Ջուդի Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուդի Դևիս
անգլ.՝ Judy Davis
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1955(1955-04-23)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ[3] և Curtin University?
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՔոլին Ֆրիլզ
Պարգևներ և
մրցանակներ
Ավստրալիայի ազգային կենդանի գանձ BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար և Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար
Judy Davis Վիքիպահեստում

Ջուդի Դևիս (անգլ.՝ Judy Davis, ապրիլի 23, 1955(1955-04-23)[1][2], Պերթ, Ավստրալիա), ավստրալացի դերասանուհի։ «Էմմի», BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունների դափնեկիր, երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Դևիսը Ավստրալիայի կինեմատոգրաֆիական բարձրագույն մրցանակի՝ AACTA-ի յոթակի մրցանակակիր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդի Դևիսը ծնվել է Փերթում կաթոլիկների ընտանքիում[4]։ Կրթություն նա ստացել է Լորետո մենաստանում և Դրամատիկ արվեստների ազգային ինստիտուտում, որը ավարտել է 1977 թվականին։ Առաջին անգամ Դևիսը իր վրա ուշադրություն է գրավել 1979 թվականին՝ ավստրալական «Իմ հիանալի կարիերան» ֆիլմում Սիբիլ Մելվինի դերը կատարելուց հետո, ինչի համար նա արժանացել է միանգամից երկու «BAFTA» մրցանակի «Լավագույն դերասանուհի» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում։ Նշանակալի է դարձել նաև նրա Գոլդա Մեիրի դերը «Գոլդա անունով կինը» հեռուստաֆիլմում Ինգրիդ Բերգմանի՝ գլխավոր դերակատարի հետ միասին։

1984 թվականին Դևիսը կատարել է Ադելա Քուեսթեդի դերը բրիտանական «Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» դրամայում, ինչի համար առաջադրվել է «Օսկար»-ի։ 1987 թվականին դերասանուհին արժանացել է Ավստրալիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի երկու մրցանակների՝ «Կենգուրու» և «Լցվելը» ֆիլմերում կատարած դերերի համար։ «Օսկար»-ի երկրորդ առաջադրումը Դևիսը ստացել է 1982 թվականին Վուդի Ալենի «Ամուսիններ և կանայք» ֆիլմում կատարած դերի համար։ Հետագայում դերասանուհին այլ հաջող դերեր է ունեցել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Նոր ժամանակ» (1994), «Հեղափոխության զավակներ» (1996), «Արյուն և գինի» (1996), «Բացարձակ իշխանություն» (1997), «Հավաքելով Հարիին» (1998) «Հայտնին» (1998), «Հակառակ ընթացքի» (2003) և «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով» (2006) ֆիլմերը։

Նրա վերջին դերերից շատերը եղել են հեռուստատեսությունում, որոնց համար Դևիսն արժանացել է «Էմմի» երեք մրցանակների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  3. Shanahan Management | Judy Davis
  4. select.nytimes.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]