Փարիզուհին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզուհին
անգլ.՝ A Woman of Paris
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա, համր կինո և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1923, սեպտեմբերի 26, 1923[1], հոկտեմբերի 1, 1923[1], նոյեմբերի 4, 1923[1] և դեկտեմբերի 31, 1923[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլի Չապլին և Ա. Էդվարդ Սազերլենդ
ՊրոդյուսերՉարլի Չապլին
Սցենարի հեղինակՉարլի Չապլին
ԴերակատարներԷդնա Փերվիենս, Կլարենս Գելդրարտ, Կառլ Միլլեր, Լիդիա Նոտ, Չարլզ Կ. Ֆրենչ, Ադոլֆ Մենժու, Բետտի Մորիսեյ, Մալվինա Պոլո, Հենրի Բերգման, Չարլի Չապլին և Harry Northrup?
ՕպերատորՌոլանդ Թոթերո
ԵրաժշտությունՉարլի Չապլին
ՄոնտաժՄոնտա Բելլ
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն84 րոպե
Բյուջե351 000 $
Շահույթ634 000 $
 A Woman of Paris Վիքիպահեստում

Փարիզուհին (անգլ.՝ A Woman of Paris: A Drama of Fate), ռեժիսոր Չարլի Չապլինի համր գեղարվեստական ֆիլմը, ցուցադրված 1923 թվականին։ Հոգեբանական դրամա «Փարիզուհին» համր ֆիլմ[2] է բարձր հասարակության բարոյականության մասին, որտեղ Չարլի Չապլինը ցուցադրել է այդ ժամանակվա կինոյի համար միանգամայն անսովոր մի շարք նոր արտահայտչամիջոցներ։ Քննադատներին ֆիլմը շատ էր դուր եկել, սակայն հանդիսատեսը սառը վերաբերմունք ուներ ֆիլմի հանդեպ, քանի որ այդ ժամանակ շատ սիրված էր «Փոքրիկ» ֆիլմը։ Միայն շատ տարիներ անց ակնհայտ դարձավ, որ Չապլինի հանճարը դուրս է միայն մեկ ֆիլմի սահմաններից[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Սենտ-Կլերը և Ժան Միլլետը սիրում էին միմիյանց, սակայն Մարիի հայրը դեմ էր հարաբերությանը և տնից դուրս է հանում աղջկան։ Ժանի հայրը նույնպես դեմ էր հարաբերություններին։ Ժանը և Մարին որոշում են գնալ Փարիզ։ Մարին մնում է կայարանում և սպասում է Ժանին, որպեսզի նա հավաքի իրերը։ Բայց դժբախտություն է պատահում։ Ժանի հայրը մահանում է սրտի կաթվածից և Ժանը մնում է, որպեսզի բժիշկ կանչի օգնության։ Մարին զանգում է Ժանի տուն և Ժանը պատմում է դժբախտության մասին, սակայն կապն ընդհատվում է, որպեսզի բժշկին ներս հրավիրի։ Այդ պահին Մարին մտածում է, որ նա չի ցանկանում նրա հետ գալ և լսափողը դնում է ու գնացքով միայնակ գնում է։ Մեկ տարի անց Մարին երևում է հարուստ և հարգարժան Պիեր Ռեվելի հետ պատկառելի հասարակությունում։ Մարին գտնվում էր նրա հսկողության տակ։ Նա ուներ ընկերուհիներ, Ֆիֆին և Պոլետը, ինչպես նաև` բամբասկոտ տիկնայք հարուստ միջավայրից։ Հետո ցույց է տրվում նրանց կյանքի անհոգ օրերը, ռեստորաններ, պարեր, ժամադրություն։ Մի անգամ լրագրում հրապարակում է լինում այն մասին, որ Պիերն ամուսնացել է ուրիշ տիկնոջ հետ, և Մարին այդ ամենը տեսնում է։ Մարիի ընկերուհինները գոտեպնդում են