Ժաննա դ'Արկ (ֆիլմ, 1948)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ժաննա դ'Արկ
անգլ.՝ Joan of Arc
Coming in 1949 - Joan of Arc, starring Ingrid Bergman.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2] և կենսագրական ֆիլմ
Թվական1948, նոյեմբերի 11, 1948[3], սեպտեմբերի 2, 1950[3] և հոկտեմբերի 15, 1950[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎիկտոր Ֆլեմինգ[1][4][2]
ՊրոդյուսերՈւոլթեր Վանգեր
Սցենարի հեղինակՄաքսվել Անդերսոն
ԴերակատարներԻնգրիդ Բերգման[4][2], Խոսե Ֆերրեր, Francis L. Sullivan?[4], Ջորջ Կուլուրիս, Ջին Լոքհարթ, J. Carrol Naish?[4], Ուորդ Բոնդ[4], Hurd Hatfield?, Cecil Kellaway?, Jimmy Lydon?, Rand Brooks?, Այրին Ռիչ, John Ireland?, Ֆրենկ Պուլյա, Leif Erickson?, Ալան Նապյե, William Conrad?, Ստյուարտ Հոլմս, James Kirkwood?, Stella LeSaint?, Մեթ Մուր, Shepperd Strudwick?, John Emery?, Սելենա Ռոյլ, Robert Barrat?, Նեստոր Պայվա, Richard Ney?, Հենրի Բրենդոն, Dennis Hoey?, Herbert Rudley?, Ֆրեդերիկ Ուորլոք, Ջորջ Զուկկո, Ջոն Էմերի, Լոն Փոֆ, Ռիչարդ Դեր, Ռոման Բոնեն, Ռասել Սիմփսոն, Թեյլոր Հոլմս, Մեթ Մուր[5], Houseley Stevenson?[5], Ջեֆ Քորի[5], Herbert Rawlinson?[5], George Barrows?[5], Ռիչարդ Ալեքսանդր[5], Frances Morris?[5], Լեսթեր Դոր[5], Minerva Urecal?[5], Չարլզ Վագենհեյմ[5], Ֆրենկ Մարլոու[5], Էթան Լայդլոու[5], Ռոբերտ Բայս[5], George Magrill?[5], Ուիլյամ Վագներ[5], Մորիս Անկրում[5], Herman Hack?[5], Ֆրենկ Հեգնի[5], Մերի Ֆիլդ[5], Bob Burns?[5], Philip Bourneuf?[5], Nicholas Joy?, Քլենսի Կուպեր, Արթուր Սպեյս, Vernon Steele?, Ray Saunders?, Ray Teal?, Thomas Browne Henry?, Gregg Barton?, Colin Keith-Johnston?, Aubrey Mather?, Bill Kennedy? և Լուիս Փեյն
ՕպերատորՈւինթոն Հոխ, William V. Skall? և Ժոզեֆ Վալենտայն
ԵրաժշտությունՀյուգո Ֆրիդհոֆեր
ՄոնտաժՖրենկ Սալիվան
ԿինոընկերությունRKO Pictures
Տևողություն132 րոպե
Բյուջե4 650 506 $
Commons-logo.svg Joan of Arc (1948 film) Վիքիպահեստում

«ժաննա դ'Արկ» (անգլ.՝ Joan of Arc), ամերիկական պատմական ֆիլմ՝ նկարահանված 1948 թվականին։ Ֆիլմի հեղինակը Վիկտոր Ֆլեմինգն է, սցենարի հեղինակն է Մաքսվել Անդերսոնը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է ֆրասնիական Հարյուրամյա պատերազմի հերոսուհու՝ Ժաննա դ'Արկի մասին։ Նա վստահ էր, որ ուղարկված էր Աստծո կողմից ՝ փրկելու համար Ֆրանսիան Անգլիայից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինգրիդ Բերգման — ժաննա դ'Արկ
  • Ֆրանսիս Սալլիվան — Պիեր Կոշոն
  • Քերոլ Նեշ  — կոմս Լյուքսեմբուրգ
  • Ուրորդ Բոնդ — Էտյեն դ'Բինյոլ
  • Շեպերդ Ստրադուիկ — հայր Մասյե
  • Ջին Լոկհարդ — Ջորջ Տրեմույ
  • Ջոն Էմերի — դուքս Անալսոն
  • Լեյֆ Էրիկսոն — Ժան դ'Դյունուա
  • Սեսիլ Քելլուեյ— 'Ժան լ'Մեստր
  • Խոսե Ֆերեր — Կարլ VII
  • Սելենա Ռոիլ — Իզաբել դ’Արկ
  • Ռոբերտ Բերրատ— Ժակ դ'Արկ
  • Ջեմմի Լայդոն — Պիեր դ'Արկ
  • Ռուեն Բրուսկ —Ժան դ'Արկ
  • Ռոման Բոեն — Դյուրան Լասկար
  • Այրին Ռիչ—Եկատերինա Ռոյերա
  • Նեստոր Պայվի  — Անրի Ռոյերա
  • Ջոն Այրլենդ[ — կապիտան Ժան դ'Բուսսակ
  • Հենրի Բրենդոն—կապիտան Ժիլ դ'Ռե
  • Վիլյամ Կոնրադ  — Գիյոմ Էրար
  • Ջորջ Կուլուրիս — ս'ր Ռոբեր դ'Բոդրիկուր
  • Ռասսել Սիմսոն — ծերունի
  • [Ռիչարդ Դերր — Ժան դ'Մեց, ժաննայի համախոհ
  • Ալեն Նապյե — դուքս Ուորիկ
  • Թեյլոր Հոլմս  —Ջոն, եպիսկոպոս
  • Ջորջ Զուկկո  — ոստիկան Կլերվո
  • Ֆրանկ Ապուլի — Նիկոլյա Ուպվիլ
  • Ֆրեդերիկ Վորլոկ  — դուքս Բեդֆորդ
  • Հերբերդ Ռուդլի  — Իսամբարդ դ'լաՊիեր
  • Դեննիս Հոյ  — ս'ր Վիլյամ Գյասդեյլ
  • Ռիչարդ Նեյ —Շարլ Բուրբոն

