Լիվ Թայլեր
Հասակը | 178 սմ |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1977[2][3][4] (47 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Crossroads School for Arts & Sciences?, York Preparatory School? և Waynflete School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | իտալական ծագումով ամերիկացի, Polish Americans?, գերմանական ծագումով ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, ուելսա-ամերիկացի, շոտլանդական ծագումով ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի և աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | Դերասանուհի, պրոդյուսեր, երգչուհի, մոդել |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Ակտիվ շրջան | 1991-այժմ |
Ծնողներ | հայր՝ Սթիվեն Թայլեր և Թոդ Ռանդգրեն, մայր՝ Բիբի Բյուել |
Ամուսին(ներ) | Ռոյսթոն (2003-2008) |
Համատեղ ապրող(ներ) | Հոակին Ֆենիքս |
livtylerwebsite.com | |
Լիվ Ռանդգրեն Թայլեր (անգլ.՝ Liv Rundgren Tyler, հուլիսի 1, 1977[2][3][4], Արևելյան Հառլեմ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Իրական անունն է Լիվ Ռունդգրեն (անգլ.՝ Liv Rundgren)։ Նա Աերոսմիթ խմբի ղեկավար Սթիվեն Թայլերի և մոդել Բիբի Բյուելի դուստրն է։ Թայլերը մոդելի կարիերան սկսել է 14 տարեկանում, իսկ մի տարուց քիչ անց նա որոշեց զբաղվել դերասանությամբ։ «Լուռ աշուն» (1994) ֆիլմի դեբյուտից հետո նա նկարահանվեց ««Կայսրություն» անունով խանութը» (1995), «Ծանր» (1996) և «Այն, ինչ դու անում ես» (1994) ֆիլմերում։
Լիվին մեծ ճանաչում բերեց Բեռնարդո Բերտոլուչիի «Գողացված գեղեցկություն» (1996) ֆիլմը, որտեղ նրա հերոսը պատանի աղջնակ էր, ով Իտալիայում այցելում էր իմ մահացած մոր նկարիչ ընկերներին։ Դրանից հետո նա տարբեր դերերով հանդես եկավ «Էբոթների մտացածին կյանքը» (1997) ֆիլմում և Ռոբերտ Ալտմանի «Ճակատագրի անիվը» (1999) սև կատակերգությունում։
Թայլերը միջազգային ճանաչում ստացավ «Մատանիների տիրակալը» (2001-2003) եռագրությունում էլֆուհի Արվենին մարմնավորելուց հետո։ Նա նկարահանվել է մի շարք հանրահայտ ֆիլմերում, որոնցից են «Աղջիկը Ջերսիից» (2004), «Միայնակ Ջիմը» (2005), «Դատարկված քաղաքը» (2007) դրաման, հսկայաբյուջետ «Արմագեդոն» (1998), սարսափ ժանրի «Անծանոթները» (2008) և «Անհավանական Հալկ» (2008) ֆիլմերը։
2014 թվականին Թայլերն ունեցավ իր հեռուստատեսային դեբյուտը HBO ալիքի «Լքվածները» սերիալում։
2003 թվականին Լիվն ԱՄՆ-ում եղել է ՅՈՒՆԻՍԵՖի բարի կամքի դեսպան։ Լիվը հանդիսանում է Գիվենչի ֆիրմայի կոսմետիկայի և օծանելիքի ներկայացուցիչը։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայլերը (ի ծնե անունը՝ Լիվ Ռունդգրեն) ծնվել է Նյու Յորքի Արևմտյան Հառլեմի Մաունտ Սինայ հոսպիտալում[5]։ Նա մոդել, երգչուհի, Փլեյբոյի փլեյմեյթ (Միսս նոյեմբեր 1974) Բիբի Բյուելի և «Աերոսմիթ» խմբի գլխավոր վոկալիստ Սթիվեն Թայլերի դուստրն է[6][7]։ Լիվի մայրը իր դստերը Լիվ անունով կնքել է ի պատիվ Լիվ Ուլմանի, երբ վերջինիս տեսել էր TV Guide ամսագրի 1977 թվականի մարտի 5-ի համարի շապիկին[5][8]։ Լիվը հոր կողմից ունի իտալական, գերմանական, լեհական և անգլիական ծագում[9] և գերմանական ծագում մոր կողմից[10]։ Թայլերը հոր կողմից ունի երեք քույր ու եղբայր՝ Միա Թայլեր (ծնված 1978)[11], Չելսի Աննա Տալարիկո (ծնված 1989) և Թաջ Մոնրո Տալարիկո (ծնված 1992)[12]։ Լիվի մորական տատը՝ Դորոտեա Ջոնսոնը, հիմնել է Վաշինգտոնի Պրոտոկոլ դպրոցը[13]։
