույցի, և նրան ընդունում են աշխատանքի: Հաջորդ մի քանի շաբաթը Ուիլսոնը գալիս էր աշխատանքի: Իր սենյակում կար միայն մի սեղան և աթոռ, որտեղ նա արտագրում էր Բրիտանական հանրագիտարանը՝ ստանալով լավ աշխատավարձ: Մի օր գալով աշխատանքի` նա տեսավ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ «Կարմրահերների միությունը» ցրվել է: Նա խնդրում է Հոլմսին օգնել իրեն այս տարօրինակ պատմությունը պարզելու համար: Հոլմսը խոստանում է օգնել Ուլիլսոնին: Հոլմսը և Վաթսոնը հանդիպում են Վինսենթ Սպոլդինգի հետ վարկային գրասենյակում, և կարճ զրույցի ընթացքում Հոլմսը նկատում է, որ Սպոլդինգի տաբատը մինչև ծնկները ցեխոտված է: Հոլմսն իր ձեռնափայտով կտկտացնում է այն ճանապարհը, որն ընկած է վարկային գրասենյակի և բանկի միջև: Այնտեղից լսվում էին խուլ ձայներ, քանի որ դատարկ էր: Հոլմսը գալիս է այն եզրակացության, որ Սպոլդինգը պլանավորում էր թալանել բանկը՝ փորելով անցք, որը տանում էր դեպի բանկ: Նրանք մտածել էին «Կարմրահերների միության» մասին այդ պատմությունը, որպեսզի Ուիլսոնը բացակայեր վարկային գրասենյակից, և նրանք կարողանային անցք փորել դեպի բանկ: Հոլմսը կանչում է ոստիկանական աշխատող Ջոունսին և բանկի տնօրենին: Նրանք չորս հոգով դարան են կազմակերպում բանկում, որի մեջ են ընկնում Ջոն Քլեյը և Սպոլդինգը:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեռուստասերիալ «Շերլոկ Հոլմսի արկածները»: Արտադրվել է Մեծ Բրիտանիայում 1984-1994 թվականներին, սեզոն 1 «Շերլոկ Հոլմսի արկածները», էպիզոդ 12 «Կարմրահերների միություն»:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Параллельный перевод книги «Союз рыжих» на русском и английском языках