12 զայրացած տղամարդ (ֆիլմ, 1957)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
12 զայրացած տղամարդ
12 Angry Men
12 զայրացած տղամարդ 1957.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], փորձնական ֆիլմ և Huis clos
Թեմամահապատիժ և երդվյալ ատենակալներ
Հիմք12 զայրացած տղամարդ
Թվականապրիլի 10, 1957[3], հուլիսի 29, 1957, սեպտեմբերի 4, 1957 և հոկտեմբերի 10, 1958
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիդնի Լյումետ[4][3][5][1][6][2][7][8]
ՊրոդյուսերՀենրի Ֆոնդա և Ռեջինալդ Ռոուզ
Սցենարի հեղինակՌեջինալդ Ռոուզ
ԴերակատարներՄարտին Բոլսամ[3][9][7][10], Ջոն Ֆիլդլեր[3][9][7][10], Լի Ջեյ Կոբբ[3][9][7][8][10], Ի. Գ. Մարշալ[10], Ջեք Կլագմեն[3][9][10], Էդվարադ Բինս[3][9][10], Ջեք Ուորդեն[9][10], Հենրի Ֆոնդա[9][6][2][7][8][11][10], Ջոզեֆ Սուինի[9], Էդ Բեգլի[9][8][10], Իրժի Վոսկովեց[9][10], Ռոբերտ Վեբբեր[9][10], Ռուդի Բոնդ[9] և Բիլլի Նելսոն[9]
ՕպերատորԲորիս Կաուֆման[12]
ԵրաժշտությունՔենոին Հոփքինս[11]
ՄոնտաժCarl Lerner
Պատմվածքի վայրՆյու Յորք շրջան
ԿինոընկերությունMetro-Goldwyn-Mayer
United Artists
Տևողություն96 րոպե և 95 րոպե
Բյուջե340 000 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ
12 Angry Men (1957 film) Վիքիպահեստում

12 զայրացած տղամարդ (անգլ.՝ 12 Angry Men), ռեժիսոր Սիդնի Լյումետի 1957 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, հիմքում Ռեջինալդ Ռոուզի համանուն գրվածքն է։ Դատական դրամա ժանրի լավագույն ֆիլմերից է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է դատավարության տեսարանով, որտեղ լսվում է մի պատանու գործ, ով մեղադրվում է հոր սպանության համար։ 12 երդվյալ ատենակալները՝ տարբեր բնավորության և խառնվածքի տեր տղամարդիկ, հավաքվելով խորհրդակցական սենյակում պետք է միաձայն որոշում կայացնեն պատանու գործի հետ կապված։

Ըստ մեղադրող կողմերի փաստերի և նախաքննության մարմնի եզրակացության, տղան մեղավոր է ճանաչվել և ենթակա է մահապատժի։ 12 ատենակալներից 11-ը կողմ են քվեարկում տղային ճանաչելով մեղավոր, սակայն N 8 ատենակալը դեմ է քվեարկում բոլոր կարծիքին և չի ցանկանում առաջին հայացքից պարզ թվացող փաստերի հիման վրա ճանաչել տղայի մեղավորությունը, որից էլ սկսվում ֆիլմի հիմնական իրադարձությունները։

Ֆիլմում հետաքրքիր ձևով ներկայացված է 12 տարբեր բնավորությամբ անհատի կարծիքները և նրանց աշխարհընկալումը ...

Դերասաններ և հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ատենակալ
հերոս դեարսան
1 ատենակալների հանձնաժողովի նախագահ, ֆուտբոլային մարզիչ Մարտին Բոլսամ
2 մեղմ բնավորությամբ բանկի աշխատող Ջոն Ֆիդլեր
3 կոպիտ բնավորությամբ բիզնեսմեն, ով մեծ խնդիրներ ունի իր որդու հետ Լի Ջեյ Կոբբ
4 հավասարակշռված և զուսպ բրոքեր Ի. Գ. Մարշալ
5 ետնախորշերում ապրող երիտասարդ, բասկետբոլի սիրահար Ջեք Կլագմեն
6 շինարար վարպետ, սկզբունքային և խիստ Էդ Բինս
7 անտարբեր վաճառող, սպորտի սիրահար Ջեք Ուորդեն
8 խելացի կեցվածքով ճարտարապետ Հենրի Ֆոնդա
9 իմաստուն և խորաթափանց տարեց մարդ Ջոզեֆ Սուինի
10 ավտոկայանատեղիի տնօրեն, բնավորությամբ մոլեռանդ Էդ Բեգլի
11 ժամագործ, հայերենասեր քաղաքացի Իրժի Վոսկովեց
12 անկայուն բնավորությամբ գրասենյակային աշխատող Ռոբերտ Վեբբեր

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 16 մրցանակ, ներկայացված է եղել ևս 6-ի, որոնց թվում

2007 թվականին ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ընդգրկվել է ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակած վարնակիշային ցանկերում և բարձր է տեղեր է զբաղեցնում տարբեր ինտերնետային կայքերի ցանկերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Making Movies, by Sidney Lumet. (c) 1995, ISBN 978-0-679-75660-6
  • Ellsworth, Phoebe C. (2003). "One Inspiring Jury [Review of ‘Twelve Angry Men’]". Michigan Law Review 101 (6)։ 1387–1407. JSTOR 3595316. In depth analysis compared with research on actual jury behaviour.
  • Readings on Twelve Angry Men, by Russ Munyan, Greenhaven Press, 2000, ISBN 978-0-7377-0313-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]