1913 թվականին սկսել է նկարահանվել կինոյում։ Ստեղծել է Միստր Մորժի ՝ ցածրահասակ պարզամիտ մարդու կերպար, որի այցեքարտը դարձել են մեծ բեղերը։ Նկարահանվել է Չարլի Չապլինի մի քանի ֆիլմերում։ Ձայնային կինոյի հայտնվելուց հետո նկարահանվել է դեռ 30 տարի, սակայն ստացել է միայն էպիզոդիկ դերեր, այդ թվում ՝ Չապլինի երկու լիամետրաժ ֆիլմերում։ Կինեմատոգրաֆի նրա վաստակը նշված է Հոլիվուդի Փառքի ծառուղում (1560 Վայն Սթրիթ)։
Չեսթեր Քոնքլինը մի քանի անգամ նկարահանվել է մեկ այլ կատակերգու դերասան Հեյնի Քոնքլինի հետ, որոնք ծնվել է նույն 1886 թվականին։ Այս երկու տղամարդիկ հարազատներ չեն[3]։