Մայքլ Չիմինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մայքլ Չիմինո
MichaelCimino2003.jpg
Ծնվել էփետրվարի 3, 1939(1939-02-03)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էհուլիսի 2, 2016(2016-07-02)[1][4][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԿրթությունԵյլի համալսարան, Եյլի արվեստի դպրոց, Միչիգան նահանգի համալսարան և Westbury High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
ՊարգևներԱրվեստների և գրականության շքանշանի ասպետ, Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ, Օսկար լավագույն ռեժիսորի համար, Օսկար լավագույն ֆիլմի համար, «Ոսկե ազնվամորի» մրցանակ վատագույն ռեժիսորի համար և Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար
IMDbID ID 0001047

Մայքլ Չիմինո (անգլ.՝ Michael Cimino, փետրվարի 3, 1939(1939-02-03)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - հուլիսի 2, 2016(2016-07-02)[1][4][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր, ավելի շատ հայտնի է որպես «Եղնիկի որսորդը» կինոնկարի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականի փետրվարի 3-ին (այլ տվյալներով՝ 1943 թվականի նոյեմբերի 16-ին) Նյու Յորքում։ Ավարտել է Եյլի համալսարանը, որից հետո աշխատել հեռուստատեսության գովազդային գործակալությունում։ Իր կարիերան կինոմատոգրաֆիայում սկսել է սցենարներ գրելով (հիասքանչ կինոժապավեն՝ Դուգլաս Տրամբալլի «Լուռ վազք» ստեղծագործության հիման վրա)։ Նրա առաջին հայտնի գործը եղել է «Շանթաձիգն ու Արագավազը» ֆիլմը (1974 թվական), որտեղ խաղացել է Քլինթ Իսթվուդը:

Չորս տարի անց Չիմինոն նկարահանել է վիետնամական պատերազմի մասին «Եղնիկի որսորդը» ֆիլմը, որը նրան ամենամեծ հաջողությունն է բերել։ Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն և Քրիստոֆեր Ուոքենը։ «Եղնիկի որսորդը» ֆիլմը ստացել է հինգ «Օսկար» (այդ թվում՝ լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր անվանակարգերում), իսկ անձամբ Չիմինոյին «United Artists» գործակալության կողմից ֆինանսական հնարավորություն է տրվել հաջորդ՝ «Դրախտի դարպասները» ֆիլմի նկարահանման աշխատանքներն սկսելու համար։

Սակայն այն ժամանակ շատ մեծ ՝ 40 միլիոն դոլարով նկարահանված «Դրախտի դարպասները» ֆիլմը(1981 թվական) սարսափելի ձախողվել է։ Դա էլ բերել է «United Artists» գործակալության սնանկացման և շատ լուրջ ազդել Չիմինոյի հեղինակության վրա։

1980-ական թվականներին ռեժիսորը ներկայացրել է «Վիշապի տարին» ֆիլմը (1985 թվական)` գլխավոր դերում Միքի Ռուրկը, և Մարիո Պյուզոյի վեպի հիման վրա նկարահանված «Սիցիլիացին» (1987 թվական) ֆիլմը՝ Քրիստոֆեր Լամբերի մասնակցությամբ։ 1990 թվականին ներկայացրել է Ուիլյամ Ուայլերի «Հուսահատության ժամեր» նույնանուն ֆիլմի վերափոխված տարբերակը, որտեղ խաղացել են Միքի Ռուրկը և Էնթոնի Հոփքինսը։ 1996 թվականին ռեժիսորը նկարահանել է «Արև որսացողը» սրընթաց գործողություններով դրաման։

2007 թվականին Չիմինոյի նկարահանած «Թարգմանություն չի պահանջվում» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Յուրաքանչյուրին՝ իր կինոն» կինոալմանախի ցանկում։

Մահացել է 2016 թվականի հուլիսի 2-ին՝ 78 տարեկան հասակում,իր տանը՝ մտերիմներով շրջապատված։

Ֆիլմերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974- «Շանթաձիգն ու Արագավազը»
  • 1978- «Եղնիկի որսորդը»
  • 1980- «Դրախտի դարպասները»
  • 1985- «Վիշապի տարին»
  • 1987- «Սիցիլիացին» (Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա նկարահանված)
  • 1990- «Հուսահատության ժամեր»
  • 1996- «Արև որսացողը»
  • 2007- «Թարգմանություն չի պահանջվում»(«Յուրաքանչյուրին՝ իր կինոն» կինոալմանախից մի էպիզոդ)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972- «Լուռ վազք»
  • 1973- «Վերին ուժ»
  • 1980- «Պատերազմի շներ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]