Երդվյալ ատենակալներ
Արտաքին տեսք
Երդվյալ ատենակալներ, բուրժուական դատարաններում քրեական (որոշ երկրներում նաև քաղաքացիական) գործերի դատաքննությանը ներգրավված քաղաքացիներ։
Երդվյալ ատենակալների կոլեգիան որոշում է միայն ամբաստանյալի մեղավոր կամ անմեղ լինելու հարցը, իսկ դատավորների կոլեգիան, այդ որոշման հիման վրա, կայացնում է դատավճիռ։ Բուրժուական հարաբերությունների նախնական շրջանում երդվյալ ատենկալների ինստիտուտը նպատակ ուներ դատական իշխանությունը զերծ պահել ֆեոդալների ազդեցությունից՝ «ժողովրդի ներկայացուցիչներին» դատաքննությանը մասնակից դարձնելու միջոցով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 544)։ |