Լեսի Հալսթրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լասե Հալսթրյոմից)
Լեսի Հալսթրոմ
շվեդ.՝ Lasse Hallström
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1946(1946-06-02)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրJohannes parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող և ռեժիսոր
ԱմուսինԼենա Օլին
Ծնողներմայր՝ Karin Lyberg?[5]
 Lasse Hallström Վիքիպահեստում

Լասե Հալսթրոմ (շվեդ.՝ Lars Sven «Lasse» Hallström, հունիսի 2, 1946(1946-06-02)[1][2][3][…], Johannes parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]), շվեդ կինոռեժիսոր, «Օսկարի» եռակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա ռեժիսորի մայրը գրող էր, իսկ նրա մայրական պապը՝ էռնեստ Լյուբերգը, Շվեդիայի ֆինանսների նախարար էր Կարլ Գուստավ Էքմանի առաջին կաբինետում, ինչպես նաև Շվեդիայի ազատական կուսակցության առաջնորդ։ Նրա հայրը ատամնաբույժ էր, նաև ֆիլմերի սիրահար, ով նկարել էր ընտանեկան տեսահոլովակներ 8 միլիմետրանոց երիզի վրա։

Սկզբից Հալսթրոմը հմտացել է երաժշտական տեսահոլովակներ ստեղծելու մեջ, մասնավորապես «ABBA» խմբի համար։ Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել 1985 թ.-ի «Mitt liv som hund» կինոերիզից։ Այդ ժամանակվանից Լեսին մտել է ամերիկյան շուկա։ Նրա 1999 թ.-ի «Գինեգործների կանոնները» ֆիլմը յոթ անգամ արժանացել է «Օսկարի»։ Երկու անվանակարգերում ֆիլմը արժանացել է Ակադեմիայի մրցանակի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալսթրոմը ունի երկու երեխա. Մալու Հալսթրոմից ծնվել է Յուհանը (1976 թվական), իսկ դերասանուհի Լենա Օլինից ծնվել է Տուդան (1995 թվական)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ABBA»-ի գրեթե բոլոր տեսահոլովակները նկարահանվել են Հալսթրոմի կողմից։ Միայն մի քանի բացառություն կա՝ «Ring Ring» (1974),«When I Kissed the Teacher» (1977), «Chiquitita» (1979), «I Have a Dream» (1979), «On and On and On» (1980), «Lay All Your Love On Me» (1981), «The Day Before You Came (1982)» և «Under Attack» (1983): Այդ երգերի տեսահոլովակները նկարահանվել են Չել Սունդվալայի և Չել-Օկե Անդերսոնի ռեժիսորական դուետի կողմից։

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«ABBA»-ի տեսահոլովակների ցանկը՝ նկարահանված Լասսե Հալսթրոմի կողմից։

  • 1974 — «Waterloo »
  • 1974 — «Mamma Mia »
  • 1975 — «SOS »
  • 1975 — «Bang-A-Boomerang»
  • 1975 — «I Do, I Do, I Do, I Do, I Do»
  • 1976 — «Fernando»
  • 1976 — «Dancing Queen»
  • 1976 — «Money, Money, Money»
  • 1977 — «Knowing Me, Knowing You»
  • 1977 — «That's Me»
  • 1977 — «The Name of the Game»
  • 1978 — «Take a Chance on Me»
  • 1978 — «Eagle »
  • 1978 — «One Man, One Woman»
  • 1978 — «Thank You For The Music»
  • 1978 — «Summer Night City»
  • 1979 — «Does Your Mother Know»
  • 1979 — «Voulez-Vous»
  • 1979 — «Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)»
  • 1980 — «The Winner Takes It All»
  • 1980 — «Super Trouper»
  • 1980 — «Happy New Year »
  • 1981 — «When All Is Said and Done»
  • 1981 — «One of Us »
  • 1982 — «Head over Heels»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսի Հալսթրոմ» հոդվածին։