1972-1979 թվականներին Լիվի մայրը՝ Բիբին, ապրում էր ռոք երաժիշտ Թոդ Ռունդգրենի հետ։ 1976 թվականին Բիբին հանկարծակի հղիացավ Սթիվեն Թայլերի հետ ունեցած կարճ հարաբերություններից հետո։ 1977 թվականի հուլիսի 1-ին Բյուելն աղջիկ ունեցավ և նրան տվեց Լիվ Ռունդգրեն անունը։ Բիբին պնդում էր, որ աղջկա կենսաբանական հայրը Թոդ Ռունդգրենն է։ Ռունդգրենի և Բյուելի ռոմանտիկ հարաբերություններն ավարտվեցին[6]։ Ութ տարեկան հասակում Լիվն հանդիպեց Սթիվեն Թայլերի հետ և տեսավ, որ ինքը շատ նման է Սթիվենի աղջիկան՝ Միային[6][8][14]։ Երբ նա մորը հարցրեց նմանության համար, գաղտնիքը ջրի երես դուրս եկավ[6][14]։ Մոտ 6 տարի Թայլերի հայրությունը հասարակությունից մնաց գաղտնի, մինչև Լիվը 1991 թվականին իր ազգանունը Ռունդգրենից դարձրեց Թայլեր[6][7]։ Բյուլեն ասել է, որ եղելությունը թաքցրել է, քանի որ Լիվի ծնվելու ժամանակ Սթիվենը շատ էր տարված թմրանյութերով[7]։ Ճշմարտությունն իմանալուց հետո Լիվն ու Սթիվենը մտերմացան[6]։ Նրանք նույնիսկ սկսեցին համագործակցել աշխատանքում։ Այսպիսով 1993 թվականին Լիվը նկարահանվեց Աերոսմիթի Crazy երգի տեսահոլովակում։ Բացի այդ, Աերոսմիթի շատ երգեր օգտագործվում են «Արմագեդոն» ֆիլմում[6]։
Ըստ Լիվի, երբ ինքը ծնվել է, Թոդը որոշել է, որ երեխային հայր է պետք և ստորագրել է հայրության դիմաց։ Լիվն ասել է. «Նա գիտեր, որ կար հնարավորություն, որ ինքն իմ հայրը չլիներ, բայց... նա հոգ տարավ, որ ես գնամ մասնավոր դպրոց»։ Լիվը այցելում էր նրան տարեկան մի քանի անգամ[15]։
Թայլերը Ռունդգրենի հետ մտերմության համար ասել է. «Ես շատ շնորհակալ եմ նրան։ Ես նրան շատ եմ սիրում։ Երբ նա ինձ գրկում է, զգում եմ, որ հայրս է գրկում ինձ։ Նա շատ ուժեղ և պաշտպանող անձ է»[15]։
Թայլերը սովորել է Վիրջինիայի Բրիկուոթեր և Փորթլենդի Ուայնֆլեթ դպրոցներում[16][17][18]։ 12 տարեկանում Լիվն իր մոր հետ վերադարձել է Նյու Յորք[6][8]։ Նա հաճախել է Յորք Փրեպարատորի կրտսեր-ավագ և ավագ դպրոցները, մինչև մայրը նրան տեղափոխել է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով երեխաների համար նախատեսված դպրոց[19]։ 1995 թվականին Լիվն ավարտեց դպրոցը և շարունակեց իր դերասանական կարիերան[6][8]։ Երբ նրան հարցրել են, թե ինչպես է անցկացրել մանկությունը, Թայլերն ասել է. «Ես մանկությունիցս բան չեմ հասկացել 10 տարվա ընթացքում, քանի որ ես հիմա 14 տարեկան եմ և աշխատում եմ։ Բայց այն ինձ փորձանքներից զերծ է պահել։ Երբ բոլորը ինչ-որ թթուներ էին սարքում կամ խելահեղ երեկույթների մասնակցում, ես Տոսկանայում ֆիլմում էի նկարահանվում... Ես ունեի իմ ուրախությունը, բայց այն ուրիշ էր։ Ես չեմ փոշմանել և ես հավանում եմ իմ անցած կյանքի ճանապարհը»[20]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ աշխատանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայլերն իր առաջին մոդելային աշխատանքը ստացավ 14 տարեկանում։ Նրա ղեկավարն էր Պաուլինա Պորիզկովան, որը Լիվի նկարները տեղադրում էր «Interview» ամսագրում[6][8]։ Այնուհետև Լիվը նկարահանվեց հեռուստատեսային գովազդներում[6][8]։ Լիվը մոդելի կարիերան ձանձրալի համարեց և այդ ոլորտում մեկ տարուց քիչ աշխատելով՝ թողեց այն, որպեսզի զբաղվի դերասանությամբ[8], չնայած նրան, որ նա դերասանական արվեստի ոչ մի դասերի չէր մասնակցել[7]։ Հանդիսատեսներին Թայլերն առաջին անգամ հայտնի դարձավ, երբ Ալիսիա Սիլվերսթոունի հետ 1993 թվականին նկարահանվեց Աերոսմիթի «Crazy» երգի տեսահոլովակում[6]։
1994-1997
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայլերի կինոդեբյուտը եղավ 1994 թվականին, երբ նա «Լուռ պայքար» ֆիլմում մարմնավորեց աուտիզմով տառապող տղայի ավագ քրոջը[21]։ 1995 թվականին նա նկարահանվեց ««Կայսրություն» անունով խանութը» կատակերգությունում[22]։ Ֆիլմի համար Թայլերն ասել է. «Դա եղել է իմ կյանքի լավագույն փորձերից մեկը»[23]։ Քիչ անց նա գլխավոր դեր ստանձնեց Ջեյմս Մանգոլդի 1996 թվականի «Ծանր» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր միամիտ մատուցողուհի Քելլիին։ Ֆիլմը քննադատների կողմից լավ գնահատականի արժանացավ[24]։ Քննադատ Ջանետ Մաշլինն ասել է. «Միսս Թեյլորի կերպարը հմայիչ է և պարզամիտ, և հերոսն իր լավ արտաքին տեսքի մասին մեծ կարծիք չունի»[25]։
