Սթիվեն Թայլեր
Սթիվեն Թայլեր | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Steven Tyler |
Ի ծնե անուն | Stephen Victor Tallarico |
Նաև հայտնի է որպես | Steven Tyler |
Ծնվել է | մարտի 26, 1948 Յոնկերս, Նյու Յորք |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հարդ ռոք, բլյուզ ռոք |
Մասնագիտություն | գործիքավորող, երգիչ, երգահան |
Երգչաձայն | տենոր և կոնտրատենոր |
Գործիքներ | վոկալ, հարվածային գործիքներ, ստեղնաշարային գործիքներ, շրթնահարմոն, բաս կիթառ, մանդոլին, ջութակ, ֆլեյտա |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ և Roosevelt High School? |
Անդամակցություն | Աերոսմիթ |
Ամուսին | Cyrinda Foxe? և Teresa Barrick? |
Պարգևներ | |
Կայք | steventyler.com |
![]() |
Սթիվեն Թայլեր (անգլ.՝ Steven Tyler, իրական անունը՝ Սթիվեն Վիկտոր Տալարիկո, մարտի 26, 1948[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկյան երաժիշտ, երգահան, ավելի հայտնի է որպես Աերոսմիթ խմբի գլխավոր անդամ։
1970-ական թվականների սկզբին և 1980-ականներին Թայլերը ավելի հայտնի է եղել իր թմրամոլությամբ և հարբեցողությամբ։ Նա սովորաբար բեմ էր բարձրանում վառ գույն ունեցող հագուստներով և հիմնականում շարֆերով։ Նրա անունը 99-րդն էր Rolling Stone ամսագրի Լավագույն Վոկալիստների շարքում։ Ինչպես նաև նա 3-րդն էր 100 Parader's Metal հիթ շարքի վոկալիստների ցանկում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1948 թվականի մարտի 26-ին Յոնկերս քաղաքում, Նյու Յորքում։ Հայրը իտալական և գերմանական ծագում ուներ, իսկ մոր նախահայրերը հնդիկներ էին, ուկրաինացիներ էին, անգլիացիներ էին և լեհեր[5]։ Նրա պապը՝ Ֆելիքսը իր «Չերնիշեվիչ» ազգանունը փոխել էր «Բլանչա»[6]։ Սթիվենը ընտանիքի երկրորդ զավակն է։ Ունի մեկ քույր՝ Լինդան։ Ավելի ուշ նրա ընտանիքը մեկնում է Յոնկերս, որտեղ Թայլերը սովորում է Ռուզվելտի անվան ավագ դպրոցում։
1970 թվականին Ջո Փերի կիթառահարի հետ ստեղծում է Աերոսմիթ խումբը։ Խմբում վոկալիստը ինքն էր, դրա հետ մեկտեղ նվագում էր տարբեր գործիքների վրա շրթնահարմոն, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիքներ, բաս կիթառ, մանդոլին, ջութակ և ֆլեյտա։
Ամուսնացել է երեք անգամ (1978-1987 թվականներին Սիրինդա Ֆոքսի հետ, 1987-1988 թվականներին Էլին Ռոուզի հետ, 1988-2006 թվականներին Թերեզա Բերիկի հետ), ունի 4 երեխա։ Նրանցից մեկը հայտնի դերասանուհի Լիվ Թայլերն է։ Մյուս դուստրը՝ Միան, նույնպես հայտնի է, որպես դերասանուհի։
2007 թվականին Սթիվենը պայմանագիր է ստորագրել Activision ընկերության հետ, որը հովանավորում էր Աերոսմիթ խմբին։
2009 թվականի նոյեմբերին իր հարցազրույցի ժամանակ ասել է, թե ցանկանում է հեռանալ խմբից, բայց 3 օր անց Սթիվենը խտեց այդ տեղեկությունը, ասելով, որ պատրաստվում է Ջո Փերիի հետ համերգային հանդես ունենալ[7]:
2009 թվականի դեկտեմբերին գտնվում էր թմրամոլության վերականգնման կենտրոնում[8]։
Նոյեմբերի 9-ին հրավիրվել է Miss Universe 2013 մրցույթին, որտեղ գտնվում էր ժյուրիի կազմում։ Այդ ժամանակ կատարել է «Dream On» սինգլը։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համատեղ աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Երգ | Արտիստ | Ալբոմ |
---|---|---|---|
1986 | "Walk This Way" | Run-D.M.C. Սթիվեն Թայլերի և Ջո Փերիի մասնակցությամբ | Raising Hell |