Քննադատական ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վերաբերյալ ժամանակակից քննադատների հիմնական դիտարկումներից մեկն այն է, որ նկարահանումների ժամանակ Բերգմանը 33 տարեկան էր, գրեթե կրկնակի մեծ, քան պատմական հերոսուհին։ Շվեդ դերասանուհին ավելի ուշ՝ 39 տարեկանում իտալական ֆիլմում 1954 թվականին կատարում է իր դերը Giovanna d’Arco al rogo: Սակայն գրաքննադատները 1948 թվականին այս փաստին քննադատորեն չեն մոտեցել. այս ժամանակաշրջանում մեծահասակ դերասանուհիները հաճախ էին դեռահասների դերեր խաղում։ Այս երևույթը բավական տարածված էր ոչ միայն ամերիկյան ֆիլմերում, օրինակ, քսանչորսամյա Ջենիֆեր Ջոնսը 1943 թվականին «Բերնադետտի երգը» ֆիլմի համար ստացել է «Օսկար»՝ որպես լավագույն դերասանուհի։ ԽՍՀՄ-ում միևնույն ժամանակ Յանինա Ժեյմոն 37 տարեկանում խաղացել է 16 տարեկան Մոխրոտի դերը։

Որոշ գրախոսներ քննադատում էին ֆիլմը սյուժեի դանդաղ ընթացքի և զարգացման համար։ Ըստ նրանց` ֆիլմը լի էր երկխոսություններով[6][7]։ Այս կարծիքին էր հիմնականում ժամանակակից քննադատ Լեոնարդ Մելտինը։ Նրա խոսքերով` ֆիլմում քիչ են տեսարանային և սյուժետային հատվածները[8]։

Ֆիմլի վարձույթի վնասը կազմել է շուրջ 2.48 միլիոն դոլար[9]։

Անվանակարգեր և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած վարձույթի վնասին և քննադատների կարծիքներին՝ ֆիլմը առաջադրվել է մի շարք անվանակարգերում է ստացել մի քանի մրցանակ.

ԱՄՆ Ֆիլմերի քննադատների ազգային խորհրդի մրցանակ
1948 թվականին «10 լավագույն ֆիլմ» անվանակարգ[10]
1949 թ. Ամերիկյան կինեմատոգրաֆիայի ակադեմիայի մրցանակ («Օսկար»)
  • «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում (Խոսե Ֆերրեր)
  • « Բեմադրող ռեժիսորի լավագույն աշխատանք (գունավոր ֆիլմ)» անվանակարգում (Ռիչարդ Դեյ,Քեյսի Ռոբերտս, Յոզեֆ Քիշ)
  • «Լավագույն մոնտաժ» անվանակարգում (Ֆրենկ Սալլիվան)
  • «Դրամատիկական կամ երգիծական ֆիլմերում լավագույն երաժշտություն» անվանակարգում «Հյուգո Ֆրիդխոֆեր»
  • «Լավագույն օպերատորական աշխատանք (գունավոր ֆիլմ)» անվանակարգում (Ժոզեֆ Վալենտայն, Վիլյամ Սկալլ, Ուինտոն Խոուկ)
  • «Հագուստի լավագույն դիզայն (գունավոր ֆիլմ)» անվանակարգում (Դոտորի Ժենիքս Բարբարա Կարինսկա)
  • Հատուկ մրցանակ ֆիլմի պրոդյուսեր Վոլտեր Վագներին
1950թ. «Բեմբի» պրեմիա Գերմանիայում
Երկրորդ' տեղ «'Լավագույն կանացի դերակատար» անվանակարգում (Ինգրիդ Բերգման)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]