Թայլերի առաջին նվաճումը համարվում է «Գողացված գեղեցկություն» (1996) ֆիլմը, որտեղ նա մարմնավորում է Լյուսի Հարմոնին՝ անմեղ, ռոմանտիկ մի պատանի աղջնակի, ով ճանապարհորդում է Իտալիայի Տոսկանայով` մտադրվելով կորցնել իր կուսությունը։ Ֆիլմը հակասական գնահատականներ է ստացել[26], բայց Թեյլորի դերը քննադատների համար տպավորիչ էր։ «Variety» ամսագիրը գրել է. «Թայլերի դերը կատարյալ էր։ Երբեմն քաղցր անհարմարությամբ, երբեմն հանգիստ և խաղաղ դերասանուհին կարծես առանց ոչ մի ջանքի ինտուիտիվ ենթարկվում է տեսախցիկին` կերտելով Լյուսիի հարուստ կերպարը, որը հաճախ հասանելի չէ երկխոսությունների ժամանակ»[27]։ «Empire» ամսագիրը Լիվ Թայլերին համեմատել է երիտասարդ Ավա Գարդների հետ և գրել է. «Լիվ Թայլերը բացառիկ հնարավորություն ունի հմայելու իր մեծ ինքնատիրապետմամբ»[28]։ Ֆիլմի ռեժիսորն էր Բերնարդո Բերտոլուչին, ով Թայլերին ընտրեց Լոս Անջելեսում հանդիպած բազմաթիվ աղջիկների միջից, որոնց թվում էր նաև Աերոսմիթի տեսահոլովակում Թայլերի խաղընկերուհի Ալիսիա Սիլվերսթոունը։ Բերտոլուչին ասել է. «Ինչ-որ մի բան պակաս էր մյուսների մեջ»[29]։ Ավելի ուշ նա ասել է, որ Թայլերի մեջ զգացել է «Նյու Յորքի ոգին»[29]։ Ֆիլմն առաջ տանելու ժամանակ Թայլորն ասել է, որ ինքը նկարահանումների ժամանակ ուզում էր տարանջատել իրեն և իր հերոսին։ «Ես փորձում էի չմտածել իմ կարգավիճակի մասին։ Բայց մի պահ ես սկսեցի լացել և լացել։ Ես հիշեցի, թե ինչպես իմացա իմ հոր մասին, և ինչպես մենք սկսեցինք նայել միմյանց ոտքից մինչև գլուխ»,- ասել է Լիվը[29]։
Այնուհետև նա նկարահանվեց «Այն, ինչ դու անում ես» (1996) ֆիլմում, որը պատմում էր մտացածին «Հրաշքներ» ռոք խմբի մասին, որն արագորեն հասավ փառքի գագաթնակետին և նույն արագությամբ էլ վերադարձավ անհայտություն[30]։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը եղել է Թոմ Հենքսը[31]։ Համաշխարհային կինովարձույթում այն ձեռք բերեց 25 միլիոն դոլար[32], իսկ քննադատների կողմից լավ գնահատականների արժանացավ[33]։ Հաջորդ տարի նա նկարահավեց «Էբոթների մտացածին կյանքը» (1997) ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ուիլ Պաթոնի և Բարբարա Ուիլյամսի դստերը[34]։ Ֆիլմը հիմնված է Սյու Միլլերի նովելի վրա[35]։ «Entertainment Weekly» ամսագիրը Թայլերին նշել է որպես «հիասքանչ և ճկուն»[36]։ Նույն թվականին «People» ամսագիրը Թայլերին համարեց 50 ամենագեղեցիկ անձանցից մեկը[37]։
1998-2000
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայլերն այնուհետև հանդես եկավ «Արմագեդոն» (1998) ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Բրյուս Ուիլիսի աղջկան, ով սիրում էր Բեն Աֆլեքի հերոսին։ Այս ֆիլմը ևս հակասական գնահատականների արժանացավ քննադատների կողմից[38], բայց միջազգային վարձույթում այն մեծ հաջողություն ունեցավ՝ վաստակելով 553 միլիոն դոլար[32]։ Ֆիլմում օգտագործվել է Աերոսմիթի "I Don't Want to Miss a Thing" և "What Kind of Love Are You On" երգերը[39]։ «The Guardian» թերթի հետ հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ սկզբում հրաժարվել էր Արմագեդոն ֆիլմի դերից։ «Սկզբում ես իսկապես չէի ուզում խաղալ այդ ֆիլմում։ Մի քանի անգամ հրաժարվել եմ առաջարկից, քանի որ վախենում էի։ Ու ամենագլխավոր պատճառը, որ փոխեցի իմ որոշումը, վախը հաղթահարելու ցանկությունս էր։ Ես իսկապես զարմանահրաշ բաներ չեմ անում իմ կարիերայում։ Պարզապես, երբ ես նկարահանվում եմ ֆիլմում, ուզում եմ իմ խաղը լինի յուրահատուկ»[17]։
Այնուհետև նա նկարահանվեց «Օնեգին» ֆիլմում, որի սցենարը գրվել էր Ալեքսանդր Պուշկինի Եվգենի Օնեգին վեպի հիման վրա։ Ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներից էր Ռեյֆ Ֆայնսը, Լիվը մարմնավորում էր Տատյանա Լարինային[40]։ Ֆիլմում նկարահանվելու համար Լիվը պետք է սովորեր խոսել անգլերեն ակցենտով, չնայած որ Նյու Յորք Թայմս թերթի քննադատ Ստեֆեն Հոլդենի կարծիքով ֆիլմում անգլերենի ակցենտը «իներտ» բնույթ էր կրում[41]։ Ֆիլմը ձախողվեց և՛ ֆինասական, և՛ քննադատական առումներով[32][42]։ Նույն թվականին Լիվը նաև նկարահանվեց «Պլանկետ և Մաքլեյն» պատմական կատակերգությունում[43][44]։