նրան, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն Մարին անչափ վշտացած էր այդպիսի հանկարծակի փոփոխությունից։ Հանդիպման ժամանակ Պիերը բացատրում է, որ այդ ամենը ոչինչ չի փոխի, առաջարկում է նրան նորից հանդիպել և շփվել։ Սակայն Մարին այդպիսի հարաբերություններին դեմ էր։ Այդ նույն երեկոյան Պալլետը Մարիին հրավիրում է անցկացնել համեստ խնջույք իր ընկերոջ բնակարանում։ Իսկ իրականում այդտեղ լինելու էր ոչ պարկեշտ խնջույք, զվարճանքներ և այլն։ Մարին որոշում է գնալ։ Սակայն նա շփոթում է հասցեն, գնում է ուրիշ բնակարան, որտեղ անսապսելի դուռը բացում է այն նույն Ժանը։ Նա հրավիրում է Մարիին, որպեսզի թեյ խմեն և նրանք սկսում են խոսել։ Մարին իմանում է, որ նա նկարիչ է և դիմանկարներ է նկարում։ Եվ նա որոշում է նրանից պատվիրել իր դիմանկարը։ Ժանը համաձայնվում է։ Նա գնում է նրա մոտ։ Նրանք ընտրում են Մարիի համար կերպար։ Նրանք սկսում են շփվել։ Չնայած Ժանը հասկանում է, որ Մարին ուրիշ տղամարդու ուշադրության տակ է և հարստությունից երես առած, միևնույնն է, նրա սրտում դեռ կա այն հին սերը։ Պիերը իմանում է այդ նկարչի մասին և խորհուրդ է տալիս նրա հետ զգույշ լինել։ Սակայն Մարին նույնպես հասկանում է, որ մի հին զգացմունք է արթնանում Ժանի հանդեպ։ Չնայած դրան, նա գտնվում էր այնպիսի դրության մեջ, որ անկարող էր ինքն իրեն խոստովանել, որ նա նույնպես ցանկանում է լինել Ժանի հետ։ Դիմանկարի վրա աշխատանքը գնում էր իր հունով։ Մարին չէր համբերում տեսնել դիմանկարը։ Նա կտորը քաշում է կտավի վրայից և տեսնում է, որ Ժանը պատկերել է նրան բոլորովին ուրիշ, այն ժամանակվա պարզ Մարիին, որին ինքը սիրում էր։ Մարին առաջարկում է չփորփրել անցյալր և համակերպվել դրության հետ։ Նա ցանկանում է գնալ, սակայն Ժանը խոստովանում է, որ դեռ սիրում է նրան, անկախ ամեն ինչից։ Ժանը նրան առաջարկություն է անում և առաջարկում է ամեն ինչ սկսել նորից։ Ժանի մայրը լսում է նրանց խոսակցությունը։ Մարին կանգնում է ընտրության առաջ. ամուսնություն թե շքեղ կյանք։ Մարին Պիերի հետ խոսում է այն մասին, որ նա դժբախտ է և կարիք ունի ընտանիքի, երեխաների և ամուսնու հարգանքի։ Բայց Պիերը հավատացնում է նրան, որ նա ամեն ինչ ունի, սակայն նա ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում։ Նրանք վիճում են։ Նա պատուհանից դուրս է գցում մարգարտե վզնոցը։ Սակայն տեսնելով, որ թափառականը այն վերցնում է, իջնում է ներքև և այն հետ է վերցնում։ Պիերը ծիծաղում է այդ իրավիճակի վրա։ Նրա համար այդ ամենը զվարճալի է, և նա ուրախանում է։ Մարին նրան հիմար է կոչում։ Պիերը չի հասկանում, թե ինչ է կատարվում Մարիի հետ։ Մարին առաջարկում է նրան բաժանվել։ Պիերը հասկանում է, թե բանը ինչում է։ Նա հարցնում է նկարչի մասին։ Ուզում է իմանալ, թե Մարին ինչպես է վերաբերվում այդ նկարչին։ Մարին պատասխանում է, որ Ժանը սիրում