Բեռնարդո Բերտոլուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բերնարդո Բերտոլուչիից)
Բեռնարդո Բերտոլուչի
Ծննդյան թիվ՝մարտի 16, 1941(1941-03-16)[1][2][3][…]
Ծննդավայր՝Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 22, 2018(2018-11-22)[5][6] (77 տարեկան)
Վախճանի վայր՝Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն՝ Իտալիա
 Իտալիայի թագավորություն
 Իտալիա[7]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, մոնտաժող, բանաստեղծ, դրամատուրգ, կինոսցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ՝
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա
Օսկար լավագույն ռեժիսորի համար Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար

Սաթերլենդ Թրոֆի

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն սցենարի համար Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար

Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Դավիդ դի Դոնաթելլո

«Սեզար» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

Պատվավոր ընձառյուծ

[8]
«Կերպարվեստի ոլորտում վաստակի համար» ոսկե մեդալ[9]

Եվրոպական կինոակադեմիայի հանձնաժողովի հատուկ մրցանակ

[10]

Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ

[11]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[12]
և

Պարմի համալսարանի պատվավոր դոկտոր

[13]
IMDb։ID 0000934

Բեռնարդո Բերտոլուչի (իտալ.՝ Bernardo Bertolucci, մարտի 16, 1941(1941-03-16)[1][2][3][…], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] - նոյեմբերի 22, 2018(2018-11-22)[5][6], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, պրոդյուսեր և բանաստեղծ։ 1960-ական թվականներին համարվում էր Ժան Լյուկ Գոդարի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետևորդ, հետաքրքրություն է դրսևորել կոմունիզմի և ֆրեյդիզմի նկատմամբ, իր ֆիլմերում նրբորեն միաձուլել է սոցիալականը` ինտիմ կապերի հետ։ Շատ ֆիլմերում դիմել է մարդկային սեքսուալության արգելքի տակ գտնվող թեմաներին` ինցեստ, եռակողմ սեքս և համասեռականություն։ Արժանացել է «Օսկար» մրցանակի` «Վերջին կայսրը» (1987 թ.) կենսագրական ֆիլմի համար։ Մշտապես համագործակցել է օպերատոր Վիտտորիո Ստորարոյի հետ, ում իտալացի քննադատներն անվանում են «լուսաստվերի արքա»։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնարդո Բերտոլուչին ծնվել է Իտալիայի Պարմա քաղաքում։ Նրա հայրը բանաստեղծ, կինոքննադատ և արվեստների պատմության պրոֆեսոր Աթիլիո Բերտոլուչին էր և խրախուսում էր Բեռնարդոյի հետաքրքրասիրությունը կինոյի նկատմամբ` նրան հաճախ տանելով նկարահանման հրապարակ։ 1957-1958 թվականներին Բեռնարդոն իրականացնում է կինոյում իր առաջին փորձնական աշխատանքները` «Ճոպանուղի» (1957 թ.) և «Խոզի մահը» (1958 թ.) սիրողական կինոնկարները։ Դեռևս լինելով Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող, նա ծանոթացել էր Պիեռ Պաոլո Պազոլինիի հետ։ Այդ տարիներին իր «Գաղտնիքներ որոնելիս» բանաստեղծական ժողովածուի համար նա արժանացել էր գրական մրցանակի։ 1961 թվականին նա հանդես է գալիս որպես Պազոլինիի օգնական` «Ակատոնե» կինոնկարի նկարահանման ժամանակ։

1962 թվականին, թողնելով համալսարանը, նկարահանել է իր առաջին խաղարկային` «Ոսկրոտ սանամայրը» կինոնկարը։ Նույն թվականին լույս է տեսնում «Հանելուկներ որոնելիս» բանաստեղծությունների գիրքը, որի համար ստանում է Վիարեջոյի մրցանակը։ Երկու տարի անց, նա նկարահանում է «Հեղափոխությունից առաջ» (1964 թ.) կինոնկարը։ 1968 թվականին նկարահանել է «Գործընկերը» կինոնկարը։ Սերջիո Լեոնեի և Դարիո Արջենտոյի հետ միասին աշխատել է «Մի անգամ Վայրի արևմուտքում» (1968 թ.) կինոնկարի սցենարի վրա, իսկ 1969 թվականին էկրաններին հայտնվել է նրա «Սարդի ռազմավարությունը» հեռուստաֆիլմը, որը նկարահանվել էր Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքի մոտիվներով։

Բեռնարդո Բերտոլուչին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1970 թվականին՝ «Կոնֆորմիստը» կինոնկարի շնորհիվ։ Այն նկարահանվել էր Ալբերտո Մորավիայի համանուն վիպակի հիման վրա և հետազոտում էր ֆաշիզմի հոգեբանական ակունքները։ 1972 թվականին Բեռնարդո Բերտոլուչին ստեղծել է «Վերջին տանգոն Փարիզում» մեծ աղմուկ հանած կինոնկարը, որտեղ նկարահանվել էին Մառլոն Բրանդոն և Մարիա Շնայդերը։ Ֆիլմը ժամանակակից ռոմանտիկ սիրո ողբերգության մասին էր։