Թայլերն այնուհետև նկարահանվեց ռեժիսոր Ռոբերտ Ալտմանի «Ճակատագրի անիվը» (1998) և «Բժիշկ «Տ»-ն և նրա կանայք» (2000) ֆիլմերում[6][40]։ «Ճակատագրի անիվը» ֆիլմում մի ամբողջ աստղաբույլ էր մասնակցում՝ Գլեն Կլոս, Ջուլիանա Մուր, Քրիս Օ'Դոնել և Պատրիսիա Նիլ[45]։ Լիվի դերակատարումը լավ գնահատականների արժանացավ քննադատների կողմից։ «Salon.com»-ը գրեց. «Առաջին անգամն է, որ Թայլերն իր դերում փայլում է իր ողջ գեղեցկությամբ (մյուս ֆիլմերում նրա հերոսները մի քիչ խղճուկ էին)։ Ալտմանը նրան օգնեց ինչ-որ կենդանություն գտնել, հանգստացնող և թեթև կենդանություն, ինչպես մուլտհերոսի ձայնն է բարձրանում, երբ նա իր կեսօրյա բուրբոնն է խմում։ Ֆիլմի հանճարեղությունը ձևավորվում է Էմմա (Թայլերի հերոսուհին) կերպարի հաշվին, երբ նա ման է գալիս կամ երբ կովբոյական գլխարկով լողում է բուրբոնը ձեռքին։»[46] «Entertainment Weekly»-ն նշեց որ Թայլերը «քաղցրիկ կոպիտ էր` տղայի հիշեցնող չարաճճի աղջկա նման»[47]։ «Բժիշկ «Տ»-ն և նրա կանայք» ռոմանտիկ կատակերգությունում Լիվի հերոսուհին Մերելինն էր։ Մերելինը լեսբուհի էր և սիրում էր Քեյթ Հադսոնի հերոսուհուն, որի հայրը գինեկոլոգ բժիշկ էր։ Մերելինը հանդիսանում էր բժշկի, որին մարմանվորում էր Ռիչարդ Գիրը, այցելուներից մեկը[48]։
2001-2007
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Լիվը «Մի գիշեր ՄաքԿուլա բառում» կատակերգությունում մարմանավորում էր մի հերոսուհու, որին սիրահետում էին 3 տղամարդ (Մեթ Դիլոն, Ջոն Գուդման և Պոլ Ռայզեր)[49]։ Դերի մասին քննարկումներում Լիվն ասել է. «Անկասկած, նախ և առաջ ես պետք է գրավիչ լինեի, որ կարողանայի գրավել տղամարդկանց ուշադրությունը։ Գուցե դա դժվար չէր մեկ ուրիշի համար, բայց ինձ համար մի քիչ դժվար էր։ Ես սիրում եմ իմ մարմինը և ինձ հարմարավետ եմ զգում իմ մաշկի տակ, բայց դերն ինձ համար քիչ դժվար էր»[50]։ «Rolling Stone» ամսագրի քննադատներից Փիթեր Տրևերսը գրում էր. «Թայլերն իրական գեղեցկուհի է։ Նա համարձակ փորձ արեց դերը ստանձնելու համար, բայց Լիվի խաղացանկը շատ սահմանափակ է, որպեսզի նա կարողանար մարմնավորել կանացի կատարելության խառնվածքով հերոսուհուն»[51]։
2001 թվականին նա նկարահանվեց ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմում։ Նրա հերոսուհին էլֆուհի Արվենն էր[50][52]։ Ֆիլմի սցենարը գրվել էր Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա։ Ֆիլմ արտադրողները Թայլերին դեր են առաջարկել «Պլանկետ և Մաքլեյն» ֆիլմում նրա խաղը տեսնելուց անմիջապես հետո[53]։ Լիվը սովորեց խոսել գոյություն չունեցող էլֆերեն լեզվով, որը ստեղծվել էր Թոլկինի կողմից[54]։ «San Francisco Chronicle» թերթում քննադատ Միկ ԼաՍալլեն նշել էր, որ Թայլերի դերը «գեղեցիկ էր և արժեքավոր»[55]։
Մի տարի անց Թայլերը կրկին Արվենի դերով հանդես եկավ «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմում։ Քննադատների կողմից ֆիլմը դրական արձագանքներ ստացավ[56]։ Լիվը մի քանի ամիս սովորեց թրերով մենամարտել, որը նրան պետք էր «Երկու ամրոց» ֆիլմի եզրափակիչ տեսարանում մարտի նկարահանման համար[57], բայց այդ մասը սցենարի փոփոխության պատճառով հեռացվեց[57]։ Ֆիլմը միջազգային կինովարձույթում մեծ հաջողություն ունեցավ՝ վաստակելով 926 միլիոն դոլար[58], ի տարբերություն նախորդ ֆիլմի, որը վաստակել էր ընդամենը 871 միլիոն դոլար[32]։ 2013 թվականին Թայլերը Արվենի դերով հանդես եկավ նաև «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմում[59]։
«Մատանիների տիրակալը» ֆիլմերի հաջողություններից հետո Թայլերը Բեն Աֆլեքի հետ նկարահանվեց Քևին Սմիթի «Աղջիկը Ջերսիից» ռոմանտիկ կատակերգությունում, որտեղ նրա հերոսուհին կարողանում է գտնել Բեն Աֆլեքի հերոսի սրտի բանալին, որը վերջինս կորցել էր իր կնոջ մահից հետո[60]։ «MTV News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիվը խոստովանել է, որ ինքն իրեն «վախեցած և խոցելի» է զգացել և ավելացրել է. «Ինձ համար սովորական էր դարձել «Մատանիների տիրակալի» Արվենի կերպարը։ Այդ ֆիլմում ավելի շատ աշխատանքներ տարվում էին նկարահանումներից հետո։ Սակայն «Աղջիկը Ջերսիից» ֆիլմում ես և Բենը իրար կողք-կողքի նստած երկար երկխոսություններ էինք ասում։»[61] Այնուամենայնիվ Լիվը կրկին հաստատեց, որ «Աղջիկը Ջերսիից» ֆիլմը այն ֆիլմն էր, որտեղ ինքն ուզում էր նկարահանվել[61]։
