Ունա Օ'Նիլ
Ունա Օ'Նիլ անգլ.՝ Oona O'Neill | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1925[1][2] կամ մայիսի 13, 1925[3] |
Ծննդավայր | Warwick Parish, Բերմուդյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1991[3] (66 տարեկան) |
Մահվան վայր | Corsier-sur-Vevey, Վո, Շվեյցարիա |
Կրթություն | Բրերլի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | իռլանդացի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Յուջին Օ'Նիլ, մայր՝ Agnes Boulton? |
Ամուսին(ներ) | Չարլի Չապլին[5] |
Երեխա(ներ) | Ջերալդին Չապլին, Մայքլ Չապլին, Ջոզեֆին Չապլին, Վիկտորիա Չապլին, Եվգեն Չապլին, Քրիստոֆեր Չապլին և Jane Chaplin? |
Ունա Օ'Նիլ, լեդի Չապլին (անգլ.՝ Oona O'Neill, մայիսի 14, 1925[1][2] կամ մայիսի 13, 1925[3], Warwick Parish, Բերմուդյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 27, 1991[3], Corsier-sur-Vevey, Վո, Շվեյցարիա), ամերիկացի գրող Յուջին Օ'Նիլի և Ագնես Բոուլտոնի դուստրը, ինչպես նաև ռեժիսոր և դերասան Չապլին Չարլիի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բերմուդյան կղզիներում: Երբ Ունան 2 տարեկան էր, հայրը թողնում է ընտանիքը, որից հետո Ունան հազվադեպ էր տեսնում հորը։ Նրա մանկությունը անցել է Մանհեթենում և Բոուլտոն ընտանիքի կալվածքներում` Փոինթ Փլեզանթում, Նյու Ջերսի:
17 տարեկանում սկսում է դերասանական կարիերան։ Այդ շրջանում Ունա Օ'Նիլին սիրաշահել են ծաղրանկարիչ Փիթեր Արնոն, ռեժիսոր և դերասան Օրսոն Ուելսը և հատկապես գրող Սելինջեր Ջերոմ Դեյվիդը:
Շուտով աղջիկը ծանոթանում է Չարլի Չապլինի հետ։ Չնայած 36 տարվա տարբերությանը, 1943 թվականի հունիսի 16-ին ամուսնանում է Չապլինի հետ։ Ամուսնությունից հետո Ունայի հայրը դադարեցնում է ամեն տիպի հարաբերությունները դստեր հետ։ Չապլինի հետ ամուսնությունը տևում է 35 տարի. մինչ ռեժիսորի մահը։
Ունա Չապլինը` Չարլի Չապլինի հիշողություններով, եղել է հավատարիմ կնոջ կերպար և միշտ աջակցել է ամուսնուն տարբեր խնդիրներում, ցուցադրել է համառություն և պատրաստակամություն։ Դերասանուհու կարիերան Ունան թողնում է` ամբողջովին նվիրվելով ընտանեկան կյանքին։
1952 թվականին մաքարթիզմի շրջանում, Չապլինին «Դեղին մամուլ»-ը ենթարկում է հալածանքների, իսկ նա հետապնդվում է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից «հակաամերիկյան գործունեության և կոմունիզմի նկատմամբ հակվածություն ունենալու պատճառով»: Գտնելով Մեծ Բրիտանիայում (իր Բեմի լույսերը ֆիլմի պրեմիերային), նա իմանում է, որ իրեն տուն վերադառնալը արգելված է։ Ունա Չապլինը մեկնում է ԱՄՆ, հավաքվում և տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ այժմ պետք է բնակվեր ընտանիքը և որտեղ առկա էին հարմար պայմանները Չապլինի գործունեության համար։ Հետագայում Ունա Չապլինը վերադառնալով Եվրոպա հրաժարվում է ամերիկյան քաղաքացիությունից։
Հետագա տարիներին Չապլինների ընտանիքը բնակվում է շվեյցարական քաղաք Վեվեում:
Չապլինների ընտանիքում ծնվեցին ութ երեխաներ. Ջերալդինա (1944 թվական, հուլիսի 31), դերասանուհի և իսպանացի կինոռեժիսոր Կարլոս Սաուրի կինը; Մայքլ (1946 թվական, մարտի 7); Ժոզեֆինա (1949 թվական, մարտի 28); Վիկտորյա (1951 թվական, մայիսի 19); Յուջին Էնթոնի (1953 թվական, օգոստոսի 23); Ջեյն (1957 թվական, մայիսի 23), Աննետ (1959 թվական, դեկտեմբերի 3) և Քրիստոֆեր (1962 թվական, հուլիսի 6)։
1957 թվականի մարտին Չապլինը ստանում է ասպետի կոչում, իսկ նրա կինը դառնում է լեդի Ունա Չապլին։
Ամուսնու մահից հետո 1977 թվականին Ունա Չապլինը փորձում է բնակվել Նյու Յորքում, սակայն շուտով վերադառնում է Շվեյցարիա:
1991 թվականին լեդի Ունան մահանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։
Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Find a Grave — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=xx0000027
- ↑ Oona Drops Sitizenship — 1954. — P. 38.
- ↑ свидетельство о заключении брака
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|