Իզաբելլա Ռոսսելլինի
Իզաբելլա Ռոսսելլինի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 18, 1952[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, կինոռեժիսոր, գրող, ինքնակենսագիր, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ՝ | Ռեյչել Կարսոնի մրցանակ |
IMDb։ | ID 0000618 |
Իզաբելլա Ֆյորելլա Էլետտրա Ջովաննա Ռոսսելլինի (իտալ.՝ Isabella Fiorella Elettra Giovanna Rossellini, հունիսի 18, 1952[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի կինոդերասանուհի և մոդել:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1952 թվականի հունիսի 18-ին շվեդական հայտնի դերասանուհի Ինգրիդ Բերգմանի և իտալացի կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսսելլինիի ընտանիքում: Նա ունի երկվորյակ քույր՝ Իզոտտա: Նրա ճանաչված դերերից մեկը խաղացել է Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» (1986) ֆիլմում:
1979-1983 թվականներին ամուսնացած էր ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ: Վերջինիս հետ ամուսնալուծվելուց հետո Իզաբելլան ամուսնացավ Ջոն Վիդեմաննի հետ, նրանք ունեցան դուստր՝ Էլետտրային: Ավելի ուշ հանդիպում էր Դեյվիդ Լինչի, Գարի Օլդմենի և Գրեգորի Մոշերի հետ:
Ռոսսելլինին հաճախ էր հայտնվում՝ Vogue, Marie Claire, Harper's Bazaar, Vanity Fair ամսագրերի շապիկներին: 1982 թվականից նա դառնում է Lancome կոսմետիկ ընկերության գովազդային դեմք: Նրա դուստր Էլետտրա Վիդեմանն-Ռոսսելլինին նույնպես ներկայացնում է այդ ընկերության արտադրանքը:
Իզաբելլա Ռոսսելլինին հանդիսանում է երեք գրքերի հեղինակ: 1997 թվականին հրատարակվեցին մեմուարները՝ «Some of Me»: 2002 թվականին լույս տեսավ դերասանուհու երկրորդ գիրքը՝ «Looking at Me», նվիրված լուսանկարներին ու լուսանկարիչներին: 2006 թվականին Իզաբելլան հրատարակեց իր հորը նվիրված վեպ՝ «Remembering Roberto Rossellini»: Իզաբելլան հանդիսանում է վայրի բնության պաշտպանության շարժման ակտիվիստ: Նա «Seduce me» մինի-սերիալի հեղինակն է, որը նվիրված են կենդանիների որոշ տեսակների բազմացման յուրահատկություններին:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանական աշխատանքներ.
- 1985 - Սպիտակ գիշերները/ White Nights-Դարյա Գրինվուդ
- 1986 - Կապույտ թավիշ/ Blue Velvet-Դարոտի Վալլենս
- 1987 - Լավ տղաները չեն պարում/ Tough Guys Don’t Dance-Մեդելին Ռեջենսի
- 1987 - Սիեստա/ Siesta-Մերի
- 1989 - Բարեկամները/ Cousins-Մարիա Խարդի
- 1990 - Սրտով Վայրենիներ/ Wild At Heart-Պերդիտա Դուրանգո
- 1991 - Վենետիկի պաշարումը/ Caccia alla vedova- Ռոզաննա
- 1992 - Մահը սազում է նրան / Death Becomes Her- Լիզլ ֆոն Րումեն
- 1993 - Անմեղքը/ The Innocent- Մարիա Տեմպիո
- 1996 - Ընկերներ/ Friends- Կամեո
- 1997 - Օդիսսեյա/ The Odyssey-Աֆինա
- 1998 - Թողված ուղեբեռը/ Left Luggage- Տիկին Կալման
- 1998 - Ինքնակոչը/ The Impostors- Շղարշով թագուհին
- 1998 - Վեհափառ Մեռլինը/ Merlin-Նիմուեյ
- 2002 - Վերջին ասպետը/ Don Quixote-Դքսուհի
- 2002 - Կայսրություն/ Empire- Կոլումբիացին
- 2002 - Նապոլեոն/ Napoléon-Ժոզեֆինա
- 2004 - Կանանց սիրելին/ Roger Dodger- Ջոյս
- 2004 - Երկրածովի կախարդը/ Legend of Earthsea- Գերագույն քրմուհի Տար
- 2005 - Այծի տոնը/ Fiesta del chivo-Ուրանիա
- 2008 - Պատահական ամուսին/ The Accidental Husband- Գրետա Բոլենբեքքեր
- 2008 - Սիրեկաններ/ Two Lovers-Ռուտ Քրեդիտոր
- 2010 - Կենտ թվերի միայնությունը/ La solitudine dei numeri primi
- 2011 - Ուշացած ծաղիկները/ Late Bloomers
- 2011 - Սալորաչիչով ճուտիկ/ Poulet aux prunes
- 2012 - Համր Կյանք/ Silent Life[6]
- 2012 - Նոնո - խուզարկու-տղա/ Nono, het Zigzag Kind-Լոլա Չիպերոլա
- 2013 - Թշնամի/ Enemy-Ադամի մայրը
- 2013 - Սև Ցուցակ/ The Blacklist/ Ֆլորիանա Կամպո
- 2015 - Ջոյ/ Joy/Տրուդի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 RKDartists
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118880810 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Isabella_Rossellini
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-18-ին։ Վերցված է 2021-01-26
|