Դարհեմի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարհեմի համալսարան
Durham Castle Gatehouse (geograph 2907552).jpg
Տեսակկոլեգիալ համալսարան, հանրային հետազոտությունների համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն
ԿարգախոսFundamenta eius super montibus sanctis
Հիմնադրված է1832
ՀիմնադրիրWilliam Van Mildert? և Charles Thorp?
Անվանված էвозможно Դարհեմի տաճար
ՌեկտորKaren O'Brien?[1]
Ընդհանուր անձնակազմ4270 մարդ (2019)[2]
ԱնդամակցությունN8 հետազոտական ընկերություն, Faith and Globalisation Network of Universities?, Universities UK?, Համալսարանների մատարիկի ցանց, European Quality Improvement System?, Եվրոպայի համալսարանների միություն[3], Association to Advance Collegiate Schools of Business?, Համալսարանների համագործակցային կազմակերպություն, «Ռասսել» խումբ, Association of MBAs?, ORCID[4], Jisc[5], Digital Preservation Coalition[6] և ArXiv[7]
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԴարհեմ, Stockton-on-Tees? և Դարեմ քաունթի
ՀասցեUniversity House, Old Evet, Durham, DH1 3HP
Կայքdurham.ac.uk(անգլ.)
##Դարհեմի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
Դարհեմի համալսարան, Միացյալ Թագավորություն
Commons-logo.svg Durham University Վիքիպահեստում

Դարհեմի համալսարան, անգլ.՝ University of Durham, հայտնի է նաև Դարհեմական համալսարան, անգլ.՝ Durham University [8], համալսարան Անգլիայի Դարհեմ քաղաքում։ Հիմնադրվել է խորհրդարանի ակտով 1832 թվականին և ստացել թագավորական խարտիան 1837 թվականին։ Համարվում է Անգլիայի ամենահեղինակավոր և երեք գլխավոր համալսարաններից մեկը, քանի որ դրանից առաջ Անգլիայի տարածքում գոյություն են ունեցել միայն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները (ինչպես նաև ընդամենը 4 տարի գոյություն ունեցող Նորթհեմփթոնի համալսարանը)։ Երրորդ կոչվելու իրավունքը վիճարկում է Լոնդոնի համալսարանը, հիմնվելով համալսարանի կարգավիճակ չունեցող իր առանձին հնագույն ստորաբաժանումների վրա։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Durham Castle Eingang.jpg

Դարհեմի համալսարանը բաղկացած է կենտրոնական դեպարտամենտից (ֆակուլտետներից) և 16 քոլեջներից։ Ընդհանուր առմամբ, դեպարտամենտները (ֆակուլտետները) զբաղվում են հետազոտական աշխատանքով և ուսանողների համար դասախոսությունների կենտրոնացված կազմակերպմամբ, մինչդեռ քոլեջները պատասխանատու են ավագ կուրսերի, ասպիրանտների և համալսարանի անձնակազմի մի մասի տեղաբաշխման և ապահովման համար։

Համալսարանի ուսանողները հիմնականում միջին և բարձր դասի ներկայացուցիչներ են[9]։ Ըստ University Guide-ի վերջին հետազոտության, Դարհեմի համալսարանը Մեծ Բրիտանիայում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարաններից հետո[10]։

Martin Archer Shee - King William IV - c.1800.jpg

Դարհեմը երկար ժամանակ վայելել է զարգացած ավանդույթներով աստվածաբանական կրթություն ունեցող քաղաքի համբավը, ինչի կապակցությամբ խոշոր ուսումնական հաստատություն հիմնելու առաջին փորձերը նախաձեռվել են Հենրի VIII-ի և Կրոմվելի օրոք, որոնք ստացել են համապատասխան արտոնագրեր [11]։ Սակայն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների կողմից հակազդեցության պատճառով, Դարհեմի քոլեջն այդպես էլ չի կարողացել դառնալ համալսարան մինչև 19-րդ դարը[12]։ Միայն 1832 թվականին, ավագ սարկավագ Չարլզ Տորպի պնդմամբ և Դարհեմ եպիսկոպոս Ուիլյամ վան Միլդերթի աջակցությամբ, համալսարանի հիմնադրման մասին որոշումն ընդունել է բրիտանական խորհրդարանը։ Հանրակացարանը 1833-1837 թվականներին եղել է ավագ սարկավագի փոքրիկ տավերնում։ Ավելի ուշ համալսարանին է փոխանցվել Դարհեմի ամրոցը (նախկինում՝ Եպիսկոպոսի պալատը)։ Վիլհելմ 4-րդը 1837 թվականի հունիսի 1-ին համալսարանին շնորհել է թագավորական խարտիան, իսկ մեկ շաբաթ անց կայացել է առաջին ավարտական թողարկումը։

2009 թվականի հուլիսին Միացյալ Թագավորության վարչապետ Թոնի Բլեերը, Եյլի համալսարանի և Սինգապուրի ազգային համալսարանի հետ համագործակցության կնքումից հետո հայտարարել է, Դարհեմի համալսարանի հետ ռազմավարական համագործակցության մասին, որպեսզի ստեղծվի տասներկու առաջատար հետազոտական համալսարանների գլոբալ ցանց, հավատքի և գլոբալիզացիայի (Faith and Globalization Initiative) իր նախաձեռնության առաջխաղացման համար Թոնի Բլեերի հավատքի հիմնադրամի (Tony Blair Faith Foundation) հետ համագործակցությամբ[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.dur.ac.uk/about/governance/kobrien/
  2. https://www.hesa.ac.uk/data-and-analysis/students/where-study
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://orcid.org/members/001G000001sQkOtIAK-durham-university
  5. https://www.jisc.ac.uk/membership
  6. https://dpconline.org/about/members
  7. Our Members / Tier 2
  8. «The University : Trading Name — Durham University»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-15-ին։ Վերցված է 2019-08-04 
  9. «Profile: Durham University»։ The Times։ London 
  10. «The Sunday Times University Guide 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին 
  11. «The Penny Cyclopædia of the Society for the Diffusion of Useful Knowledge»։ C. Knight, 1838։ Վերցված է 2009-05-31 
  12. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-08-ին։ Վերցված է 2007-08-07 
  13. «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-24-ին։ Վերցված է 2010-03-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]