2005 թվականին նա հանդես եկավ Սթիվ Բուշեմիի «Միայնակ Ջիմը» դրամայում, որտեղ նրա խաղընկերն էր Քեյսի Աֆլեքը։ Ֆիլմում Լիվը մարմնավորում էր միայանակ մոր և բուժքրոջ կերպար, որը վերադառնում է իր հայրենի Ինդիանայի փոքրիկ քաղաքը, երբ գրական գործունեությունը տապալվում է Նյու Յորքում[61]։ Ֆիլմը հատուկ կերպով ներակայացվեց 2005 թվականի Սանդանս կինոփառատոնին և առաջադրվեց Գրանդ ժյուրի մրցանակի[62]։ Նրա հաջորդ ֆիլմը «Դատարկված քաղաքն» (2007) էր, որտեղ Լիվի հերոսուհին խորաթափանց թերապևտ էր և փորձում էր օգնել մի ատամնաբույժի (Ադամ Սենդլեր), որը կորցրել էր իր ընտանիքին ահաբեկչության ժամանակ[63][64]։
2008-ից այժմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Թայլերը նկարահանվեց «Անծանոթները» սարսափ ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Սքոթ Սպիդմենը։ Ֆիլմը երիտասարդ զույգի մասին էր, որոնք մի գիշեր ահաբեկման են ենթարկվում երեք դիմակավոր անձանց կողմից[65][66]։ Չնայած քննադատների խառը արձագանքներին[67]՝ 9 միլիոնանոց բյուջեով ֆիլմը հաջողություն ունեցավ կինովարձույթում՝ վաստակելով 80 միլիոն դոլար[32]։ «Entertainment Weekly»-ի հետ հարցազրույցում Թայլերը նշել է. «Անծանոթները ֆիլմում իմ կարիերայի ամենաբարդ դերն է եղել։ Ես այնտեղ ինձ պետք է դրսևորեի և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան, և՛ էմոցիոնալ առումներով»[23]։
2008 թվականին Բեթի Ռոսի կերպարով Լիվը հանդես եկավ «Անհավանական Հալկը» ֆիլմում, որտեղ նրա հերոսուհին սիրում էր Բրյուս Բաններին՝ Հալկին, որին մարմնավորում էր Էդվարդ Նորթոնը[68]։ Թայլերն աշխատել է ֆիլմի սցենարի սիրային պատմության դրվագի վրա և հանդիսացել է 1978 թվականի «Անհավանական Հալկը» հեռուստաշոուի ֆանատներից մեկը[69]։ Ֆիլմի համար Լիվն ասել է, որ այն ավելի շատ ֆիզիկական էր, որը զվարճալի էր[70]։ «Անհավանական Հալկը» մեծ հաջողություններ ունեցավ միջազգային կինովարձույթում՝ վաստակելով 262 միլիոն դոլար[32]։ Վաշինգտոն Փոստ օրաթերթը ֆիլմի համար գրել է. «Թայլերը Բեթիին տվել է հրեշտակային, եթերային փափկություն, որ կարող էր Հրեշին հնազանդեցնել... հանդիպումների ժամանակ»[71]։
2011 թվականին Թայլերը նկարահանվել է «Սուպեր» և «Կրքի գինը» ֆիլմերում։
2014 թվականին Լիվը նկարահանվեց Ջեք Պլոտնիկի «Տիեզերական կայան 76» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Մեթ Բոմերը և Պատրիկ Ուիլսոնը[72]։ 2014 թվականի հունիսին Թայլերը սկսեց նկարահանվել HBO հեռոուստաընկերության «Լքվածները» սերիալում[73]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Թայլերն սկսեց հանդիպել «Spacehog» խմբի բրիտանացի երաժիշտ Ռոյսոն Լանգդոնի հետ[6]։ Լիվը և Լանգդոնը նշանադրվեցին 2001 թվականի փետրվարին[74] և ամուսնացան 2003 թվականի մարտի 25-ին Բարբադոսում[75]։ 2004 թվականի դեկտեմբերի 14-ին զույգը որդի ունեցավ, որին կնքեցին Միլո Ուիլյամ Լանգդոն անունով[76]։ 2008 թվականի մայիսի 8-ին զույգն ամուսնալուծվեց, բայց նրանք ընկերներ մնացին[77]։ Ավստրալիական «Daily Telegraph»-ի հետ հարցազրույցում Լիվն ասել է, որ Լանգդոնից բաժանվելուց հետո նա գնացել է Լոս Անջելես, քանի որ իրեն դժվար էր մնալ Մանհեթենի տանը Լանգդոնի հետ[78]։
2010 թվականի հունիսին Թայլերը նշեց, որ ինքը «շատ զգայուն» է պատահական հանդիպումների համար և ավելացրեց. «Ես սիրահարվում եմ միայն կապույտ լուսնի ժամանակ»[79]։ 2014 թվականի սեպտեմբերին Թայլերը հաստատեց, որ նա հղի է, և իր երկրորդ երեխայի հայրը սպորտային զվարճանքների մենեջեր Դևիդ Գարդներն է[80]։ 2015 թվականի փետրվարին՝ իր ժամանակից 6 շաբաթ շուտ, ծնվեց Թայլերի որդին՝ Սեյլոր Գեն Գարդները[80]։
