Փոքրիկ Կեսար
Փոքրիկ Կեսար անգլ.՝ Little Caesar | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | քրեական ֆիլմ[1] և դրամա[1] |
Թվական | 1931, հունվարի 3, 1931[2], հունվարի 25, 1931[2] և մարտի 21, 1931[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մերվին Լերոյ[1][3][4] |
Պրոդյուսեր | Հել Ուոլլիս, Դերիլ Զանուք և Warner Bros. |
Սցենարի հեղինակ | Ֆրենսիս Էդվարդ Ֆարագո |
Դերակատարներ | Էդվարդ Գ. Ռոբինսոն[3][4][5], Douglas Fairbanks Jr.?, Glenda Farrell?[5], Sidney Blackmer?[4][5], Ջորջ Է. Սթոուն[5], Ստենլի Ֆիլդս[4][5], Ralph Ince?[5], Արմանդ Կալից[5] և William Collier Jr.? |
Օպերատոր | Թոնի Գաուդիո |
Երաժշտություն | Ernö Rapée? |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Կինոընկերություն | First National Pictures |
Տևողություն | 79 րոպե |
Բյուջե | 281 000 $ |
Շահույթ | 752 000 $ |
Little Caesar (film) Վիքիպահեստում |
Փոքրիկ Կեսար (անգլ.՝ Little Caesar), պատմության մեջ առաջին ձայնային գանգստերական ֆիլմը, որը բեմադրվել է Մերվին Լը Ռոյի կողմից WR Burnett վեպի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 1931 թվականի հունվարի 9-ին։ Էդվարդ Ռոբինսոնը խաղացել է գլխավոր դերը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանր հանցագործ Կեսար Էնրիկո Բանդելլոն, որը հայտնի է որպես Ռիկո, և նրա ընկեր Ջո Մասարան տեղափոխվում են Չիկագո` հաջողություն փնտրելու։ Նրանք միանում են Սեմ Վետտորի բանդային, բայց Ջոն, ով երազում է դառնալ պարուհի, ավելի շատ հետաքրքրում է փառքն ու կանայք։ Նա հանդիպում է Օլգային և հեռանում խմբից։ Միևնույն ժամանակ, Ռիկոն արագորեն ստանձնում է Սեմի կազմակերպության ղեկավարի պաշտոնը և տեղ է գրավում Չիկագոյի հանցավոր արհմիության վերնամասում։ Միևնույն ժամանակ, նրա մոտ աճում է վստահությունը, որ մի օր Ջոն կդավաճանի իրեն…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Գ. Ռոբինսոն` Ռիկո
- Դուգլաս Ֆերբենքս կրտսեր` Ջո Մասսարա
- Գլենդա Ֆարել` Օլգա Սմասոֆֆ
- Ուիլյամ Կոլիեր` Տոնի Պասսա
- Սիդնեյ Բլեքմեր` Բուգ-Բոյ
- Ռալֆ Ինս` Պում Մոնմանա
- Թոմաս Ջեքսոն` Սերժանտ Ֆլաերտու
- Ջորջ Սթուուն` Օմերո
- Ստենլի Ֆիլդս` Սեմ Վետտորու
Ընկալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի կինոքննադատ Ջերալդ Փիրին, սցենարի գրքի հրատարակության նախաբանում, Ռիկոյին բնութագրում է, որպես «դեպրեսիայի խորհրդանիշ, բոլորովին անկայուն, միայնակ և լքված մարդ»[6]։
Ֆրանսիացի կինոքննադատ Ժակ Լուրսելը «Փոքրիկ Կեսարը» համեմատելով «Հասարակության թշնամի» ֆիլմի հետ, նշում է, որ Լերոյը ստեղծել է հրեշավոր դաժան մարդու դիմանկարը, որը ոչ միայն փող է տենչում, այլև իշխանություն, հռչակ և փառք։ «Նրան ավելի շատ կործանում է հպարտությունը, քան դաժանությունը»[7]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օսկար»
- 1931 թվական - Լավագույն ադապտացված սցենար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0021079/
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 http://stopklatka.pl/film/maly-cezar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.cinematografo.it/cinedatabase/film/piccolo-cesare/31656/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt0021079/fullcredits
- ↑ Жак Лурселль Авторская энциклопедия фильмов Т.1. — С. 903. — ISBN 978-5-904175-02-3
- ↑ Жак Лурселль Авторская энциклопедия фильмов Т.1. — С. 902. — ISBN 978-5-904175-02-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ Կեսար» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1930-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1931 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր