Ագնես Մուրհեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Մուրհեդ
անգլ.՝ Agnes Moorehead
Ծնվել էդեկտեմբերի 6, 1900(1900-12-06)[1][2][3]
ԾննդավայրClinton, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 30, 1974(1974-04-30)[1][2][3] (73 տարեկան)
Մահվան վայրՌոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[4]
ԳերեզմանԴեյթոն
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1929)[5], Central VPA High School? և Soldan International Studies High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ John Henderson Moorehead?
Ամուսին(ներ)Ռոբերտ Գիսթ
Պարգևներ և մրցանակներ

Ագնես Մուրհեդ[6] (անգլ.՝ Agnes Moorehead, դեկտեմբերի 6, 1900(1900-12-06)[1][2][3], Clinton, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 30, 1974(1974-04-30)[1][2][3], Ռոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, ով չորս անգամ առաջադրվել է «Օսկարի»[7]։ Երկու «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես Ռոբերտսոն Մուրհեդը (անգլ.՝ Agnes Robertson Moorehead) ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 6-ին Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում, պրեսբիտերական նախարար Ջոն Հենդերսոն Մուրհեդի և նրա կնոջ՝ երգչուհի Միլդրեդ ՄաքՔոլիի ընտանիքում։ Նրա առաջին ելույթը հանդիսատեսի առջև տեղի է ունեցել երեք տարեկան հասակում իր հոր եկեղեցում, որտեղ նա կարդացել է «Տերունական աղոթքը»։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Սենթ Լուիս, Միսսուրի, որտեղ անցել է նրա մանկությունը։ Սենթ Լուիսում Ագնես Մուրհեդը հանդես է եկել քաղաքային օպերային երգչախմբում, որտեղ ստացել է «Մունի» մականունը։

1918 թվականին նա ավարտել է միջնակարգ դպրոցը, և չնայած նրա, որ հայրը չի ընդդիմացել դերասանուհի դառնալու դստեր ցանկությանը, այնուամենայնիվ, պնդել է, որ նա բարձրագույն կրթություն ստանա։ Մուրհեդը ընդունվել է Օհայո նահանգի Նյու Կոնկորդ քաղաքի Մուսկինգում քոլեջ, որն ավարտել է 1923 թվականին կենսաբանության բակալավրի աստիճանով։ Քոլեջում սովորելով՝ նա առաջին անգամ բեմ է դուրս եկել ուսանողական թատրոնի թատերախմբում։ Այնուհետեև Ագնես Մուրհեդը սովորել է ամերիկյան դրամատիկական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1929 թվականին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես Մուրհեդի վաղ գործունեությունն այնքան էլ հաջող չի եղել. նա երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել, և միայն մեծ դժվարությամբ է տեղավորվել ռադիոյում, որպես հաղորդավարուհի։ Շուտով նա ծանոթացել է դերասանուհի Հելեն Հեյսի հետ, ով ապարդյուն փորձել էր նրան կինո մղել, սակայն արդյունքում Մուրհեդը ստիպված էր շարունակել աշխատանքը ռադիոյում։ 1937 թվականին Ագնես Մուրհեդը մտել է Օրսոն Ուելսի թատերախումբ։ Երկու տարի անց Ուելսը պայմանագիր է կնքել «RKO» ստուդիայի հետ և իր դերասաններին տեղափոխել Հոլիվուդում՝ ֆիլմ նկարահանելու համար։ Այնտեղ էլ տեղի է ունեցել Ագնես Մուրհեդի դեբյուտը Ուելսի «Քաղաքացի Քեյնը» (1941) դրամայի մեծ էկրանին, որտեղ նա խաղացել է մոր դերը։

Էնդորայի դերում

Մեկ տարի անց էկրան է բարձրացել դերասանուհու մասնակցությամբ երկրորդ «Ամբերսոնների շքեղությունը» ֆիլմը, որում դերի համար նա պարգևատրվել է Նյու Յորքի քննադատների մրցանակով, ինչպես նաև առաջադրվել է «Օսկարի»՝ Երկրորդ պլանի կանանց լավագույն դերի համար։ Հաջորդել են դերերը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ճանապարհորդություն վախի մեջ» (1943), «Միսս Պարկինգթոն» (1944), «Այն պահից, երբ դուք հեռացաք» (1944), «Ջոնի Բելինդա» (1948) և «Լողացող թատրոն» (1951)։

1940-ականների և 1950-ականների ընթացքում Ագնես Մուրհեդն ամենապահանջված դերասանուհիներից էր ռադիոյում, թատրոնում և կինոյում։ 1951-1952 թվականներին նա դեր է ունեցել բրոդվեյյան «Դոն Ժուանը դժոխքում» բեմադրությունում, իսկ 1962-1963 թվականներին խաղացել է «Լորդ Փենգո» պիեսում։

1964 թվականին «Իմ կինն ինձ կախարդել է» հեռուստասերիալում դերասանուհին դարձել է գլխավոր հերոսուհու մոր՝ կախարդուհի Էնդորայի դերակատարը։ Այդ դերը մեծ ճանաչում է բերել Ագնես Մուրհեդին։ Իր ողջ գործունեության ընթացքում նա վեց անգամ առաջադրվել է «Էմմի»-ում։ Չորրորդ և վերջին անգամ դերասանուհին «Օսկարի» է առաջադրվել 1964 թվականին՝ «Հանգիստ, հանգիստ, սիրելի Շարլոտ» ֆիլմում Վելմա Քրաթեր դերի համար։ Կինոակադեմիայի մրցանակը նա չի ստացել, բայց արժանացել է մեկ այլ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին Ագնես Մուրհեդն ամուսնացել է դերասան Ջոն Գրիֆիտ Լիի հետ։ Նրա հետ 1949 թվականին որդեգրել է որբի, որին անվանել են Շոն, և ով մեծանալով փախել է տնից։ 1954 թվականին, ամուսնալուծությունից երկու տարի անց, Մուրհեդն ամուսնացել է դերասան Ռոբերտ Գիստի հետ, որի հետ ամուսնությունը տևել է 4 տարի։ Չնայած իր ամուսնությանը, նրա մահից հետո շատ տարածվել էր այն լուրը, որ դերասանուհին լեսբուհի էր։

Կյանքի վերջին տարիները Ագնես Մուրհեդը պայքարում էր արգանդի քաղցկեղի դեմ։ Երբ նրա վիճակը վերջնականապես վատացել է, նա տեղափոխվել է Մինեսոտա նահանգի Ռոչեսթեր քաղաքի մեթոդիստական կլինիկա, որտեղ էլ մահացել է 1974 թվականի ապրիլի 30-ին։ Դերասանուհին թաղվել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ 1994 թվականին նա աստղի է արժանացել Սենթ Լուիսի Փառքի ծառուղում։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքացի Քեյնը (1941)՝ Մերի Քեյն
  • Հիասքանչ Էմբերսոններ (1942)՝ Ֆաննի
  • Մեծ փողոց (1942)՝ Վիոլետ Շումբերգ
  • Ճանապարհորդություն վախի մեջ (1943)՝ Մեթյուս
  • Ջեյն Էյր (1943)՝ Ռիդ
  • Այն պահից, երբ դուք հեռացաք (1944)՝ Էմիլի Հոուքինս
  • Միսս Պարկինգթոն (1944Բարոնեսա Ասպազիյա Քոնտի
  • Սև գոտի (1947)՝ Ռապֆ
  • Սպիտակ զգեստով կինը (1948)՝ Ֆոսկո
  • Ջոնի Բելինդա (1948)՝ Էգի ՄակԴոնալդ
  • Վանդակում (1950)՝ Ռուտ Բենտոն
  • Լողացող թատրոն (1951)՝ Հոուկս
  • Տասնչորս ժամ (1951)՝ Քրիստին Հիլ
  • Աստծո ձախ ձեռքը (1955)՝ Բերիլ Սուգմեն
  • Այն ամենը, ինչ թույլատրված է երկնքում (1955)՝ Սարա Ուորեն
  • Կարապ (1956Թագուհի Մարիա Դոմինկա
  • Ռեյնթրի շրջան (1957Էլեն Շոուրենսի
  • Մարդկության պատմություն (1957)՝ Եղիսաբեթ I
  • Չղջիկ (1959)՝ Քորնելիյա Վան Գերդեն
  • Պալիանա (1960)՝ Տիկին Սնոուն
  • Ինչպես նվաճվեց արևմուտքը (1962)՝ Ռեբեկա Պրեսկոթ
  • Հանգիստ, հանգիստ, սիրելի Շարլոտ (1964)՝ Վելմա Քրաթեր
  • Իմ կինն ինձ կախարդել է (1964—1972)՝ Էնդորա
  • Շարլոտայի սարդոստայնը (1973Գուս

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե գլոբուս 1945՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Միսս Պարկինգթոն»)
  • Ոսկե գլոբուս 1965՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Հանգիստ, հանգիստ, սիրելի Շարլոտ»)
  • Էմմի 1967՝ «Դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Վայրի, վայրի Ուեսթը»)

Գրքեր Ագնես Մուրհեդի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lynn Kear, Agnes Moorehead: a Bio-Bibliography. (Westport, Connecticut: Greenwood Press, 1992). ISBN 0-313-28155-6
  • Warren Sherk, Agnes Moorehead: A Very Private Person. (Philadelphia: Dorrance, 1976). ISBN 0-8059-2317-9
  • Charles Tranberg, I Love the Illusion: The Life And Career of Agnes Moorehead (Albany, Georgia: BearManor Media, 2005) ISBN 1-59393-029-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119119277 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Notable AlumniAmerican Academy of Dramatic Arts.
  6. С точки зрения произношения точнее будет форма Морхед.
  7. «Academy Awards. Best Supporting Actress. Facts & Trivia». FilmSite.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 04-06-2013-ին.