Թայլերը հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ բարեգործական կազմակերպության ակտիվ կողմնակից։ 2003 թվականին Թայլերը հայտարարվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան ԱՄՆ-ում[81][82]։ 2004 թվականի նոյեմբերին Թայլերը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին լուսաբանեց Նյու Յորքում։ 2004 թվականին Թայլերը Գիվենչիում եղել է մայրերի օրվա սատարման համար մամլո խոսնակ։ Այդ ծրագիրը նույնպես աջակցում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Maternal & Neonatal Tetanus» ընկերությունը։
2004 թվականից սկսած Լիվը սկսեց սատարել «Կանացի քաղցկեղի հետազոտման ֆոնդ»-ին, որպեսզի խթանի նորագույն հայտնագործությունների հետազոտմանը, որոնք թույլ կտան ախտորոշել քաղցկեղը ավելի վաղ և կանխել բոլոր կանանց մոտ[83]։ 2007 թվականի օգոստոսին Թայլերը իր մոր՝ Բիբի Բյուելի, և տատի՝ Դորոտեա Ջոնսոնի հետ օգնեցին ստեղծել Emergen-C էներգետիկ խմիչքը ի պատիվ կաթնագեղծի քաղկեղի դեմ պայքարի միամսյակի[84]։
Լիվի ընկերներն են դիզայներ Ստելլա ՄակՔարթնին[11], մոդել Հելենա Քրիստենսենը և դերասանուհիներ Քեյթ Հադսոնը, Քլոե Սևինին և Գվինեթ Փելթրոուն[11][23]։ Լիվը բուսակեր էր, բայց հետո սկսեց նաև միս ուտել[85]։
2003 թվականին Գիվենչիում Լիվը ներկայացրեց օծանելիք և կոսմետիկա[86][87]։ 2005 թվականին Լիվի ներկայացրած ապարանքները ստացան «rose» անվանումը[88]։ 2009 թվականին Թայլերը Գիվենչիի հետ իր պայմանագիրը երկարացրեց ևս 2 տարով[78]։ 2011 թվականի դեկտեմբերի 8-ին Գիվինչին հայտարարեց, որ ինքը համագործակցում է «Sony Music Entertainment» ընկերության հետ[89]։ 2012 թվականին Թայլերը հանդես եկավ INXS-ի «Need You Tonight» տեսահոլովակում[90]։
Թայլերը Նյու Յորքում սովորել է տրանսցենդենտալ բժշկական տեխնիկա[91]։ 2012 թվականին Լիվը մասնակցեց «Դևիդ Լինչ ֆոնդի» բարեգործական գալա համերգին, որի նպատակն էր հնարավոր դարձնել տրանսցենդենտալ բժշկությունը անապահով հասարակության համար[92]։ Միջոցառման համար Լիվն ասել է. «Այն օգնեց ինձ ավելի հիմնավոր որոշումներ կայացնել և լինել ավելի լավ մայր, գործ ունենալ ամենօրյա սթրեսի հետ այն ժամանակակից աշխարհում, որտեղ մենք ապրում ենք։ Այն ինձ օգնեց ամեն ինչում»[91]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիվ Թայլերի անունը կնքել է մայրը՝ ի պատիվ շվեդ դերասանուհի Լիվ Ուլմանի։
- Ինը տարեկանում է աղջիկը տեղեկանում է, որ ընտանիքի բարեկամ Սթիվեն Թայլերն իր հայրն է։
- «Liv Tyler-Rose» օծանելիքն ստեղծվել և Լիվի անունով է կոչվել «Givenchy» ընկերության կողմից։ Լիվը դարձել է այս ընկերության «դեմքը»՝ Օդրի Հեփբերնից հետո։
- «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի նկարահանումների ժամանակ Լիվ Թայլերը ստիպված եղավ սովորել էլֆյան լեզուն։ Գլխավոր դժվարությունն այն էր, որ այդ լեզուն ստեղծված էր արհեստականորեն։
- 1999 թվականին Լիվ Թայլերը հայտնվեց «People Magazine» ամսագրում հրապարակված աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցանկում։
- Դերասանուհին ունի գիշերազգեստների և ներքնազգեստների մեծ հավաքածու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20120111052531/http://www.biography.com/people/liv-tyler-13821362
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 5,0 5,1 (Buell & Bockris 2002, էջեր 164)
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 «Liv Tyler Biography». People (magazine). Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
{{cite web}}
: Text "People" ignored (օգնություն) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 Reinhart, Ernst; Gillian Cumming (2008 թ․ հունիսի 1). «Tyler Liv's life to the full». The Daily Telegraph (Australia). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Hello Magazine Profile - Liv Tyler». Hello!. Hello! Ltd. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Smolenyak, Megan (2010 թ․ դեկտեմբերի 16). «I've Got a Crush on Steven Tyler's Grandfather». Huffington Post.
