Jump to content

Ջոզեֆ Քոթեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Քոթեն
անգլ.՝ Joseph Cotten
Ծնվել էմայիսի 15, 1905(1905-05-15)[1][2][3][…]
ԾննդավայրՓիթսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 6, 1994(1994-02-06)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎիրջինիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, սցենարիստ, ինքնակենսագիր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, ռադիոհաղորդավար և դերասան
ԱշխատավայրԴաշնային թատերական նախագիծ
Ծնողներհայր՝ Joseph Cheshire Cotten, Sr.?, մայր՝ Sally Whitworth Willson?
Ամուսին(ներ)Patricia Medina?
Երեխա(ներ)Judith Lenore LaMonte?
Պարգևներ և մրցանակներ

Ջոզեֆ Քոթեն (անգլ.՝ Joseph Cheshire Cotten, մայիսի 15, 1905(1905-05-15)[1][2][3][…], Փիթսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ - փետրվարի 6, 1994(1994-02-06)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան։

Սկզբնական հաջողությունը ձեռք է բերում խաղալով Բրոդվեյի բեմերում, իսկ նրա մասնակցությամբ հենց առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քաղաքացի Քեյնը», նրան հաջողություն ու ճանաչում է բերում կինոյում։

Կենսագրություն և աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Քոթենը ծնվել է 1905 թվականին։ Վաշինգտոնի Հիքման դերասանական ստուդիան ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է որպես գովազդային գործակալ։ Հաջորդիվ աշխատել է որպես թատրոնի քննադատ, ինչը նրան ոգեշնչել է ավելի ակտիվ մասնակցել թատերական ներկայացումներին որպես դերասան, սկզբում Վիրջինիայում, ապա Նյու Յորքում։

Համագործակցություն Օրսոն Ուելսի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոզեֆ Քոթեն
«Օրսոն Ուելսը համարում է իր լավագույն ֆիլմը «Քաղաքացի Քեյնը»,
Ալֆրեդ Հիչքոքը՝ «Կասկածի ստվեր» թրիլլերը,
սըր Քերոլ Ռիդը՝ «Երրորդ մարդը»։
Իսկ այդ բոլոր ֆիլմերում նկարահանվել եմ ես!»

1930 թվականին կայացել է նրա նորամուտը Բրոդվեյում, որտեղ նա ծանոթանում է իր ապագա ընկերոջ՝ Օրսոն Ուելսի հետ։ 1937 թվականին Քոթենը միանում է Ուելսի թատերական խմբակին, մասնավորապես խաղում է գլխավոր դերեր «Կոշկակարի տոնը» և «Հուլիոս Կեսար» ներկայացումներում։ 1938 թվականին նա հաջողությամբ ստանձնում է դեր Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ռադիոներկայացման մեջ, նրան նկատում են «RKO Pictures» կինոընկերությունից, և նույն տարում նրա հետ կնքում են պայմանագիր։

1938 թվականին Քոթենի նորամուտ կայանում է կինոյում կրկին Օրսոն Ուելսի «Չափից շատ Ջոնսոն» կատակերգությունում։ Այդ ֆիլմը չի ունեցել զանգվածային ցուցադրություն և մինչև 2008 թվականը համարվել է չպահպանված[5][6]. Фильм не демонстрировался публично и до 2008 года считался утраченным[5][6]: Մեկ տարի անց Քոթենը վերադառնում է Բրոդվեյմ որտեղ դեր է ստանում Ֆիլիպ Բարիի հաջողված «Ֆիլադելֆիական պատմություն» ներկայացումում։

1940 թվական Օրսոն Ուելսը սկսում է նկարահանել իր կուլտային «Քաղաքացի Քեյնը» ֆիլմը, չնայած ԱՄՆ տարածքում կոշտ քննադատության, ֆիլմը դառնում է 1940-ական թթ. ամերիկյան լավագույն դրամաներից մեկը, իսկ հետագայում կինոքննադատների կողմից 2 անգամ ճանաչվում Ամերիկյան բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ։

Չնայած Օրսոն Ուելսի վերաբերյալ այն կարծիքին որ ուներ շատ բարդ և փոփոխական բնավորություն, նա և Քոթենը երկար տարիներ մնացել են լավ ընկերներ։

Խաղացել է ընդհանուր թվով մոտ 100 ֆիլմում, «Քաղաքացի Քեյնը» ֆիլմից բացի, մյուս նշանավոր ֆիլմերն են «Հրաշալի Էմբերսոնները» 1942, «Կասկածի ստվեր» 1942, «Գազային լույս» 1944, «Մենամարտ արևի տակ» 1946, «Երրորդ մարդը» 1949, «Նիագարա» 1952, «Չարի կնիքը» 1958, «Կամաց, կամաց սիրելի Շառլոտա» 1964, «Տորա, Տորա, Տորա» 1970, «Սարսափելի դոկտոր Ֆայբսը» 1971, «Դրախտի դարպասները» 1980 և այլն։

Նկարահանվել է շատ նշանավոր ռեժիսորների գործերում՝ Ալֆրեդ Հիչքոք, Ջորջ Կյուկոր, Քինգ Վիդոր, Քերոլ Ռիդ, Ռոբերտ Օլդրիչ, Ռիչարդ Ֆլեյշեր, Մայքլ Չիմինո։

Չնայած Քոթենի գլխավոր դերակատարմամբ շատ դասական դարձած ֆիլմերին, նա չի ստացել և չի էլ ներկայացվել Օսկարի։ Նրա միակ հիշարժան կինոմրցանակը Վենետիկի կինոփառատոնի Վոլպիի Գավաթն է։

Հոլիվուդյան փառքի ծառուղում կա նրա անվան աստղ։

Կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին 75-ամյա Քոթենը ավարտեց դերասանական կարիերան և կնոջ՝ Պատրիսիա Մեդիսոնի հետ առանձին էր ապրում Կալիֆորնիայի Վեստվուդ քաղաքում։ 1981 թվականին նա սրտի կաթված տարավ և որոշ ժամանակ զրկվեց նորմալ խոսելու կարողությունից։ 1987 թվականին հրատարակվեց դերասանի ինքնակենսագրությունը, որը միանգամից դարձավ բեսթսելլեր։

Ջոզեֆ Քոթենը մահացել է 1994 թվականի փետրվարի 6-ին թոքաբորբից 88 տարեկան հասակում։ Կնոջ հետ նրանք երեխաներ չեն ունեցել։ Հուղարկավորվել է իր ծննդավայրում՝ Փիթսբուրգ քաղաքում՝ Բլենդսֆորդովյան գերեզմանատանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Joseph Cotten. Vanity Will Get You Somewhere (неопр.). — Mercury House, 1987. — ISBN 0-86287-334-7.
  • Tom Barr. Citizen Cotten. MovieMaker Magazine. New York: MovieMaker Magazine. Дата обращения 13 июля 2005. Архивировано 1 мая 2012 года.
  • John T. Kneebone, et al., eds. Dictionary of Virginia Biography (Richmond: Library of Virginia, 1998-), 3:478-481. ISBN 0-88490-206-4.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 https://www.nytimes.com/1994/02/07/obituaries/joseph-cotten-88-is-dead-actor-on-stage-and-in-films.html
  5. 5,0 5,1 David Kehr (2013, August 7). «Early Film by Orson Welles Is Rediscovered». The New York Times.
  6. 6,0 6,1 Josephine McKenna (2013, August 08). «Unfinished Orson Welles film found in Italy». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Քոթեն» հոդվածին։