Հանահ Չապլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանահ Չապլին
Hannah Chaplin.jpg
Ծնվել է օգոստոսի 11, 1865(1865-08-11)
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է օգոստոսի 28, 1928(1928-08-28)[1] (63 տարեկանում)
Մահվան վայր Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի և պարուհի
Ամուսին(ներ) Չարլզ Չապլին և Լեո Դրայդեն
Երեխա(ներ) Սիդնեյ Չապլին, Չարլի Չապլին և Վիլեն Դրայդեն

Հանահ Չապլին (անգլ.՝ Hannah Chaplin Հանահ Հարիեր Փեդլինգեմ Հիլ, բեմական անունը՝ Լիլի Հարլի, օգոստոսի 6, 1865, 1928[2], օգոստոս), անգլիացի դերասանուհի, երգչուհի[3] և պարուհի, որը Բրիտանական բեմի վրա էր 16 տարեկանից։ Նա Չարլի Չապլինի և իր խորթ եղբայրների՝ դերասան Սիդնեյ Չապլինի և ռեժիսոր Վիլեր Դրիդենի մայրն է։ Հիվանդության պատճառով, որը հիմա կարծում են սիֆիլիսն է, նա չկարողացավ շարունակել իր բեմական կարիերան 1890-ականների կեսից։ 1921 թվականին նրա որդին՝ Չարլին նրան տեղափոխեց Կալիֆորնիա, որտեղ էլ նրա մասին հոգ տարվեց San Fernando Valley-ում մինչև մահանալը՝ 1928-ի օգոստոս։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանահ Չապլինը ծնվել է 1865 թվականին օգոստոսի 6-ին Լոնդոնի Կամդեն փողոցում (Walworte֊ի տարածքում)[4]։ Նրա հայրը՝ Չարլզ Ֆրեդերիկ Հիլը, որը որմնադիրի որդի էր, կոշկակար էր, որը հավանաբար իռլանդական ծագում ունի։ Նրա մայրը՝ Մերի Ան Հոջեսը, որը ծառայողի դուստր էր, նախկինում ամուսնացած է եղել մի գրողի հետ, որ մահացել է վրարից։[4]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում Չապլինը հեռանում է տնից, որպեսզի բարելավի իր ճակատագիրը դառնալով դերասանուհի։ Ոգեշնչված Լիլի Լանգթրիով, որը ժամանակի ամենահաջողակ կին կատարողներից էր (դերասանուհի), նա վերցնում է բեմական անունը Լիլի Հարլի ներկայանալով որպես դերասանուհի և երգչուհի մյուզիքհոլում։[5] Երբ նա 1880 ականներին մասնակցում է իռլանդական «Shamus O'Brien» սքեղում, նա հանդիպում է իր բեմական գործընկերոջը Չարլզ Չապլինին, տարվում նրա հմայքով և արտաքինով։ Այդ ժամանակահատվածը նկարագրելիս Չարլի Չապլինը իր մորն անվանում է «աստվածային տեսքով»։ Իրեն հետո պատմել են, որ իր մայրը եղել է շատ գրավիչ և ազդեցիկ հմայք է ունեցել։[5] Մոտ 1883 թվականին համարյա 18 տարեկանում, նա տարվում է Սիդնի Հովքսով, որն էլ նրան տանում է Հարավային Աֆրիկա ոսկու հանքերի շրջան Witwatersrand —ում, որտեղ էլ ըստ հոգեբույժ Ստեֆն Վեյսմանի 2008 թվականի գրքի «Չապլի — Մի կյանք» նրան ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ։ 1884 թվականին Հովքսից հղի նա վերադառնում է Լոնդոն, որտեղ նա նորից ապրում է Չարլզ Չապլինի հետ։ 1885 թվականին նա ծննդաբերում է Սիդնիին (Հովքսի որդուն) և շուտով վերադառնում է բեմ խաղալով Հյուսիսային Ֆրանսիական քաղաք Le Havre֊ի Royal Music Hall (թագավորական մյուզիք հոլում)։ Նա ամուսնանում է Չարլզի հետ 1885 թվականի հունիսի 22֊ին Սուրբ Ջոնսի եկեղեցում, Walworth֊ում։[6] Մինչ Չարլզը 1880֊ականների կեսերին քիչ ներկայացումներ է տալիս Հանս հայտնվում է Bristol֊ում և Դուբլինում 1885 թվականին և 1886 թվականին Բելֆաստում, Գլասգոյում, Փեքամում, Աբերդինում և Դունդիում։ Թերթերը նրա մասին գրում էին, որ նա նուրբ և տաղանդավոր դերասանուհի է, որն ամեն գիշեր 4֊5 անգամ բեմ է դուրս գալիս և ողողվում ծաղիկներով։[5]