- ↑ Juice Magazine: "Bebe Buell – INTERVIEW BY STEVE OLSON" September 2009 | Are you an American? Yes. I am. I’m German American. Were you born in the states? Yes. My grandparents were German
- ↑ 11,0 11,1 11,2 Freidman, Roger (2003 թ․ մայիսի 1). «Liv Tyler's Wedding Makes Her Lady of the Rings». Fox News Channel. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Silverman, Stephen M. (2005 թ․ փետրվարի 21). «Steven Tyler and Wife Split After 17 Years». People (magazine). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Morris, Bob (2004 թ․ նոյեմբերի 21). «Manners in the Time of Flu». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 14,0 14,1 Dominus, Susan (2008 թ․ հունիսի 20). «Liv Tyler: living for today». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 15,0 15,1 Brealey, Louise (February–March 2009). «Liv Tyler interview». Wonderland Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին. «Todd Rundgren was my father. Todd basically decided when I was born that I needed a father so he signed my birth certificate. He knew that there was a chance that I might not be his but...I sort of stopped calling him dad but, you know, when he... He's the most, I mean, I'm so grateful to him, I have so much love for him. You know, when he holds me it feels like Daddy. And he's very protective and strong.»
- ↑ (Buell & Bockris 2002, էջեր 282)
- ↑ 17,0 17,1 Leigh, Danny (2001 թ․ ապրիլի 19). «Profile of actress Liv Tyler». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Liv Tyler Celebrity Profile». OK!. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ (Buell & Bockris 2002, էջեր 280)
- ↑ Hay, Carla (2008 թ․ հունիսի 11). «Liv Tyler: Looking Back With No Regrets». Lifetime Television. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
- ↑ James, Caryn (1994 թ․ հոկտեմբերի 28). «Two Parents, Two Murders, Two Children, Too Much». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Levy, Joe (2003 թ․ մայիսի 20). «Empire Records - Review». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 Stack, Tim (2008 թ․ հունիսի 6). «Spotlight on Liv Tyler». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Heavy (1996): Reviews». Metacritic. 1996 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Maslin, Janet (1996 թ․ հունիսի 5). «A Chance To Love Unsettles Daydreams Of a Loner». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Stealing Beauty (1996): Reviews». Metacritic. 1996 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Rooney, David (1996 թ․ մարտի 29). «Stealing Beauty Review». Variety (magazine). Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Review of Stealing Beauty». Empire (magazine). Վերցված է 2009 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 Bellafante, Ginia; Georgia Harbison; Jeffrey Ressner (1996 թ․ հունիսի 17). «Living it Up!». Time (magazine). էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Travers, Peter (2001 թ․ ապրիլի 17). «That Thing You Do!: Review». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Ebert, Roger (1996 թ․ հոկտեմբերի 4). «That Thing You Do!». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 «Liv Tyler Movie Box Office Results». Box Office Mojo. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «That Thing You Do! (1996): Reviews». Metacritic. 1996 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Matthews, Jack (1997 թ․ ապրիլի 4). «Inventing the Abbotts». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Maslin, Janet (1997 թ․ ապրիլի 4). «Small Town, Pretty Sisters: Dream On». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Schwarzbaum, Lisa (1997 թ․ ապրիլի 4). «Inventing the Abbotts». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «VH1 Profile - Liv Tyler». VH1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Armageddon (1998): Reviews». Metacritic. 1998 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «'Shakespeare in Love' tops Academy Awards nominee list». CNN. 1999 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 40,0 40,1 «Hello Magazine Filmography - Liv Tyler». Hello!. Hello! Ltd. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Holden, Stephen (1999 թ․ դեկտեմբերի 22). «'Onegin': A Cold Comeuppance in St. Petersburg». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Onegin (1999): Reviews». Metacritic. 1999 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Stuart, Jan (1999 թ․ հոկտեմբերի 1). «Plunkett & Macleane». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Nechak, Paula (1999 թ․ հոկտեմբերի 1). «Originality takes a holiday in 'Plunkett & Macleane'». Seattle Post-Intelligencer. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ Morris, Wesley (1999 թ․ ապրիլի 9). «Altman's "Fortune' is telling». San Francisco Chronicle. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Taylor, Charles (1999 թ․ ապրիլի 2). «Easter eggs and bourbon». Salon.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Flynn, Gillian (1999 թ․ սեպտեմբերի 17). «Cookie's Fortune». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Wolk, Josh (1999 թ․ հուլիսի 30). «Doctor's Cast». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Tatara, Paul (2001 թ․ ապրիլի 27). «Not enough laughs for 'One Night at McCool's'». CNN: Showbiz/Movies. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 50,0 50,1 «Liv Tyler Biography - Page 2». People (magazine). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Travers, Peter (2001 թ․ ապրիլի 2). «One Night at McCool's - Review». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Burr, Ty (2001 թ․ դեկտեմբերի 12). «Liv and Let Liv». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ (Sibley 2006, էջեր 388–444)
- ↑ The Lord of the Rings: The Fellowship of the Ring (DVD). New Line Cinema. 2002.
