Գորդոն Սոյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորդոն Սոյեր
Ծննդյան թիվ՝օգոստոսի 27, 1905(1905-08-27)
Ծննդավայր՝Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝մարտի 15, 1980(1980-03-15) (74 տարեկան)
Վախճանի վայր՝Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հնչյունային օպերատոր և ճարտարագետ
Պարգևներ՝
IMDb։ID 0768167

Գորդոն Է. Սոյեր (անգլ.՝ Gordon E. Sawyer, օգոստոսի 27, 1905(1905-08-27), Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 15, 1980(1980-03-15), Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունային օպերատոր, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոն Սոյերը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում։ Իր գրեթե ողջ կյանքում Գորդոն Սոյերն աշխատել է որպես հնչյունային օպերատոր և ղեկավար Սեմյուել Գոլդուինի ձայնագրման ստուդիայում (Samuel Goldwyn Studio Sound Department)[1]։ «Եպիսկոպոսի կինը» (1947), «Ֆորտ Ալամո» (1960) և «Վեսթսայդյան պատմություն» (1961) ֆիլմերի ստեղծմանը մասնակցելու համար երեք անգամ արժանացել է «Օսկարի», ինչպես նաև 1946-1967 թվականներին ևս 13 անգամ ներկայացվել է նույն մրցանակի։

Գորդոն Սոյերի մահվանից հետո, ի հիշատակ կինոարտադրության ոլորտում նրա ունեցած բացառիկ ներդրման, Կինոարվեստի և գիտության ակադեմիան սահմանել է Գորդոն Սոյերի անվան մրցանակ, որը շնորհվում է ինժեներ-գյուտարարներին կինոտեխնիկայի զարգացման ու կատարելագործման բնագավառում ունեցած ներդրման համար։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսկար» մրցանակ լավագույն ձայնի համար[2]
1946 Հրաշք մարդը (Wonder Man)[3] Առաջադրված
1947 Մեր կյանքի լավագույն տարիները[4] Առաջադրված
1948 Եպիսկոպոսի կինը[5] Հաղթանակ
1951 Շատ անձնական գործ[6] Առաջադրված
1952 Ես ուզում եմ քեզ[7] Առաջադրված
1953 Հանս Քրիստիան Անդերսեն[8] Առաջադրված
1957 Ընկերական հորդոր[9]
Անվանակարգ
1958 Մեղադրող կողմի վկա[10] Առաջադրված
1959 Ես ուզում եմ ապրել[11] Առաջադրված
1960 Պորգի և Բես[12]
Անվանակարգ
1961 Ֆորտ Ալամո[13]
Հաղթանակ
Բնակարան[13] Առաջադրված
1962 Վեսթսայդյան պատմություն[14]
Հաղթանակ
Մանկական ժամ[14] Առաջադրված
1964 Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է[15] Առաջադրված
1967 Հավայի[16] Առաջադրված
  • 1978 թվականին Ամերիկյան կինոակադեմիան Գորդոն Սոյերին պարգևատրել է Երախտագիտության մեդալով (Medal of Commendation) որպես երախտագիտության նշան ակնառու ավանդի և Կինեմատոգրաֆական արվեստների ու գիտությունների ակադեմիայի բարձր չափանիշների պահպանման գործում նվիրվածության համար[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sound-On-Film by Vincent LoBrutto (1994)
  2. Academy Awards Database: Samuel Goldwyn Studio Sound Department, Gordon Sawyer, Sound Director(չաշխատող հղում)
  3. «The 18th Academy Awards (1946) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «The 19th Academy Awards (1947) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «The 20th Academy Awards (1948) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «The 23rd Academy Awards (1951) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «The 24th Academy Awards (1952) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «The 25th Academy Awards (1953) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «The 29th Academy Awards (1957) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «The 30th Academy Awards (1958) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «The 31st Academy Awards (1959) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «The 32nd Academy Awards (1960) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  13. 13,0 13,1 «The 33rd Academy Awards (1961) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  14. 14,0 14,1 «The 34th Academy Awards (1962) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  15. «The 36th Academy Awards (1964) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «The 39th Academy Awards (1967) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  17. Academy Awards Database: Gordon E. Sawyer(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]