Վատ առողջության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականի սկզբին Չապլինը վերադարձավ Լոնդոն, որտեղ նա առաջին անգամ հայտնեց իր առողջական վատ վիճակի մասին։ Այդ տարի նա իր ամուսնու հետ եղավ Սոմերսեթի Բաս քաղաքում և երաժշտական դահլիճներում Անգլիայի հյուսիսում։ 1889 թվականի ապրիլի 15-ին նա լույս աշխարհ բերեց երկրորդ երեխային՝ Չարլզ Սպենսեր Չապլինին, որը հայտնի է որպես Չարլի Չապլին: Հանահի հարաբերությունները ամուսնու հետ սկսեցին վատանալ հավանաբար ամուսնու խմելու կամ 1890 թվականի ամռանը Հյուսիսային Ամերիկա շրջագայության պատճառով[5]: 1890 ականների սկզբին Չապլինը կարճ ժամանակով ներկայացել է մեկ այլ երաժշտական դահլիճի կատարողի հետ՝ Լեո Դրիդենի: 1892 թվականի օգոստոսի 31-ին, ծնվեց Հանահի երրորդ որդին՝ Վիլեր Դրիդենը, և որոշ ժամանակ ընտանիքը ապրում էր հարմարավետ կյանքով Սաուզվորքի Արևմտյան հրապարակում։ 1893 թվականի գարնանը Դրիդենը լքեց նրանց տանելով որդուն իր հետ[7] :

1890 ականների սկզբին հավանաբար Չապլինը ժամանակը անցկացրել է իր քրոջ՝ Քեյթի հետ, որը նույնպես երաժշտական դահլիճի արտիստ է՝ բեմում հայտնի որպես Քիթի Ֆեյրդեյլ: Ենթադրվում է, որ երկու քույրերը ապրել են միասին մինչև 1892 թվականը։ Չապլինը նրա համար գրեց մի շարք հաջողված երգեր, ներառյալ «Իմ լեդի ընկերը», «Լեդի դատավորը», որը մեծ հաջողություն էր 1893-ից 1896 թվականներին[5]:

Չապլինի առողջությունը ավելի էր վատանում. նա տառապում էր ուժեղ միգրեններից: Նրա վիճակը նույնիսկ ավելի վատացավ, երբ նրա մորը տեղափոխեցին Լոնդոն Վարչաշրջանի ապաստան ենթադրյալ խելագարության նշաններ ցույց տալու պատճառով, որոնք հավանաբար առաջացել են խմելու արդյունքում[4][6]: 1892-ից 1895 թվականներին Չապլինի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Այնուամենայնիվ կա հստակ տեղեկություն 1894 թվականի այն գիշերվա մասին, երբ նա կորցրեց իր ձայնը մինչ ելույթ էր ունենում Ալդերշոթի ճաշարանում։ Իր որդի Չարլին, որն այդ ժամանակ հինգ տարեկան էր, երգեց իր փոխարեն[5]:

Իվիճակի չլինելով ներկայանալ բեմում՝ Չապլինը սկսեց տանը զբաղվել դերձակությամբ, որպեսզի կարողանա խնամել իր երկու երեխաներին։ Չարլի Չապլինի կենսագրությունը և այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ Հանահը սիրով ընդգրկել է երեխաներին իր՝ վաղ տարիքում ունեցած ներկայացումների մեջ կամ հնարել է պատմություններ պանտամիմայի ոճով։ Նրա գլխացավերը շարունակվում էին, և վիճակը այնքան վատացավ, որ 1895 թվականի հունիսի 29-ին նրան ընդունեցին Lambeth Infirmary հիվանդանոց, որտեղ նա անցկացրեց երկու ամիս և մի քանի ամիս անց վերընդունվեց։ Երեխաները ստիպված էին լքել տունը, և Չարլին ընկավ մանկատուն[5]:

Համաձայն Weissman-ի, ով հետազոտել է Հանահ Չապլինի առողջական վիճակի մասին փաստեր, նա տառապում էր սիֆիլիսով: 1898 թվականի փաստաթղթերի տվյալների համաձայն նա ունենում էր ուժեղ հոգեկան ցնցումներ, որոնք բնորոշ են հիվանդության երրորդ աստիճանին։ Նրա վիճակը այնքան վատ էր, որ 35 տարեկանում նա ստիպված էր ընդունվել Cane Hill հիվանդանոց։ Դուրս գրումից հետո նա իր որդիների հետ ապրում էր Լոնդոնի արվարձաններից մեկում՝ էժան սենյակում։ Նա շարունակում էր աշխատել որպես դերձակուհի և նաև ստանում էր օգնություն Չարլիի հայրիկից, ով մահացավ 37 տարեկանում լյարդի ցեռոզից: 2 տարի անց Հանահ Չապլինը վերընդունվեց հիվանդանոց, որտեղ նա շարունակեց ունենալ սիֆիլիսի լուրջ նշաններ ներառյալ «զառանցանքներն ու տեսիլքները»: Նրա վիճակը ծանր էր, և նրա որդի Չարլին չէր կարողանում տեսնել նրան այդ վիճակում[6]:

Կյանքի մայրամուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ նրա որդի Չարլին 14 տարեկան էր, նրա կարիերիան սկսեց զարգանալ։ Նրա եղբայր Սիդնին ստիպեց նրան աշխատանք գտնել թատերական գործակալությունների միջոցով։ Շուտով նրանք ի վիճակի էին աջակցելու իրենց մորը՝ տեղափոխելով նրան տուն։ Նրա դուրսգրումը երկար չտևեց, քանի որ նրան կրկին տարան հիվանդանոց, երբ գտան փողոցներում թափառելիս։ Երբ Չարլին 21 տարեկան էր, նա իր ներկայացումների շնորհիվ վաստակել էր բավական գումար Միացյալ Նահանգներ ճամփորդելու համար։ Մինչև 1921 թվականը նրա կարիերան ծաղկում էր։ Նրա մոտ առողջությունը ավելի վատացավ, ընդհուպ մինչև խելագարության աստիճան։ Հուսահատված Չարլին մորը տեսնելու համար տանում է նրան Հոլիվուդ, որտեղ նա ապրում էր իր երկու երեխաների՝ Սիդնիի և Վիլեր Դրիդենի հետ։[6]

Այնտեղ Հանահի որդիները ապահովեցին նրան շուրջօրյա խնամքով San Fernando Valley-ում գտնվող նոր տանը, որը նրանք գտել էին իրենց մոր համար[6]: 7 տարի անց՝ 1928 թվականի օգոստոսի 28-ին նա մահացավ Կալիֆորնիայի Գլենդել հիվանդանոցում, մինչ Չարլին նստած էր նրա կողքին[8] : Նա թաղված է Hollywood Forever գերեզմանատանը։ [9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weissman S. M. Chaplin: A Life (hardcover 4 ed.) — 1 — New York City: Arcade Publishing, 2008. — P. 73. — ISBN 978-1-55970-892-0
  2. «Hannah Harriet Pedlingham Chaplin»։ geni_family_tree։ Վերցված է 2016-06-18 
  3. Anthony Barry, Chaplin Michael (2012-01-01)։ Chaplin's Music Hall: The Chaplins and Their Circle in the Limelight (անգլերեն)։ I.B.Tauris։ ISBN 9781780763149 
  4. 4,0 4,1 4,2 Robinson David (2014)։ Chaplin: His Life And Art։ Penguin Books Limited։ էջեր 22, 162։ ISBN 978-0-14-197918-2 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Anthony Barry, Chaplin Michael (2012)։ Chaplin's Music Hall: The Chaplins and Their Circle in the Limelight։ I.B.Tauris։ էջեր 30–։ ISBN 978-1-78076-314-9 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Roberts, Glenys (7 December 2009)։ «Revealed: The dark secrets about Charlie Chaplin's mother that fired his genius»։ Daily Mail։ Վերցված է 7 June 2016 
  7. Milton Joyce (2014)։ Tramp: The Life of Charlie Chaplin։ Open Road Media։ էջեր 10–։ ISBN 978-1-4976-5916-2 
  8. Bailey, Stanley (29 August 1928)։ «Death Takes Mrs. Chaplin»։ The Pittsburgh Press։ Վերցված է 8 June 2016 
  9. «Life Stories – Hannah Chaplin»։ Hollywood Forever Cemetery։ Վերցված է 11 June 2016