Ռենե Կլեման
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեման (այլ կիրառումներ)
ֆրանսերեն՝ René Clément | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 18, 1913[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բորդո[4] |
| Մահացել է | մարտի 17, 1996[1][2][3][…] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Մոնտե Կառլո |
| Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 0167496 |
Ռենե Կլեման (René Clément, մարտի 18, 1913[1][2][3][…], Բորդո[4] - մարտի 17, 1996[1][2][3][…], Մոնտե Կառլո), ֆրանսիացի կինոռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենե Կլեմանը ծնվել է 1913 թվականին Բորդոյում (Ֆրանսիա)։ Փարիզի գեղարվեստի դպրոցի ճարտարապետական դասընթացներից հրաժարվելով, նա աշխատանքի է անցնում կինոյում, որպես օպերատոր։ Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1937-1945 թվականներին նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում «Խնամիր քո ձախը», որն արժանացել է մրցանակի։ Կլեմանին ճանաչում բերած առաջին ռեժիսորական աշխատանքը «Ճակատամարտ ռելսերի վրա» (1946) ֆիլմն է, որ պատմում է գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի երկաթուղայինների պայքարի մասին։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում երկրորդ համաշխարհային պատերազմի թեման («Նզովյալները», 1947 թվականին Կաննի երկրորդ միջազգային կինոփառատոնում արժանացել է Մեծ մրցանակի), «Հանգիստ հայրը (1946), «Ապակյա դղյակը» (1950), «Պարոն Ռիպուա (1954), «Ամբարտակ Խաղաղականի դեմ (1958), «Լիակատար արև» (1960), «Ինչ ուրախալի է ապրելը» (1961) «Արգելված խաղեր», 1952, «Օր և ժամ», (1963), «Արդյոք Փարիզը վառվում է (1966), «Անձրևի ճանապարհորդը» (1970), «Բարի օր» (1970), «Տունը ծառերի տակ (1971), «Նապաստակի վազքը դաշտի միջով» (1972), «Զոզոն և Պենելոպը» (1974), «Ձախակողմյան մարդը (1976 թվականին, ըստ Խոզե Լուիս դը Վիլալոնգայի համանուն վեպի) և «Արյունակիցը» (1977) կինոնկարները։ Է. Զոլայի լավագույն էկրանավորողն է («Ժեր-վեզա», 1956, ըստ «Թակարդ» վեպի)։ Ռենե Կլեմանը մեծ երախտիք ունի նաև դերասանական և ռեժիսորական կադրեր պատրաստելու գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Клеман Рене // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Կլեման» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 478)։ |
- Մարտի 18 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Բորդո քաղաքում ծնվածներ
- Մարտի 17 մահեր
- 1996 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Օսկարակիրներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