է նրան և ցանկանում է ամուսնանալ նրա հետ։ Պիերը հարցնում է` արդյո՞ք Մարին սիրում է նրան։ Նա երկչոտ պատասխանում է, որ այո։ Սակայն Պիերը չի հավատում այդ խոսքերին։ Գնալու պահին նա առաջարկում է մյուս երեկոյան ընթրել իր հետ։ Մարին պատասխանում է, որ նրանք այլևս չպետք է հանդիպեն։ Սակայն Պիերը խնդրում է զանգահարել նրան, եթե նա կմտափոխվի։ Ժանը վիճում է իր մոր հետ։ Մայրը համոզված էր, որ նա չպետք է ամուսնանա Մարիի նման երես առած աղջկա հետ։ Ժանն իրարանցման մեջ էր։ Նա համոզված էր, որ իր մայրը ճիշտ չէ, սակայն նա ինքն էլ էր խոստովանում, որ ավելի շուտ առաջարկություն է արել Մարիին րոպեական թուլության ազդեցության տակ։ Այդ խոսքերը լսում է Մարին, ով այդ պահին եկել էր նրա մոտ և մտել էր նրա տուն։ Նա գնում է։ Ժանը նրա հետևից վազում է, սակայն չի հասցնում նրան կանգնեցնել։ Այդ նույն երեկոյան Պիերը ընթրում է Մարիի ընկերուհի Պոլետի հետ։ Նրանց տեսնում է Ֆիֆին։ Ընթրելուց հետո Պիերը Պոլետին ճանապարհում է տուն, իսկ ինքը վերադառնում է իր տուն։ Ամբողջ երեկոն Ժանը անցկացնում է պատուհանի մոտ այն հույսով, որ կտեսնի Մարիին և կխոսի նրա հետ։ Մարին համոզվելով, որ Ժանը պատուհանի առջև նրան է սպասում, անտեսում է նրան և չի ցանկանում նրա հետ շփվել։ Պիերը տուն վերադառնալով որոշում է զանգահարել Մարիին, սակայն Մարին է նրան զանգում։ Պիերը հարցնում է, թե նա չի՞ ցանկանում այլևս հիմարություններով զբաղվել և հանդիպել նրա հետ։ Մարին հիասթափված էր և նա ասում է, որ էլ Ժանին չի սիրում։ Մարին ինքն է առաջարկում ընթրել նրա հետ վաղը։ Պիերը ուրախությամբ համաձայնվում է։ Ժանն ընկճված տուն է գալիս և պառկում է քնելու։ Առավոտյան Մարիի մոտ գալիս է Ֆիֆին և պատմում է այն մասին, որ Պոլետին տեսել է Պիերի հետ։ Այդ պահին նրանց մոտ գալիս է Պոլետը։ Մարին տարակուսանքի մեջ էր, սակայն ցույց չի տալիս, որ նա խոսել է Ֆիֆի հետ այդ ամենի մասին։ Շարունակում են ցույց տալ, որ ոչինչ չգիտեն։ Պոլետը նույնպես Ֆիֆին փսփսում է այն մասին, որ նա չշատախոսի այն մասին, որ ինքը և Պիերը շփվում են իրար հետ և որ այսօր նույնպես նրանք ընթրելու են։ Սակայն Մարին որոշել էր դաս տալ Պոլետին։ Պոլետի ներկայությամբ նա զանգահարում է Պիերին և պայմանավորվում է ընթրիքի համար։ Պոլետը կտրուկ հրաժեշտ է տալիս և հեռանում։ Մարին և Ֆիֆին համարում են, որ Պոլետին լավ դաս տվեցին։ Ժանը իր տանը լիցքավորում է ատրճանակը։ Գալիս է նրա մայրը, սակայն Ժանը գնում է տնից։ Մայրը անհագստանում է և խնդրում է շուտ վերադառնալ։ Մարին և Պիերը դուրս են գալիս մի երեկույթից և գնում են շարունակելու զվարճանքը, երբ նրանց հանդիպում է Ժանը ատրճանակով։ Պիերը և Մարին գնում են հերթական զվարճանքի վայր և նստում սեղանի մոտ։ Նրանց հետևից այնտեղ է շտապում Ժանը։ Նա երկտող է գրում Մարիին այն մասին, որ ցանկանում է տեսնել