1976 թվականին Բեռնարդո Բերտոլուչին նկարահանել է «Քսաներորդ դար» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել Ժերար Դեպարդիեն և Ռոբերտ Դե Նիրոն։ «Լուսին» (1979 թ.) և «Ծիծաղելի մարդու ողբերգությունը» (1981 թ.) կինոնկարները քննադատների կողմից ընդունվեցին սրերով, որից հետո Բեռնարդո Բերտոլուչին երկար ժամանակով դադարեց ֆիլմեր նկարահանել իտալական թեմաներով։ Տեղափոխվելով Անգլիա, սկսվեց նրա ստեղծագործությունների աշխարհաքաղաքացիական փուլը։ 1987 թվականին նա նկարահանել է «Վերջին կայսրը» կինոնկարը, որը բարձր է գնահատվել և արժանացել է «Օսկար» մրցանակի` որպես տարվա լավագույն ֆիլմ։ 1990 թվականին Փոլ Բոուլզի համանուն վեպի հիման վրա նկարահանել է «Երկինքների քողի ներքո» («Թեյ անապատում») կինոնկարը, իսկ 1993 թվականի նոյեմբերին, Փարիզում կայացել է «Փոքրիկ Բուդդան» կինոնկարի առաջին ցուցադրությունը, միակ հանդիսատեսի` Դալայ լամայի ներկայությամբ։

1995 թվականին, 15 տարվա բացակայությունից հետո Բեռնարդո Բերտոլուչին Իտալիայում նկարահանել է «Խուսանավող գեղեցկություն» կինոնկարը` Լիվ Թայլերի մասնակցությամբ։ 2003 թվականին էկրան է բարձրացել «Երազողները» կինոնկարը։ Այն 1968 թվականի «Կարմիր մայիս»-ի հիմնապաստառի վրա ներկայացվող, առանձին բնակարանում ընթացող «սեքսուալ հեղափոխության» պատմություն էր։

2011 թվականին, Կաննի կինոփառատոնը սկսվել է Բեռնարդո Բերտոլուչիին պարգևատրելու արարողությամբ` կինոարվեստում ունեցած ներդրումների համար։ Նմանատիպ պարգև նա ստացել էր նաև 2007 թվականին՝ Վենետիկի կինոփառատոնում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնարդո Բերտոլուչիի ավագ եղբայրը պրոդյուսեր Ջովաննի Բերտոլուչին է, իսկ կրտսերը` ռեժիսոր Ջուզեպե Բերտոլուչին։

Առաջին կինը դերասանուհի Ադրիանա Աստին է, ում հետ ապրել է 1967-1972 թվականներին, իսկ երկրորդը` ռեժիսոր Կլեր Պեպլոուն է։

Բեռնարդո Բերտոլուչին մահացել է 2018 թվականի նոյեմբերի 26-ին՝ Հռոմում, թոքերի քաղցկեղից[14][15][16][17][18]։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1962  Ոսկրոտ սանամայրը La commare secca
1964  Հեղափոխությունից առաջ Prima della rivoluzione
1967  Սեր և ցասում Amore e rabbia
1968  Գործընկերը Partner
1970  Կոնֆորմիստը Il conformista
1970  Սարդի ռազմավարությունը Strategia del ragno
1971  Առաջինը մեռնում են աղքատները La salute è malata
1972  Վերջին տանգոն Փարիզում Ultimo tango a Parigi
1976  Քսաներորդ դար Novecento
1979  Լուսին La luna
1981  Ծիծաղելի մարդու ողբերգությունը La tragedia di un uomo ridicolo
1987  Վերջին կայսրը The Last Emperor
1989  12 ռեժիսորներ` 12 քաղաքների մասին 12 registi per 12 città
1990  Երկինքների քողի ներքո The Sheltering Sky
1993  Փոքրիկ Բուդդան Little Buddha
1995  Խուսանավող գեղեցկություն Stealing Beauty
1998  Պաշարվածները L'assedio
2001  Սիրո հաղթահանդեսը The Triumph of Love
2002  Տաս րոպեով մեծ. Թավջութակ Ten Minutes Older: The Cello
2003  Երազողները The Dreamers
2012  Ես և դու Io e te
2013  Վենետիկ 70. Ապագայի ներբեռնում Venice 70: Future Reloaded

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Bertolucci to be honoured at European Film Awards // BBC News Online — 2012.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 https://www.listal.com/bernardo-bertolucci
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. https://www.locarnofestival.ch/pardo/festival-del-film-locarno/section-and-awards/special-awards/pardo-d-onore.html
  9. http://www.quirinale.it/onorificenze/insigniti/10033
  10. https://web.archive.org/web/20190713152711/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1988.85.0.html
  11. https://web.archive.org/web/20191209170720/https://www.europeanfilmacademy.org/2012.329.0.html
  12. https://walkoffame.com/bernardo-bertolucci/Hollywood Walk of Fame.
  13. https://www.unipr.it/node/10686
  14. «È morto Bernardo Bertolucci, l'ultimo grande maestro». La Repubblica. 2018 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. https://www.bbc.com/news/entertainment-arts-46342644
  16. https://www.theguardian.com/film/2018/nov/26/bernardo-bertolucci-last-tango-paris-brilliant-last-emperor-of-highbrow-cinema
  17. http://www.italianinsider.it/?q=node/7462
  18. https://edition.cnn.com/2018/11/26/entertainment/bernardo-bertolucci-italy-director-intl/index.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդո Բերտոլուչի» հոդվածին։