- ↑ LaSalle, Mick (2001 թ․ դեկտեմբերի 19). «'Lord' rings true». San Francisco Chronicle. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Lord of the Rings: The Two Towers, The (2002): Reviews». Metacritic. 2002 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 57,0 57,1 The Lord of the Rings: The Two Towers "Appendices" (DVD). New Line Cinema. 2003.
- ↑ Lyman, Rick (2002 թ․ դեկտեմբերի 30). «A Big Fat Increase at the Box Office; A Record Year, but Reasons for Caution Amid Hollywood Riches». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Downey, Ryan J. (2003 թ․ դեկտեմբերի 4). «'Return Of The King' Premiere Marks Bittersweet Finale For 'Rings' Cast». MTV Movies. Արխիվացված է օրիգինալից 2009-09-16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Willington, Michael (2004 թ․ մարտի 24). «Movie review: 'Jersey Girl'». Chicago Tribune. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 61,0 61,1 61,2 Wolf, Vanessa White (2004 թ․ մարտի 19). «Liv Tyler Slowly Getting Used To Roles Without Pointy Ears». MTV Movies. Արխիվացված է օրիգինալից 2009-09-14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Hill, Logan (2007 թ․ հունվարի 11). «The Sundance Kid». New York (magazine). Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Wilson, Jake (2007 թ․ մարտի 22). «Reign Over Me». The Age. Melbourne. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Hornaday, Ann (2007 թ․ մարտի 22). «'Reign Over Me': A Winning Pair Beats the Odds». The Washington Post. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Robey, Tim (2008 թ․ դեկտեմբերի 12). «Film reviews: The Strangers, Angel and more». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Bradshaw, Peter (2008 թ․ օգոստոսի 29). «The Strangers». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Strangers, The (2008): Reviews». Metacritic. 2008 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Matthews, KJ (2008 թ․ հունիսի 12). «Liv Tyler: Swift 'Hulk' offer a big surprise». CNN. Արխիվացված է օրիգինալից 2008-06-15-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Long Liv the new green goddess». Western Mail (Wales). 2008 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Freydkin, Donna (2007 թ․ նոյեմբերի 29). «Liv Tyler loves being the Givenchy girl». USA Today. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Hornaday, Ann (2008 թ․ հունիսի 12). «Green Means Go». The Washington Post. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Friedman, Roger (2012 թ․ սեպտեմբերի 12). «Liv Tyler Heading Into Outer Space». Showbiz411. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Kaplan, Don. «Liv Tyler and Justin Theroux star in HBO's bleak new series 'The Leftovers'». New York Daily News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Liv Tyler's Yorkshire love». BBC News Online. 2001 թ․ փետրվարի 20. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Liv Tyler ties the knot». BBC News Online. 2003 թ․ ապրիլի 3. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Liv Tyler Names Her Newborn Baby». People (magazine). 2004 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Singh, Anita (2008 թ․ մայիսի 9). «Liv Tyler splits from Royston Langdon». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 78,0 78,1 Ings-Chambers, Edwina (2009 թ․ հունիսի 7). «Liv Tyler talks Lord of the Rings and dress-ups». The Daily Telegraph (Australia). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Liv Tyler Doesn't Date». contactmusic.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 80,0 80,1 «Liv Tyler Confirms: I'm Expecting My Second Child». People.com. 2014 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Callebs, Sean (2003 թ․ նոյեմբերի 29). «Interview with Alyssa Milano». CNN. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին. «What do Angela Bassett, Isabella Rossellini, Liv Tyler, and Alyssa Milano all have in common ... They are all national ambassadors for the U.S. Fund for UNICEF»
- ↑ «Archived copy of UNICEF page». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Morgan, John (2004 թ․ մարտի 3). «Nicole Kidman fashions fight against women's cancers». USA Today. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Stars Help Fight Breast Cancer». InStyle. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Wiseman, Eva (2007 թ․ ապրիլի 29). «Are you strictly wheat and two veg ...». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Liv Tyler to front Givenchy's new fragrance campaign». Hello!. Hello! Ltd. 2003 թ․ մարտի 21.
- ↑ Critchell, Samantha (2008 թ․ հունվարի 29). «Fragrance, fame a classic duo». The Denver Post. Associated Press. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Freydkin, Donna (2005 թ․ հունիսի 23). «A rose by Liv Tyler's name». USA Today. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Parfums Givenchy Twitter account (2012 թ․ դեկտեմբերի 8). «Givenchy announces collaboration with Sony». Twitter. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Parfums Givenchy YouTube channel (2012 թ․ փետրվարի 7). «Givenchy Liv Tyler's single – Need You Tonight». YouTube. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
- ↑ 91,0 91,1 «Why should you learn Transcendental Meditation? Hugh Jackman, Candy Crowley, George Stephanopolis and others give their experiences». National Association of Professional Women. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «All jazzed up: Liv Tyler steals looks on the red carpet at star-studded music gala for the David Lynch Foundation». Mail Online. 2012 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիվ Թայլերի էջը IMDb.com Կայքում
- Լիվ Թայլերի պաշտոնական կայքը
- Լիվ Թայլեր(անգլ.) People.com կայք էջում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվ Թայլեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Հոլիվուդյան դերասաններ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ
- Ամերիկացիներ գերմանական սերմամբ