Ռութ Ուորիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Ուորիք
Ծննդյան թիվ՝հունիսի 29, 1916(1916-06-29)[1][2]
Ծննդավայր՝Սենթ Ջոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հունվարի 15, 2005(2005-01-15)[1][2] (88 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, ինքնակենսագիր և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0913095

Ռութ Էլիզաբեթ Ուորիք (անգլ.՝ Ruth Elizabeth Warrick ; հունիսի 29, 1916(1916-06-29)[1][2], Սենթ Ջոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ - հունվարի 15, 2005(2005-01-15)[1][2], Նյու Յորք շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և քաղաքական ակտիվիստ։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին «Իմ բոլոր երեխաները» / All My Children հեռուստասերիալում Ֆեբ ԹայլերՈւոլինգֆորդի դերի տպավորիչ կատարման շնորհիվ, դերակատարում, որով կանոնավոր կերպով հանդես է եկել 1970 թվականից մինչև իր մահվան տարին՝ 2005 թվականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Ուորիքն իր ստեղծագործական գործունեությունն սկսել է 1940-ականների սկզբին, ռադիոյում, հանդես գալով որպես երգչուհի, 1941 թվականին էլ առաջին անգամ նկարահանվել է կինոյում՝ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» դրամա-ֆիլմում։ 1940-ականների ողջ ընթացքում նա շարունակել է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում, իսկ 1950-ականներին տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ առաջին մեծ հաջողությանը հասել է 1965 թվականին. «Peyton Place» սերիալում դերասանուհին երեք տարի հաջորդաբար մարմնավորել է Հաննա Քորդին և այդ տպավորիչ դերակատարման համար 1967 թվականին առաջին անգամ առաջադրվել «Էմմի» մրցանակի։

1971 թվականին Ռութ Ուորիքին վստահվել է Ֆիբի Թայլեր Ուոլինգֆորդի դերը «Իմ բոլոր երեխաները» սերիալում, և դա դարձել է նրա միակ դերը հաջորդած 35 տարիների ընթացքում։ Այս դերի համար դերասանուհին երկու անգամ առաջադրվել է ցերեկային Էմմի մրցանակի, սակայն այդպես էլ չի ստացել այդ պատվավոր հեռուստատեսային մրցանակը։ Միայն 2004 թվականին նա արժանացել է հատուկ Էմմի մրցանակի՝ ստեղծագործական իր ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած դերասանական նվաճումների համար։ Վերջին անգամ նա հեռուստասերիալում նկարահանվել է 2005 թվականի հունվարի 5-ին՝ շոուի երեսունհինգամյակին նվիրված դրվագում, իսկ նույն ամսվա 15-ին մահացել է Նյու Յորքի իր բնակարանում, 88 տարեկան հասակում։ Ի նշանավորումն ամերիկյան կինոարդյունաբերության մեջ ներդրած ավանդի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում նրան նվիրված աստղ է բացվել։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թ. - ցերեկային Էմմի մրցանակ՝ «Հատուկ մրցանակ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1940 Քաղաքացի Քեյն-ի թրեյլերը Էմիլի Մոնրոու Նորտոն Կարճամետրաժ[3]:360
1941 Քաղաքացի Քեյնը Էմիլի Մոնրոու Նորտոն Քեյն Նորամուտը կինոյում[4]
1941 The|Corsican Brothers / Կորսիկացի եղբայրները Իզաբել Գրավինի [4]
1942 Obliging Young Lady / Պարտավորեցնելով երիտասարդ լեդիին Լինդա Նորտոն [4]
1943 Journey into Fear / Ճամփորդություն ահի միջով Ստեֆանի Գրեմ [4]
1943 Forever and a Day / Հավիտենություն և մեկ օր Լեսլի Թրիմբլ [4]
1943 Petticoat Larceny / Կրծքաշապկի հափշտակություն Փաթ Միտչել
1943 Iron Major, TheThe Iron Major / Երկաթե մայորը Ֆլորանս Քավենո [4]
1944 Secret Command / Գաղտնի հրաման Լիա Դամարոն
1944 Guest in the House / Հյուր՝ տանը Էնն Պրոկտոր [4]
1944 Mr. Winkle Goes to War / Միսթր Ուինքլը պատերազմ է գնում Էմի Ուինքլ [4]
1944 Secret Command / Գաղտնի հրաման Լիա Դամարոն [4]
1945 China Sky / Չինական երկինք Դ-ր Սառա Դյուրան [4]
1946 Perilous Holiday / Վտանգավոր արձակուրդ Ագնես Ստյուարտ [4]
1946 Song of the South / Հարավի երգը Սալլի [4]
1947 Swell Guy Էնն Դանքան [4]
1947 Driftwood Սյուզան Մուր [4]
1947 Daisy Kenyon Լյուսիլ O'Մարա [4]
1948 Arch of Triumph / Հաղթակամար Քեյթ Բերգստրոմ Հեռացված տեսարաններ[5]
1949 Make Believe Ballroom Լայզա Լի [4]
1949 Great Dan Patch, TheThe Great Dan Patch / Մեծն Դեն Փաչը Ռութ Թրիդվել [4]
1950 Beauty on Parade / Գեղեցկուհին շքահանդեսին Մարիան Մեդֆորդ [4]
1950 Second Chance / Երկրորդ շանս Էմիլի Դին [4]
1950 Let's Dance / Արի պարենք Քարոլա Էվերեթ [4]
1950 Three Husbands / Երեք ամուսին Ջեյն Էվանս [4]
1951 One Too Many / Մեկը չափազանց շատ է Հելեն Մեյսոն / Հելեն Լերոյ Լինց [4]
1954 Roogie's Bump Միսիս Ռիգսբի [4]
1961–1962 Father of the Bride / Հարսնահայրը Էլլի Բենքս Հեռուստասերիալի հիմնական դեր, 34 դրվագ
1964 Perry Mason / Փերրի Մեյսոն միսիս Ուինլոք 8-րդ եթերաշրջան, դրվագ 13. "The Case of the Blonde Bonanza"[4]:
1965 A Letter To Nancy / Նամակ Նենսիին Միսիս Հելեն Ռիդ
1965 Gunsmoke / Կրակոցի ծուխը Կլարա Բենթին “The Storm” (S11E2)
1966 Ride Beyond Vengeance / Արշավ՝ վրեժից այն կողմ մորաքույր Գուսի [4]
1968 How to Steal the World / Ինչպես գողանալ աշխարհը Ալիս Գերոու
1969 Great Bank Robbery, TheThe Great Bank Robbery / Բանկային մեծ կողոպուտը միսիս Էփլբի [4]
1983 The Returning / Վերադարձը Գրեյս
1984 Death Mask / Մահվան դիմակ Բեատրիս ՎանդենԲերգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Welles, Orson; Bogdanovich, Peter; Rosenbaum, Jonathan (1992). This is Orson Welles. New York: HarperCollins Publishers. ISBN 0-06-016616-9.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 «Ruth Warrick». AFI Catalog of Feature Films. American Film Institute. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  5. «Arch of Triumph». AFI Catalog of Feature Films. American Film Institute. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Ուորիք» հոդվածին։