նրան վերջին անգամ։ Բայց երկտողը կարդում է նաև Պիերը։ Նա Ժանին խնդրում է, որպեսզի նա միանա իրենց և Մարիի հետ նստի իրենց սեղանի մոտ։ Սակայն զրույցի ընթացքում Ժանը չի կարողանում տանել Պիերի ներկայությունը և նրա հետ սկսում է կռվել։ Ժանին արագ դուրս են հանում նախասրահ։ Մի քանի րոպե անց լսվում է կրակոց։ Ժանն ինքնասպան է եղել։ Մարին հուսահատությունից ընկնում է գետնին։ Ժանի մարմինը տանում են մոր մոտ։ Նա, կարդալով երկտողը հասկանում է, որ ամեն ինչում մեղավոր է Մարին և վերցնում է ատրճանակը ու վազում Մարիի տուն։ Այնտեղ նրան ասում են, որ Մարին գնացել է նրա որդու մոտ։ Մայրը նույն պահին վերադառնում է տուն։ Տեսնելով, որ Մարին լացում է Ժանի համար, նա մեղմանում է և բաց թողնում ատրճանակը։ Անցնում է մի քանի տարի։ Ինչ որ-տեղ Փարիզի շրջակայքում, հասարակ տան մեջ Մարին ապրում էր Ժանի մայրիկի և մի քանի որդեգրված երեխանների հետ։ Մարին դաստիարակում էր նրանց ինչպես իր հարազատ երեխաներին։ Նրանք բոլորը երջանիկ էին։ Մարին գնում է կաթի թիթեղամանի հետևից, նրա հետևից նաև գնում էր երեխաներից մեկը։ Այդ պահին շրջակայքում Պիերը զբոսնում էր իր ընկերոջ հետ, ավտոմեքենայով։ Ընկերը հարցնում է նրան, թե ինչ եղավ Մարի-Սանտ Կլերի հետ, որին նա հարցականով է պատասխանում։ Հետդարձի ճանապարհին Մարիին և երեխային տանում են գյուղացիները իրենց մեքենայով, իսկ նրանց կողքով անցնում է ավտոմեքենա, որի մեջ Պիերն էր։ Սակայն նրանք չեն նկատում իրար և ամեն մեկը գնում է իր ճանապարհով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդնա Փերվիենս-Մարի-Սենտ Կլեր
  • Կլարենս Գելդրարտ-Մարիի հայրը
  • Կառլ Միլլեր-Ժան Միլլեր
  • Լիդիյա Նոտտ-Ժանի մայրը
  • Չարլզ Կ. Ֆրենչ-Ժանի հայրը
  • Ադոլֆ Մենժու-Պիեր Րեվալ
  • Բետտի Մորիսսի-Ֆիֆի
  • Մալվինա Պոլո-Պոլետ
  • Հենրի Բերգման-սեղանապետ
  • Չարլզ Չապլին-բեռնակիր

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում 1980 թվականի վերջին ֆիլմը դուրս է եկել VHS ձևաչափով «Key Video», 1992 թվականին՝ «Fox Video» կազմակերպության կողմից։ 1993 թվականին լույս է ընծայվել Laserdisc կազմակերպության կողմից «CBS/FOX Video» ֆորմատով։

2000 թվականին ֆիլմը վերամշակվել է և լույս ընծայվել DVD ձևաչափով «Image Entertainment» կազմակերպության կողմից։ 2001 թվականին Ռուսաստանում ցուցադրվել է համր ֆիլմի վերամշակված տարբերակը ռուսերեն մակագրերով, VHS և DVD ձևաչափերով, «Ինտերակտ» ստուդիայում։ 2002 թվականին ֆիլմը նաև ցուցադրվել է VHS ձևաչափով «Դեվալ-վիդեո» ստուդիայի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. «Silent Era : Progressive Silent Film List». www.silentera.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Detail view of Movies Page». www.afi.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]