1988 | "Wild Thing" | Sam Kinison; Սթիվեն Թայլերի մասնակցությամբ | Have You Seen Me Lately? |
1989 | Various tracks | Alice Cooper; Սթիվեն Թայլերի մասնակցությամբ | Trash |
1989 | "Slice of Your Pie" | Mötley Crüe; Սթիվեն Թայլերի մասնակցությամբ | Dr. Feelgood |
1989 | "Sticky Sweet" | Mötley Crüe;Սթիվեն Թայլերի մասնակցությամբ | Dr. Feelgood |
1999 | "Roots, Rock, Reggae" | Bob Marley Սթիվեն Թայլերի մասնակցությամբ | Chant Down Babylon |
2001 | "Misery" | Pink Սթիվեն Թայլերի և Ռիչի Սամբորի մասնակցությամբ | Missundaztood |
2002 | "Sing for the Moment" | Eminem Սթիվեն Թայլերի և Ջո Փերիի մասնկացությամբ | The Eminem Show |
2004 | "I'm a King Bee" | Սթիվեն Թայլերի և Ջո Փերիի մասնակցությամբ | Lightning in a Bottle Soundtrack |
2005 | "Just Feel Better" | Santana Սթիվեն Թայլերի մասնակցությամբ | All That I Am |
2006 | "Three Chord Country and American Rock & Roll" | Keith Anderson Սթիվեն Թայլերի մասնակությամբ | Three Chord Country and American Rock & Roll |
2009 | "Cryin'" и "Smile" | Chris Botti Սթիվեն Թայլերի մասնակությամբ | Chris Botti In Boston |
2013 | "Sex E Bizarre" | Orianthi Սթիվեն Թայլերի մասնակությամբ | Heaven in This Hell (Deluxe Edition) |
Սոլո աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Երգ | Հորիզոոնականը չարթում |
---|---|---|
US | ||
1998 | "I Love Trash"[9] | |
2010 | "Love Lives" | |
2011 | "(It) Feels So Good"[10] | 35 |
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայտնի է իր անկումներվ և ցնցումներով։ Վերջին անգամ լոգանքի ժամանակ ընկել է և վնասել 2 ատամները[11]։
- Նկարահանվել է Burger King-ի գովազդում գլխավոր դերում[12]։
- Խաղացել է «Մարդու երկու կեսերը» սերիալում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սթիվեն Թալյերը ռուսական «Աերոսմիթ» ֆան կայքում Archived 2007-10-13 at the Wayback Machine.
- Սթիվեն Թայլերը Թվիթերում
- Steven Tyler Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Czech National Authority Database
- ↑ GeneaStar
- ↑ 4,0 4,1 http://www.oprah.com/spirit/oprah-interviews-steven-tyler-aerosmiths-steven-tyler-interview/all
- ↑ Стивен Тайлер: мне нравится быть потрясным очаровашкой
- ↑ I’ve Got a Crush on Steven Tyler’s Grandfather
- ↑ «RUSSIA.RU / Aerosmith без головы»։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-13-ին։ Վերցված է 2015-06-26
- ↑ «Aerosmith frontman Steven Tyler enters rehab»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-12-ին։ Վերցված է 2021-03-05
- ↑ I Love Trash (Feat. Steven Tyler). Amazon. Retrieved on May 3, 2012.
- ↑ Gary Trust Adele Stays Atop Hot 100, Lady Gaga Makes 'Glory'-ous Start. billboard.com. May 18, 2011
- ↑ Lenta.ru: Музыка: Солист Aerosmith потерял зубы при падении в ванной
- ↑ «Стивен Тайлер снялся в рекламе 'Burger King'»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին։ Վերցված է 2015-06-26
|
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մարտի 26 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի ռոք երգիչներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երաժիշտներ