Թիլլիի տապալված սիրավեպը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թիլլիի տապալված սիրավեպը
անգլ.՝ Tillie's Punctured Romance
Punctured Romance.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և համր կինո
Թվական1914
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄաք Սեննեթ
ՊրոդյուսերՄաք Սեննեթ
Սցենարի հեղինակՀեմփթոն դել Ռուտ և Մաք Սեննեթ
ԴերակատարներՄարի Դրեսլեր, Չարլի Չապլին, Մեյբլ Նորմանդ, Մարկ Սուեյն, Չառլզ Բենեթ, Մինտա Դյորֆի, Չառլի Չեյզ, Էդգար Քենեդի, Ֆիլիս Ալեն, Էլիս Դևենպորտ, Չառլզ Բենեթ, Չեստեր Կոնկլին, Քիսթոն Քոփս, Սլիմ Սամերվիլ, Ալ Սենթ Ջոն, Էլիս Հաուել, Բիլլի Բենեթ, Բիլի Հիլբերտ, Չառլզ Մյուրեյ, Ա. Էդվարդ Սազերլենդ, Էդվին Ֆրեյզի, Ֆրեդ Հիբարդ, Ֆրից Շադե, Գլեն Կավենդեր, Գորդոն Գրիֆիտ, Գրովեր Լիգոն, Հեմփթոն դել Ռուտ, Հենկ Ման, Հարի ՄաքՔոյ, Հելեն Քարաթերս, Հյու Սեքսոն, Ջո Բորդո, Ջոզեֆ Սուիկարդ, Միլթոն Բերլ, Մորգան Ուոլաս, Նիկ Քոգլի, Ռուբ Միլլեր, Ուոլես ՄքԴոնալդ, Ուիլյամ Հոբեր և Dan Albert?
ՕպերատորՀանս Ֆ․ Քոնեքեմփ
ԵրաժշտությունՀանս Մեյ
ԿինոընկերությունKeystone Studios
Տևողություն82 րոպե
Բյուջե50 000 $
Tillie's Punctured Romance Վիքիպահեստում

Թիլլիի տապալված սիրավեպը (անգլ.՝ Tillie's Punctured Romance), ռեժիսոր՝ Մաք Սեննեթ[1]։ Պատմության առաջին լիամետրաժ կինոկատակերգություն ժանրի ֆիլմը, և առաջինը, որտեղ դերակատարում է ունեցել նաև Չարլի Չապլինը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 1914 թվականի նոյեմբերի 14-ին։

«Թիլլիի տապալված սիրավեպը» լիամետրաժ կինոկոմեդիա է։ Այս ֆիլմը ինչպես Մաք Սեննեթի մյուս ֆիլմերը ունի դինամիկ սյուժե, շատ հետապնդումներ, իսկ ահա սյուժեն ամբողջովին անհեթեթություն է պարունակում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Tillie’s Punctured Romance
Представление Чарли
Представление Тилли

Չարլին երկերեսանի ու սրիկա փողոցային մի տղա է։ Նա ուղևորվում է գյուղ որտեղ և հանդիպում է Թիլլիին՝ ֆերմերի աղջկան։ Թիլլին այնքան էլ համակրելի չէր, բայց նրա հայրը ուներ բավականաչափ գումար, իսկ Չարլին ցանկանում էր վերցնել դրանք։ Թիլլին երբեք չէր հանդիպել նման տղամարդու և միանգամից սիրահարվում է, ու Չարլիի հետ փախչում է իր հայրական տնից։ Չարլին Թիլլիին հրավիրում է ռեստորան, որտեղ Թիլլին հարբում է, իսկ Չարլին վերցնելով Թիլլի գումարները, իր նախկին ընկերուհու՝ Մեյբլի հետ փախչում է։

Ավելի ուշ Չարլին թերթերում կարդում է, որ Թիլլիի հայրը ալպինիզմի սիրահար էր և վերջերս արշավներից մեկի ժամանակ դժբախտ պատահարի արդյունքում մահացել է, իսկ ահա Թիլլին հանդիսանում էր նրա միակ ժառանգորդը։ Չարլին իմանալով այս՝ վերադառնում է Թիլլիի մոտ և փորձում է համոզել նրան ամուսնանալ իր հետ։

Նրանք միասին ուղևորվում են Թիլլիի հոր տուն, որտեղ և երեկույթ են կազմակերպում։ Որտեղ Թիլլին հանդիպում է իր նախկին նշանածին իր ընկերուհիներից (ով ժամանակին եղել է այս տան սպասուհիներից մեկը) մեկի հետ։ Այստեղ Թիլլին ջարդ է կազմակերպում, փորձելով վրեժխնդիր լինել նրանցից։

Եվ ահա այս պահին Թիլլիի հայրը ով ամենևին էլ մահացած չի լինում, վերադառնում է և տեսնում այստեղ տիրող իրարանցումը։ Այս երեքը (Թիլլին, Չարլին և Մեյբլը) փորձում են իրար մեջ պարզել ամենը, փորձելով զերծ մնալ հայրական զայրույթից ու ոստիկաններից, քանի որ ոստիկանությունն արդեն սկսել էր հետապնդել իրենց։ Հետագայում աղջիկներից երկուսն էլ պարզում են, որ Չարլին, ոչ մեկի և ոչ էլ մյուսի ընկերն է և նրանք վերջապես հաշտվում են միմյանց հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tillie's Punctured Romance»։ The Progressive Silent Film List։ Silent Era։ Վերցված է 2016-02-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]