Պարզ թվերի մենությունը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պարզ թվերի մենությունը
La solitudine dei numeri primi
Կենտ թվերի մենությունը.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանրդրամա
Թվական2010 և օգոստոսի 11, 2011[1]
Լեզուիտալերեն
ՌեժիսորSaverio Costanzo?[2][3][4]
ՊրոդյուսերՖաուստո Բրիցցի
Սցենարի հեղինակSaverio Costanzo? և Paolo Giordano?
ԴերակատարներAlba Rohrwacher?[5][3][4], Luca Marinelli?[5][3][4], Aurora Ruffino?[5][3][4], Իզաբելլա Ռոսսելլինի[5][3], Maurizio Donadoni?[5][3], Ֆիլիպպո Տիմի[5], Andrea Jublin? և Tommaso Neri?[5][3][4]
ՕպերատորՖաբիո Չյանկետտի
ԵրաժշտությունՄայք Փաթոն
Պատմվածքի վայրԹուրին
ԿինոընկերությունMedusa Film և Sky Cinema?
Տևողություն118 րոպե

«Պարզ թվերի մենությունը», «Կենտ թվերի մենությունը» (իտալ.՝ La solitudine dei numeri primi), 2010 թվականին ռեժիսոր Սավերիո Կոստանցոյի[6] նկարահանած իտալական դրամա՝ հիմնված իտալացի գրող Պաոլո Ջորդանոյի համանուն վեպի վրա: Վենետիկի 67-րդ կինոփառատոնում ֆիլմն առաջադրվել է «Ոսկե առյուծ» անվանակարգում[7]:

2011 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» անվանակարգում[8]:

Ֆիլմի վերնագիրը բացատրվում է այն պնդմամբ, որ Ալիսն ու Մատտիան կարծես մաթեմատիկական երկվորյակներ լինեն. երկուսն էլ միայնակ են, մոտ են իրար, բայց բաժանված են զույգ թվով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանված է 1984, 1991, 2001 և 2009 թվականների Իտալիան:

Մատտիան և Ալիսը (երեխաներ՝ 1984, պատանիներ՝ 1991) մեկուսացել են շրջապատող աշխարհից:

Մատտիան, մանուկ հասակում այգում միայնակ թողնելով հաշմանդամ քրոջը, կորցնում է նրան: Նա դարձել է հաջողակ գիտնական, սակայն այդ միտքը դեռ տանջում է նրան:

Երեխա հասակում չմշկելիս Ալիսի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով նա կաղում է և ազդրին սպի ունի: Դեռահաս տարիքում դասընկերուհիները հետապնդում են նրան:

Մատտիան և Ալիսը հանդիպում են դեռահաս տարիքում և դառնում ընկերներ, սակայն նրանց ընկերությունն ընդհատվում է, երբ Մատտիան գնում է Գերմանիա աշխատելու: Ութը տարի անց Ալիսը նրան Իտալիա վերադառնալու խնդրանքով կարճ երկտող է գրում: Մատտիան վերադառնում է: Նրանք վերամիավորվում են:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբա Ռորվախեր՝ Ալիս (չափահաս)
  • Արիանա Նաստրո՝ Ալիս (պատանի)
  • Լուկա Մարինելլի՝ Մատտիա Բալոսինո (չափահաս)
  • Վիտտորիո Լոմարտիրե՝ Մատտիա (պատանի)
  • Մարտինա Ալբանո՝ Ալիս (երեխա)
  • Տոմմազո Ների՝ Մատտիա (երեխա)
  • Ավրորա Ռուֆինո՝ Վիոլա
  • Գորգիա Պիցցո՝ Միքելա
  • Իզաբելլա Ռոսսելլինի՝ Ադել
  • Մուրիցիո Դոնադոնի՝ Ումբերտո
  • Ռոբերտո Սբարատտո՝ Պիետրո
  • Գորգիա Սենեսի՝ Էլենա
  • Անդրեա Ջուբլին՝ Ֆաբիո
  • Ֆիլիպպո Տիմի՝ խեղկատակ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսերներ՝ Մարիո Ջանանի, Ֆիլիպ Քրոյցեր, Անն-Դոմինիկ Տուսեն
  • Ռեժիսոր՝ Սավերիո Կոստանցո
  • Սցենարի հեղինակներ՝ Սավերիո Կոստանցո
  • Օպերատոր՝ Ֆաբիո Չանկետտի
  • Երաժշտությունը` Մայք Փաթոն
  • Հնչյունը` Ջանլուկա Բազիլի
  • Մոնտաժը` Ֆրանչեսկա Կալվելլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]